Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թվիթերի իր միկրոբլոգում անդարադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Կառույցը հրապարակել է The National Interest-ի՝ Ադրբեջանի վերաբերյալ հոդվածն ու հետևյալ գրառումն արել. «Ժամանակն է, որ ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրները, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, դադարեն անտեսել այն սպառնալիքը, որ նախագահ Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմը ներկայացնում է տարածաշրջանում ազատության ու ժողովրդավարության համար»։
*****
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև Արցախին առնչվող հարցերի: Զրուցակիցները քննարկվել են իրավիճակն Աֆղանստանում, Արևելյան Միջերկրականում, Հունաստանի հետ հարաբերությունները և այլ հարցեր: Սալիվանը և Քալընը մտքեր են փոխանակվել նաև F-35-երի և F-16-երի վերաբերյալ:
*****
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ: Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա նշել է, որ տվյալ հարցը քննարկել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ վերջին հանդիպման շրջանակում: Չավուշօղլուն հիշեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Էրդողանի հայտարարություններն ու ավելացրել, որ Հայաստանից դրական ազդակներ են ստանում։
*****
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի վերջին՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը՝ ներկայացնելով 2015 թվականին կնքված միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման ծրագիրը: Ալի Բաղերին, Բրյուսելում ԵՄ ներկայացուցիչ Էնրիկե Մորայի հետ հանդիպումից հետո, Թվիթերում գրել է, որ կառուցողական և լուրջ երկխոսություն է ունեցել Մորայի հետ՝ շեշտը դնելով հաջող բանակցությունների որոշ տարրերի վրա: «Մենք համաձայնել ենք բանակցություններ սկսել մինչև նոյեմբերի ավարտը: Հստակ ամսաթիվը կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում»,- գրել է Բաղերին: