• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ-ում COVID-19-ի իրավիճակը ծայրահեղ լարված է, Կառավարության ռազմավարությունն է՝ պատվաստումների ծավալի ավելացում և դիմակների կրման խստացում. վարչապետ
Հասարակություն
14:0528 Հոկ, 2021

ՀՀ-ում COVID-19-ի իրավիճակը ծայրահեղ լարված է, Կառավարության ռազմավարությունն է՝ պատվաստումների ծավալի ավելացում և դիմակների կրման խստացում. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին, որի վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել առողջապահության նախարարը: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգին անցնելը, պիտի ցավով արձանագրեմ, որ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ լարված է: Կխնդրեի՝ Առողջապահության նախարար տիկին Ավանեսյանը ներկայացներ մեր վերջին տվյալները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Շնորհակալություն: Մեծարգո՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, երեկ իրականացվել է 15818 թեստավորում, որից դրական դեպք հայտնաբերվել է 2307-ը: Ցավոք, արձանագրվել է 38 մահ: Ունենք 962 առողջացած քաղաքացի: Այս պահին Հայաստանի Հանրապետությունում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են քովիդ-պացիենտներին: Ընդհանուր առմամբ, 3050 մահճակալ այս պահին գործնականում անընդհատ զբաղված է: Ունենք ծանր վիճակում գտնվող 1088, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 307 և թոքային օդափոխության սարքերին միացված 152 քաղաքացի: Պետք է նշեմ, որ այս շտամի առանձնահատկությունն է, որ այն թե՛ հիվանդության ընթացքի ծանրության, թե՛ վարակելիության և թե՛ տարիքային առումով, իսկապես, մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում: Ցավով արձանագրեմ, որ այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ, և այս պահին էլ ունենք 122 հղի կին, ովքեր հոսպիտալացված են. 53-ի մոտ առկա է թոքաբորբ, և թթվածնային կախյալ են:

Պարոն վարչապետ, թույլ տվեք ներկայացնել նաև, թե այս հիվանդացության պատկերում ինչ համամասնություն ունեն պատվաստում ստացած քաղաքացիները: Ներկայացնեմ, որ, ընդհանուր առմամբ, այս պահին դրական ակտիվ դեպքերի 30 433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիներն ընդամենը 1702-ն են: Հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96-ն է, վերակենդանացման բաժանմունքում գտնվողների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, ովքեր պատվաստված են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տոկոսային հարաբերություններով ասենք՝ 3 տոկոս, այսինքն՝ 30000 դրականների մեջ 1700-ը պատվաստված են:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Եվ հոսպիտալացվածների մեջ 3100-ից ընդամենը 96-ն են: Վերակենդանացման բաժանմունքում ընդամենը 5-ն են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Քանի՞ հոգի ունենք վերակենդանացման բաժանմունքում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Վերակենդանացման բաժանմունքում ունենք 1500 քաղաքացի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Վերակենդանացման բաժանմունքում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այո՛: Ծանր վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում, այսինքն՝ թթվածնային կախյալ վիճակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների պարագայում ընդհանրապես 0.5 տոկոս է կազմում պատվաստված քաղաքացիների թիվը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Այո՛:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի՛ գործընկերներ, այստեղ շատ կարևոր է արձանագրել, թե մեր ռազմավարական պատկերացումն իրավիճակի կառավարման հետ կապված որն է: Իհարկե, այսօր երկրներ կան, որոնք առնվազն հատվածական ստիպված են լինում վերադառնալ լոքդաունի տրամաբանության:

Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների և պետք է երկու ուղղությամբ աշխատենք: Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումը, և չի բացառվում, որ այստեղ նոր որոշումներ կայացնենք: Ընդ որում՝ չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր, նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը: Ինչի՞ համար: Խնդիրը ոչ թե այն է, որ բաց տարածքներում վարակելիության խնդիր կա, այլ երբ դիմակ կրելու ընդհանուր պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել: Որովհետև եթե առանց դիմակի մարդ կա, նշանակում է՝ ոստիկանության և տեսչական մարմինների համար աշխատանքն ավելի կհեշտանա: Սա քննարկում ենք, և չեմ բացառում, որ որոշում կկայացնենք, որովհետև, ենթադրենք, շատ դեպքերում մարդը փակ տարածքում դիմակ չի կրում կամ, ենթադրենք ,ասում է, որ դուրս էի գալիս, դրսում պետք է լինեի, դրա համար ներսում դիմակ չէի կրել և այլն:

Բայց առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են: Մեր կառավարությանը հաջողվել է, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ և նաև ստացած խոշոր նվիրատվությունների շնորհիվ, չնայած նվիրատվությունները չլինեին էլ, մենք պլանավորել էինք ձեռք բերել, մենք այսօր ունենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր, և մեր ռազմավարությունը պետք է լինի գնալ պատվաստումների ուղղությամբ:

Չգիտեմ՝ որքանով է պատեհ կիսվել անձնական փորձառությամբ, բայց, հաշվի առնելով իրադրության ընթացիկ վիճակը, ուզում եմ կիսվել անձնական փորձառությամբ՝ պատասխանելու համար այն հարցին՝ որքանո՞վ է պատվաստանյութն արդյունավետ, որքանո՞վ՝ ոչ, որովհետև բանավեճ կա: Ուզում եմ մեր ընտանիքի օրինակի հետ կապված իրավիճակ ներկայացնել. նախկինում ասել եմ, որ մեր ընտանիքի 6 անդամներից ավագները, այսինքն՝ մենք, պատվաստվել ենք, բացի երկու երեխաներից, որոնք 18 տարեկանից ցածր են: Ընտանիքի մնացած անդամներով պատվաստված ենք: Վերջերս պատահեց այնպես, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, և մենք դրա մասին իմացանք բավական ուշ՝ տեղի ունեցածից մոտավորապես մեկ շաբաթ անց: Եվ բնական է՝ 14-ամյա երեխա, ամեն օր ընտանիքում շփում, թե այդ շփումը որքան սերտ է լինում, գիտենք յուրաքանչյուրս՝ յուրաքանչյուր հայկական ընտանիքում ընդունված ավանդույթներին համապատասխան: Մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ ոք չվարակվեց կորոնավիրուսով: Չնայած, մյուս կողմից, գիտենք, որ կարող էինք նաև վարակվել, որովհետև պատվաստանյութը 100 տոկոսով չի երաշխավորում: Ընդ որում՝ մեր ընտանիքի անդամները պատվաստված են տարբեր պատվաստանյութերով, մեկ պատվաստանյութի մասին չէ, որ ասենք՝ այս մեկը վստահաբար արդյունավետ է: Այսինքն՝ մեր ընտանիքի այն անդամները, որոնք պատվաստված էին, չվարակվեցինք: Երեխան լավացավ, արդեն կորոնավիրուսն անցավ, և մենք չվարակվեցինք կորոնավիրուսով: Մենք մեր կոնկրետ օրինակով տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը: Եվ, հետևաբար, մեր ռազմավարությունն այս իրավիճակում - այսինքն՝ սրանից չենք բխեցնում, սրանից առաջ էլ էինք այդ որոշումը կայացրել, սա ուղղակի փոքր փաստ, որը համոզմունք է տալիս, որ դա ճիշտ ճանապարհ է - մենք պետք է դիմակների կրման պայմանները խստացնենք, և երկրորդը՝ գնանք պատվաստումների ծավալն ընդլայնելու ճանապարհով:

Հիմա կարողություններ ունենք, նախորդ օրը, կարծեմ, նույնիսկ 23000 պատվաստում ենք իրականացրել: Իհարկե, գիտենք, որ, այնուամենայնիվ, որոշ չարաշահումներ և կեղծիքներ թույլ են տրվում: Ցավոք, այս պահի դրությամբ, և ես սա ցավով եմ ասում՝ մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված, ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում՝ 6 հոգի, պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար: Ամենացավալին այն է, որ մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց դեպքեր ունենք, երբ թուղթը տալիս են, պատվաստանյութն ուղղակի փչացնում են, այսինքն՝ բացում են սրվակը, դատարկում են, և պետական միջոցներով ու այդքան չարչարանքների գնով ձեռք բերված պատվաստանյութերը փչացնում: Այսպիսի պրակտիկա ունենք: Բայց մենք պետք է գնանք այս ճանապարհով՝ հետևողական, անհոգնել, և դիմակների կրման կանոնները խստացնելու ճանապարհով:

Ես ուզում եմ անդրադառնալ նաև այն շահարկումներին, որ լինում է ինչ-որ պետական միջոցառում, ընդունելություն, վերցնում-տարածում են ինչ-որ լուսանկար, որ տեսեք՝ պաշտոնյաները դիմակ չեն կրում: Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ ընդունելության ժամանակ սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են մարդիկ: Այսինքն՝ այս էժան շահարկումներին պետք է ուղղակի չտրվել: Պետք է այս քաղաքականությունն իրականացել: Եվ, ի վերջո, այո, պիտի հստակ ասենք, որ այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, ովքեր իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն: Շատ կոնկրետ մարդիկ և շրջանակներն այդ պատասխանատվությունը կրում են, և սա պետք է արձանագրել:

Ընթացիկ աշխատանքում մեր անելիքները շտկելու առումով. տիկին Ավանեսյան, ես տեսնում եմ խնդիր, որ շաբաթ-կիրակի օրերին մեր պատվաստումների թիվը նվազում է: Պետք է ջանք գործադրենք, որպեսզի շաբաթ-կիրակի օրերին նույնպես չնվազեն: Հասկանում եմ, որ առողջապահական համակարգը հյուծված է, հոգնած է: Մենք ճիշտ է, նեգատիվն ասում ենք, պետք է պոզիտիվն ընդգծենք. նախորդ օրը մեր գործընկերներից մեկը եղել էր վերակենդանացման 1-2 բաժանմունքում, ասում էր՝ մեր բժիշկներն արդեն նույնիսկ դժվար են ոտքի վրա կանգնում, այդ մարդիկ հյուծված են: Մեր խոնարհումը և գնահատանքը մեր բժիշկների աշխատանքին, բայց իսկապես այդ մարդկանց պետք է օգնել: Իսկ նրանց օգնելու ձևն այն է, որ այդպիսի ծանրաբեռնվածություն չունենանք հիվանդանոցներում: Սրա ձևն այն է, որ մենք բոլորս կոնկրետ 2 ուղղությամբ աշխատենք՝ դիմակների կրում և ամենակարևորը՝ պատվաստումներ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ պատվաստման 60 – 70 և ավելի տոկոս կա, այնտեղ ամենօրյա մահացությունները շատ քիչ են, և այս ամենը ցույց է տալիս, որ պետք է շարժվենք այդ ճանապարհով: Խնդրեմ, տիկին Ավանեսյան:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Իսկապես, պարոն վարչապետ, շատ շնորհակալություն: Մենք բոլորս մեր գնահատանքի և շնորհակալության խոսքն ենք հղում մեր բոլոր բուժաշխատողներին, ովքեր օր ու գիշեր անտրտունջ, անմարդկային ջանքերի շնորհիվ իսկապես պայքարում են մեր քաղաքացիների կյանքի համար: Մենք բոլորս պիտի իրենց կողքը կանգնենք՝ այս պահին մեղմելու այս իրավիճակը:

Թույլ տվեք նաև ներկայացնել միջազգային արդեն իսկ հաստատված վիճակագրական պատկերը՝ այն երկրներում, որտեղ 70 տոկոս է կազմում պատվաստումների ցուցանիշը, չպատվաստվածները 6 անգամ ավելի շատ են ախտորոշվում դրական, քան պատվաստվածները և 11 անգամ ավելի շատ են հակված ծանր տանելու հիվանդությունը և մահանալու: Մենք տեսնում ենք, որ այս պահին էլ և՛ տարածաշրջանում, և՛ ԱՄՆ-ում, և՛ բազմաթիվ երկրներում աճում է հիվանդացության կորը: Բայց այն երկրներում, որտեղ 70 տոկոսից ավելի է, հոսպիտալացման և մահացության կորը աճի շատ նվազ ցուցանիշ է արձանագրում: Կարող ենք սա արդեն որպես փաստված իրականություն ընդունել, և մեր քաղաքականությունն էլ, ինչպես ասացիք, հենված է այս փաստական հանգամանքների վրա: Այն ուղղված է օր առաջ պատվաստումների արդյունքում հանրային իմունիտետի շերտ ձևավորելուն և հիվանդացության աստիճանը մեղմելու համար հնարավորինս դիմակները կրելուն:

Եթե թույլ տաք, ևս մեկ հորդոր՝ հարգելի քաղաքացիներ, շաբաթ-կիրակի օրերին մեր պոլիկլինիկաները հերթապահում են, բաց են, բաց են նաև մեր շարժական կետերը, և քանի որ անցյալ կիրակի շատ հաջող անցավ մեր պատվաստման միջոցառումն Օպերայի բակում, այս կիրակի օրը նման միջոցառում ունենալու ենք Գյումրի քաղաքում: Այնպես որ, համեցեք Գյումրի, և Գյումրու մեր բնակիչներին էլ՝ ակտիվ մասնակցե՛ք, պատվաստվե՛ք և պաշտպանե՛ք ձեզ և ձեր ընտանիքներին: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իսկ Երևանում՝ Օպերայում, էլ չե՞նք շարունակում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Պարոն վարչապետ, Երևանում մեր շրջիկ կետերը հենց Օպերայում չէ, այլ Հյուսիսային պողոտայում այս շաբաթ-կիրակի էլ գործելու են: Դրանք որևէ օր դադար չունեն, և պոլիկլինիկաներն էլ թե՛ շաբաթ, թե՛ կիրակի օրերին աշխատում են և պատվաստումներ իրականացնում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Կրկին գնահատանքի խոսքեր՝ մեր առողջապահական համակարգի աշխատողներին: Ընդ որում՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն ասել նաև մեր այն բուժաշխատողներին, ովքեր պատվաստումներն իրականացնում են բարեխղճորեն և քարոզչություն են անում, առողջապահական համակարգի բոլոր այն աշխատողներին, մասնագետներին, պատվաստումն իրականացնող բուժաշխատողներին, ովքեր բարեխղճորեն մարդկանց ներկայացնում են պատվաստման կարևորությունը: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Նրանք անգնահատելի աշխատանք են իրականացնում: Բայց պիտի ասեմ, որ այն բուժաշխատողները, ովքեր հակապատվաստումային քարոզչություն են իրականացնում, նաև նրանց գործունեության «շնորհիվ» է, որ վերակենդանացման բաժանմունքները գերծանրաբեռնված են այսօր, ցավոք: Մենք համբերատար և հետևողականորեն պետք է շարժվենք իմ նշած ճանապարհով՝ դիմակների կրման կանոնների պահպանում, անհրաժեշտության դեպքում՝ խստացում և պատվաստման տեմպերի մեծացում:

Դիտումների քանակ410
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաները հերթապահում են և պատվաստումներ իրականացնում. ՀՀ առողջապահության նախարար 11:5228 Հոկ, 2021 Շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաները հերթապահում են և պատվաստումներ իրականացնում. ՀՀ առողջապահության նախարար Հասարակություն
  • Չի բացառվում, որ առաջիկայում գնանք նաև բաց տարածքում դիմակ կրելու անհրաժեշտությանը. ՀՀ վարչապետ 11:3528 Հոկ, 2021 Չի բացառվում, որ առաջիկայում գնանք նաև բաց տարածքում դիմակ կրելու անհրաժեշտությանը. ՀՀ վարչապետ Հասարակություն
  • Կորոնավիրուսով վարակված 30.433 քաղաքացիներից պատվաստվածները ընդամենը 1702-ն են. Ավանեսյան 11:3028 Հոկ, 2021 Կորոնավիրուսով վարակված 30.433 քաղաքացիներից պատվաստվածները ընդամենը 1702-ն են. Ավանեսյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026
  • Քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները 18:4810 Սեպ, 2026
  • Հայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը 18:3710 Սեպ, 2026
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026
  • Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 13:2110 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները 13:0910 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 13:0210 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայ և լեհ գործարարները` մեկ հարկի տակ․ քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ 13:0010 Սեպ, 2026
  • ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ 12:5310 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015