Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ ինչպես և կանխատեսվել էր, երեկ երեկոյան ժամերին և գիշերը հանրապետության մի շարք շրջաններում դիտվել է ձյուն։
Ձյան տեսքով տեղումներ են դիտվել Շիրակում, Լոռու և Տավուշի նախալեռներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում։
Այս պահին տեղումները շրջանների մեծ մասում դադարել են, ձյուն է տեղում միայն Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտում։ Կեսօրից հետո տեղումները կդադարեն նաև Սյունիքում։
Օդի ջերմաստիճանն անցած գիշեր հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 4-7 աստիճանով։
Առաջիկա գիշերվա ընթացքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 3-5 աստիճանով, սակայն առաջիկա 3 օրերին հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ չեն կանխատեսվում: