Տարածաշրջանի ապագայի վերաբերյալ Հայաստանի ու Իրանի պատկերացումների մոտեցմանը զուգահեռ Ալիևը միանգամից երկու հարևանի հետ հարաբերություններն էլ ավելի փչացնելու նոր մեթոդների փնտրտուքի մեջ է: Վերջին վառ օրինակը ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին Ադրբեջանի նախագահի մերկապարանոց հայտարարությունն էր, թե Հայաստանն ու Իրանը Եվրոպա թմրանյութ են տեղափոխում:
Նիկոլ Փաշինյանը հենց նիստի ընթացքում անդրադարձավ Իլհամ Ալիևի այդ հայտարարությանը՝ նշելով՝ Թեհրանն ու Երևանը ոչ միայն չեն կազմակերպում թմրանյութերի փոխադրումը երկրից երկիր, այլև սերտորեն գործակցում են հանցագործությունները բացահայտելու համար: Բաքվի՝ հարևաններին վարկաբեկող հերթական կեղծիքը հերքեց նաև Թեհրանը՝ հիշեցնելով թմրամիջոցների դեմ պայքարի վիճակագրությունն ու հենց Ադրբեջանի ներգրավվածությունը նման գործերում:
Ալիևի՝ Հայաստանին ու Իրանին ուղղված մեղադրանքների տողատակն իրականում այլ է: Երևանի ու Թեհրանի սերտացող գործակցությունը հակակշիռ կարող է դառնալ Բաքու-Անկարա տանդեմին՝ հատկապես հաշվի առնելով Պարսից ծոցը Սև ծովին կապելու հայ-իրանական հավակնոտ ծրագիրը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան