Տավուշի մարզի Սևքար գյուղում խնկարկել են 44-օրյա պատերազմում զոհված, Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի հիշատակը: Գնդապետ Ղազարյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 19-ին մարտադաշտից իր վիրավոր զինվորներին դուրս բերելիս: Այսօր նրա շիրմին են այցելել զինվորականներ, զինակից ընկերները, ընտանիքի անդամները: Թաթուլ Ղազարյանը ծառայել է Հայաստանի զինված ուժերի տարբեր զորամասերում։
2018-ից եղել է Իջևանի զորամասի հրամանատար։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման համար Ղազարյանի բացառիկ ծառայությունները Հայաստանը գնահատեց բարձրագույն պարգևով՝ նրան շնորհելով «Հայրենիքի շքանշան»: