• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան Անթույլատրելի է ողբերգական պատահարի... 15:20
«Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսին. ՔԿ-ն հերքում է ապատեղեկատվությունը «Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել... 14:55
Բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան»-ը, կա 1 զոհ, 12 տուժած Բախվել են ՆԳՆ ոստիկանության... 10:19
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:4915 Հոկ, 2021

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին, որին մասնակցել են նաև ԱՊՀ երկրների առաջնորդները:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Իր ելույթում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Անկախ Պետությունների Համագործակցության այս հոբելյանական տարում նախագահությունն իրականացնում է Բելառուսը, որը, չնայած մի շարք համաճարակաբանական սահմանափակումներին, գործադրել է բոլոր ջանքերը համագործակցությունը խթանելու համար: 30-ամյակը լավ առիթ է կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու, կազմակերպության հետագա զարգացման ուղիները նախանշելու համար: Կազմակակերպության դերն ու կարևորությունը տարբեր փուլերում տարբեր կերպ են դիտարկվել:

Մենք աջակցում ենք ԱՊՀ ստեղծման 30-ամյակի կապակցությամբ Հայտարարությունը: Այն տալիս է ոչ միայն կազմակերպության գործունեության գնահատականը, այլ նաև նախանշում է դրա հետագա զարգացման ուղղությունները: Նախանշված են փոխգործակցության ուղիները, այդ թվում` «կանաչ» տնտեսության, թվայնացման, արդյունաբերական կոոպերացիայի, նորարարական տեխնոլոգիաների, բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կիրառման, փոքր և միջին բիզնեսի աջակցության ուղղությամբ: ԱՊՀ ուժեղ կողմերից մեկը միշտ եղել է հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը, որը, ի թիվս այլ բաների, կապ է ապահովում անցյալի և ապագայի միջև: Դրա վառ ապացույցն է, օրինակ, «100 գաղափար ԱՊՀ երկրների համար» ամենամյա երիտասարդական մրցույթը, որը վերջերս անցկացվեց Հայաստանի Սյունիքի մարզի մարզկենտրոնում՝ Կապան քաղաքում: Մենք ուրախությամբ աջակցում ենք Մոլդովայի Կոմրատ քաղաքը՝ 2023 թվականին Համագործակցության մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշմանը:

Մենք նաև աջակցում ենք քաղաքացիների կենսաբանական անվտանգության, միգրացիայի և ընտրական իրավունքների պաշտպանության և Համագործակցության անդամ երկրների ընտրական ինքնիշխանության երաշխիքների մասին հայտարարությունները:

Հարգելի գործընկերներ,

Օգտվելով առիթից՝ կցանկանայի կիսվել ձեզ հետ անցյալ տարվա պատերազմից հետո մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներով և ձեզ ծանոթացնել դրա ապագայի վերաբերյալ իմ պատկերացումներին:

Ինչպես բոլորդ գիտեք, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հնարավոր եղավ հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման: Մոսկվայի միջնորդական ջանքերի արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ` նրա անվտանգությունն ապահովելու համար: Ռուսաստանի Դաշնությունը և նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր խաղացին 44-օրյա պատերազմն ավարտելու գործում: Նրանք այսօր ևս մեծ դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում: Մենք շնորհակալություն ենք հայտնում այս ջանքերի համար և լիովին կիսում ենք այն փիլիսոփայությունը, որի վրա դրանք հիմնված են:

Մեր տարածաշրջանն այսօր գտնվում է շատ կարևոր փոխակերպումների շեմին: Քաղաքական կամքի և իմաստության ցուցաբերման պարագայում դրանք կարող են փոխել ներկայիս պատկերը և հանգեցնել իրական խաղաղության ու կայունության պայմանների ստեղծմանը: Մենք պատրաստ ենք նման փոփոխությունների: Ավելին, դրանք համընկնում են ապագայի մեր տեսլականի հետ:

Հայաստանի Կառավարությունն իր գործունեության ծրագրում նպատակ է դրել բացել «մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման նոր դարաշրջան»: Եվ մենք, հաղթելով այս տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ:

Այնուամենայնիվ, կան բազմաթիվ գործոններ, որոնք կասկածի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունը: Չնայած բոլոր քաղաքական ջանքերին և ի հեճուկս եռակողմ հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են զոհվել մարդիկ: Այս առումով, ես առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանն հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները: Թշնամանքի և ատելության հռետորաբանությունը, մշտական սպառնալիքներն ու սադրանքները մեզ համար դարձել են առօրեական: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվեն: Եվ այս պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Բայց մենք վճռական ենք և կանենք հնարավորը՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպես հասնել այս նպատակին:

Երկխոսությունը և, ցավոք, մեր տարածաշրջանում գոյություն ունեցող թշնամանքի մթնոլորտի աստիճանական հաղթահարումը, բոլոր տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը միակ ճանապարհն է, որը, մեր կարծիքով, կարող է հասցնել այս նպատակին: Այս համատեքստում, շատ կարևոր է կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք աշխատում ենք բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ և հույս ունենք մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների: Սա նշանակում է, որ Հայաստանը կստանա երկաթգծային և ավտոմոբիլային կապի ճանապարհ Ռուսաստանի հետ և երկաթուղային կապ Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ երկաթգծային և ավտոմոբիլային կապ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ Հայաստանի տարածքով:

Շատ կարևոր է նշել, որ մենք աջակցում ենք տրանսպորտային հաղորդակցության բացման այն սցենարները, որոնք կդառնան ոչ թե մեկուսացման և թշնամանքի, այլ խաղաղության հաստատման խորհրդանիշներ և միջոցներ:

Հարգելի գործընկերներ,

Տնտեսական և քաղաքական խնդիրների վերաբերյալ ցանկացած առաջընթացի հասնելու համար չափազանց կարևոր է այն մթնոլորտը, որում դրանք քննարկվում են: Այստեղ պետք է ցավով արձանագրեմ, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև պատանդներին և այլ պահվող անձանց: Սա զուտ մարդասիրական խնդիր է, և մենք հույս ունենք րոպե առաջ լուծել այն:

Այս համատեքստում, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանին այն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, որոնք տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն՝ հումանիտար վտանգ են ներկայացնում: Կան այլ գործոններ, որոնք բացասաբար են անդրադառնում մեր տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակի վրա: Մասնավորապես, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի մայրաքաղաքում, այսպես կոչված, ավարի պուրակի գոյության վրա: Նման պրակտիկա կար. այցելուները կարող էին «հիանալ մանեկեններով», որոնք պատկերում էին գերեվարված, սպանված կամ արյունահոսող հայ զինվորներին: Առավել ցավալի է, որ այնտեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ ադրբեջանցի դպրոցականների համար, ովքեր հպարտությամբ սելֆիներ են անում և տեղադրում դրանք սոցիալական ցանցերում: Օրերս մենք իմացանք, որ մանեկեններն ու մեր մահացած զինվորների սաղավարտները հանվել են պուրակից, և սա, առնվազն, վատ չէ:

Տևական խաղաղության հասնելու մեկ այլ կարևոր խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը: Մենք պատրաստ ենք սկսել այդ գործընթացը և այս հարցում ակնկալում ենք նաև Ռուսաստանի և մեր մյուս միջազգային գործընկերների աջակցությունը: Այստեղ պետք է նշեմ, որ առկա խոչընդոտները հաղթահարելու համար շատ կարևոր է բարենպաստ մթնոլորտը: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն այն սահմաններում, որոնք վերջերս խախտվել են Ադրբեջանի կողմից, և որտեղ գրեթե պարբերաբար կրակոցներ են հնչում: Մասնավորապես, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի Սոթք-Խոզնավար հատվածը:

Մենք բազմիցս առաջարկել ենք այդ հատվածում իրականացնել զինված ստորաբաժանումների հայելային դուրսբերում` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը, որն օրինականորեն հիմնավորված է և գրանցված է ԽՍՀՄ քարտեզներով: Այս սահմանի երկայնքով կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ և/կամ միջազգային դիտորդներ: Այս սխեման ստացել է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, և մենք սպասում ենք այս ուղղությամբ աշխատանքների վերսկսմանը:

Հարգելի գործընկերներ,

Իհարկե, հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Այդ նպատակով մենք կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Վերջին ամիսներին համանախագահներն իրենց հայտարարություններում բազմիցս նշել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Համանախագահների գործունեության համատեքստում գոհունակությամբ ենք նշում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում: Մենք ողջունում և գոհունակությամբ նշում ենք ԱԳ նախարարների երեկվա հանդիպումը, որը տեղի է ունեցել Մինսկում՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ: Կարևոր քայլ կլինի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան և Լեռնային Ղարաբաղ:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանը պատրաստ է աշխատել իմ նշած բոլոր ուղղություններով: Մենք համոզված ենք, որ այս բոլոր խնդիրների լուծումը զգալի առաջընթաց կապահովի մեր տարածաշրջանում երկարատև և տևական խաղաղության պայմանների ստեղծման գործում:

Եվ պետք է նշեմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու նպատակով խոսակցության սկիզբը ևս մեկ գործոն է, որը կարող է կատալիզատորի դեր խաղալ այս հարցում: Այս առումով, պետք է նշեմ նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնում լիարժեք աջակցել այս գործընթացին:

Սիրելի բարեկամներ,

Չեմ կարծում, որ այս հարթակը հարմար վայր է մեր համատեղ պատմությունը վերլուծելու համար: Տեղեկացնեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայցեր են ներկայացրել Հաագայի միջազգային դատարան, որտեղ գործընթացն այժմ սկսված է: Կարծում եմ, որ այդ գործընթացի համատեքստում կարելի է բարձրաձայնել այն բոլոր մեղադրանքները, որոնք ունի Հայաստանը: Համենայն դեպս, մենք պատրաստվում ենք դա անել և հիմնավորել մեր դիրքորոշումը ԼՂ հակամարտության գործընթացում:

Չեմ կարող չարձագանքել թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին հայտարարությանը, որը, ինչպես նշվեց, «կազմակերպվում է» Հայաստանի և Իրանի կողմից: Ցանկանում եմ նշել, որ մենք շատ սերտորեն համագործակցում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և շատ արդյունավետ պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Կարող եմ ներկայացնել նաև թվեր, որոնք ցույց են տալիս, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով կալանավորումների և առգրավված թմրանյութերի քանակն աճել է երեք, չորս և նույնիսկ ավելի անգամ: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինները շատ սերտորեն և արդյունավետորեն համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ:

Հարգելի գործընկերներ,

Եզրափակելով խոսքս՝ հաշվի առնելով Մինսկից նախագահության անցումը Նուր Սուլթանին, ցանկանում եմ մաղթել Ղազախստանին հաջող նախագահություն, ինչում, վստահ եմ, պատրաստ են իրենց ներդրումն ունենալ և՛ մասնակից պետությունները, և՛ ԱՊՀ գործադիր կոմիտեն՝ հարգարժան Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Դիտումների քանակ194
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Իսլամաբադում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները 18:5211 Ապր, 2026
  • Արտադրական սարքավորումների արդիականացում՝ պետության աջակցությամբ 18:3311 Ապր, 2026
  • Ազգային փոքրամասնությունները Հայաստանում իրենց մայրենի լեզուն սովորելու հնարավորություն ունեն 18:1411 Ապր, 2026
  • Վերահաստատել եմ Փարիզի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին. Մակրոնը՝ Էրդողանին 17:5611 Ապր, 2026
  • Էջմիածնում շատացել են թափառող շների հարձակումները. քննարկվում է կացարան հիմնելու տարբերակը 17:3911 Ապր, 2026
  • Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին 17:2311 Ապր, 2026
  • Վարչապետն Ապարանում է 17:1111 Ապր, 2026
  • Չնախատեսված կանգառ Ջրաշենում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:0211 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Կեղծիք է, թե ոստիկանության վթարված ավտոբուսն ուղեկցել է վարչապետի ավտոշարասյանը. ՆԳՆ 17:0011 Ապր, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել՝ «175-ը 175-ի դիմաց» բանաձևով 16:5411 Ապր, 2026
  • Կրակոցներ Էջմիածնում, տուժածներ չկան, կա ձերբակալված 16:3811 Ապր, 2026
  • Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ծնողների հետ․ համակարգային փոփոխությունների փուլում յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է 16:2611 Ապր, 2026
  • «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կլոր սեղանի մասնակիցներին ընդունել է Հիքմեթ Հաջիևը 16:0711 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ 15:5711 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է 15:4311 Ապր, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը 15:3211 Ապր, 2026
  • Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան 15:2011 Ապր, 2026
  • Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետի հետ 15:1611 Ապր, 2026
  • «Բաղրամյան» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 376 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:0911 Ապր, 2026
  • «Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսին. ՔԿ-ն հերքում է ապատեղեկատվությունը 14:5511 Ապր, 2026
  • Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում կանցկացվեն բազմաժանր մշակութային միջոցառումներ 14:4911 Ապր, 2026
  • Միայն երկու պետություն է գումար վճարել Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին». Reuters 14:3711 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 14:2811 Ապր, 2026
  • Հանրապետությունում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 14:1911 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Վանաձորում է 14:0411 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը 13:5211 Ապր, 2026
  • Չինաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական համակարգումը 13:3211 Ապր, 2026
  • Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք 13:1011 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Պահպանել երթևեկության կանոնները՝ ողբերգական դեպքերից խուսափելու համար. վարչապետի կոչը 13:0011 Ապր, 2026
  • Հակամարտությունը չի կարող լուծվել առանց Մոսկվայի համար անվտանգության երաշխիքների. Լավրով 12:5911 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Եղվարդ քաղաքում 12:5311 Ապր, 2026
  • Վարչապետը տեսանյութ է հրապարակել Ստեփանավանից 12:4711 Ապր, 2026
  • Ավստրիայի Ազգային խորհրդի բարեկամական խմբի պատվիրակությունը հյուրընկալվել էր ԱԺ-ում 12:3311 Ապր, 2026
  • Ագարակում կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ»-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը 12:2311 Ապր, 2026
  • Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է 2026 թ. շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 12:1211 Ապր, 2026
  • Օդեսայում ռուսական օդային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, կան վիրավորներ 11:4611 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:3711 Ապր, 2026
  • Վարչապետը Տաշիրում է 11:2611 Ապր, 2026
  • Եթե Իրանի հետ գործարքը չկայանա, ռազմական գործողությունները կվերսկսվեն. Թրամփ 11:1911 Ապր, 2026
  • Ուրախ ավտոբուսի նորամուծությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:0511 Ապր, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ 11:0411 Ապր, 2026
  • Աննա Վարդապետյանը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին 10:2411 Ապր, 2026
  • Բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան»-ը, կա 1 զոհ, 12 տուժած 10:1911 Ապր, 2026
  • Նախաճաշեցինք «Գնթունիքում»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:1111 Ապր, 2026
  • Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հանդիպել է Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ 09:5711 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին 09:3811 Ապր, 2026
  • «Արտեմիս-2» առաքելությունն ավարտված է, «Օրիոն»-ը վերադարձավ Երկիր՝ Լուսնի շուրջ թռիչքից հետո 09:3111 Ապր, 2026
  • Գնում ենք Լոռու մարզ․ Նիկոլ Փաշինյան 09:0211 Ապր, 2026
  • Հրդեհ Արծվանիստ բնակավայրում 08:3511 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:1211 Ապր, 2026
  • ՆԳՆ-ում կանանց ներգրավվածությունն աճում է 01:3611 Ապր, 2026
  • Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է 01:2611 Ապր, 2026
  • Եթե մեկն ասի՝ մեր թեկնածուն Իլոն Մասկն է, սա ընտրողին մոլորեցնել չի՞. ԿԸՀ նախագահի պարզաբանումները 01:1511 Ապր, 2026
  • Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ բանակցությունների․ Fars 01:0211 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են անվադողերի և անվահեծերի գողությունը 00:5811 Ապր, 2026
  • Շատ մեծ ուժեր կան ՀՀ շուրջ, որ այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ ընտրության համար. Ցահքնա 00:2911 Ապր, 2026
  • Մասնակցային բյուջետավորմամբ Այգեշատում ֆուտբոլի դաշտ է կառուցվել 00:0311 Ապր, 2026
  • Ապրիլի 11-ի եղանակային կանխատեսումները 23:4410 Ապր, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 23:2710 Ապր, 2026
  • Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների 23:1410 Ապր, 2026
  • RT-ի էջում տարածված տեսանյութը՝ ԱԲ կեղծիք․երեխայի լացի պատմությունը հորինված է 23:0010 Ապր, 2026
  • Ինչ միջոցառումներ են նախատեսված Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում. ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ցանկը 22:4210 Ապր, 2026
  • 25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները 22:3910 Ապր, 2026
  • Ինչու էր ԿԸՀ այցելել ՌԴ դեսպանը. հանձնաժողովի նախագահի պարզաբանումը 22:3310 Ապր, 2026
  • Գազամատակարարման դադարեցում՝ Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերում 22:1810 Ապր, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0510 Ապր, 2026
  • Թատրոն-դպրոց գործակցություն. աշակերտների նախագծային աշխատանքը 21:5710 Ապր, 2026
  • Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը 21:4610 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 10. 2026 21:3010 Ապր, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին 21:1510 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանի շուրջ ապատեղեկատվություն․ որտեղից է սկսվում ալիքը | 10.04.2026 21:0010 Ապր, 2026
  • «Թմկաբերդի առումը» պոեմի անգլերեն նոր թարգմանությունը 20:5810 Ապր, 2026
  • Երիտասարդ նկարչուհու գրաֆիկական աշխատանքները 20:4910 Ապր, 2026
  • Իսպանիայի վարչապետը կոչ է արել կանխել «նոր Գազայի» ստեղծումը Լիբանանում 20:3610 Ապր, 2026
  • Հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոցներ. չորս անձ ձերբակալվել է 20:2510 Ապր, 2026
  • Ապրիլը՝ գլխի և պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիս 20:2010 Ապր, 2026
  • Ապրիլ 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:1210 Ապր, 2026
  • Իրանի պատվիրակությունն Իսլամաբադ կժամանի ապրիլի 10-ի երեկոյան. Bloomberg 20:0210 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.04.2026 19:5410 Ապր, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր 19:4510 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն հանդիպման է հրավիրում կուսակցություններին, դաշինքներին 19:3510 Ապր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահ Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների. BBC 19:2410 Ապր, 2026
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքներին 19:1310 Ապր, 2026
  • Լուրեր 19։00 | Ընդդիմության բոլոր ուժերի միասնական ձայները չեն գերազանցի 22-23 տոկոսը. հետազոտություն 19:0010 Ապր, 2026
  • Լոնդոնը Ռուսաստանին մեղադրում է ենթակառուցվածքների դեմ սուզանավերի գործողության համար. DW 18:5910 Ապր, 2026
  • Գիժ գարուն. արևի սպասելով 18:4810 Ապր, 2026
  • Նախագիծ՝ միտված ՏՏ տեխնոլոգիաների միջոցով, անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելմանը 18:3610 Ապր, 2026
  • ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT 18:2410 Ապր, 2026
  • Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք 18:1710 Ապր, 2026
  • Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը 18:1010 Ապր, 2026
  • Ուկրաինան առաջարկել է ավելի երկար հրադադար հաստատել 18:0510 Ապր, 2026
  • Քննարկվել է ԿԸՀ 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը 17:5210 Ապր, 2026
  • Բոլորիդ հրավիրում եմ՝ ձեր ավտոմեքենաներով, գնում ենք Գյումրիում մեր սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու. վարչապետ 17:3710 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական է. տվյալներ 17:3610 Ապր, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է 17:2410 Ապր, 2026
  • «Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունը 17:1510 Ապր, 2026
  • Անահիտ Մանասյանը ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասում ծրագրի ղեկավարին 17:0710 Ապր, 2026
  • Լուրեր 17։00 | 6 զոհ, 5 վիրավոր. ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների վիճակի մասին 17:0010 Ապր, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը 16:5610 Ապր, 2026
  • Ուկրաինայում զատկական հրադադար է հայտարարվել 16:5410 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015