Մեծ Բրիտանիայի Էսեքսի դքսության Լի-ին-Սի քաղաքում անհայտ անձը հարձակվել և դանակահարել է իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Դևիդ Էմեսին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ լրատվամիջոցի՝ 69-ամյա քաղաքական գործչի վրա հարձակումը տեղի է ունեցել եկեղեցում քաղաքացիների հետ հանդիպմանը: Դանակի մի քանի հարված ստացած Էմեսին եկեղեցում ցույց է տրվել առաջին բուժօգնությունը, սակայն ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում:
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 25-ամյա կասկածյալին: Հարձակման դրդապատճառները ճշտվում են:
Դեյվիդ Էմեսը ամուսնացած էր, ուներ հինգ երեխա, բրիտանական խորհրդարանի անդամ էր 1983 թվականից: