Մեծ Բրիտանիայի Թլիմութ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է վեց մարդ, այդ թվում՝ երեք կին, երկու տղամարդ և հանցագործը՝ փոխանցում է BBC-ն:
Բոլորը մահացել են հրազենային վնասվածքներից, սակայն ինչպես իրավապահ մարմիններն են հավաստիացնում, հրաձգությունն առնչություն չունի ահաբեկչության հետ:
Տուժածները հոսպիտալացվել են: Զոհերի թվում կա նաև մեկ երեխա:
Իրավապահները շրջափակել են դեպքի վայրն ու սկսել հավանական հանցակիցների որոնումները:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Հրաձգության պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում: