Մարտակերտում Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել. փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակոցից Երասխում պայմանագրային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել, հաղորդում են ՊՆ-ից:
Հաագայի դատարանը հոկտեմբերի 14-15-ին քննելու է Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած միջնորդությունը:
ՀՀ վարչապետը հանդիպել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Վրաստանի վարչապետի հետ:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին: Բարեկամ Վրաստանին զորակցություն է հայտնել նաև ՀՀ արտգործնախարարությունը:
Հնդկաստանի ԱԳ նախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Հայաստան:
Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Սիրիայում «սխալ քաղաքականությունից»:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հոկտեմբերի 11-ին կայցելի Մոսկվա:
Մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը:
Այսօր Էրեբունի-Երևանի օրն է:
Հայաստանը ներկայացված է World Travel Awards մրցանակաբաշխությանը:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է հիվանդության 1331 նոր դեպք, առողջացել է 894, մահացել՝ 30 մարդ: