Գլազգոյում տեղի ունենալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին ընդառաջ Հայաստանում քննարկվել են կանաչ տնտեսության հեռանկարները:
Բրիտանական դեսպանատան կազմակերպած «Դեպի կանաչ տնտեսություն. կայուն զարգացման և կառավարման համաշխարհային և հայաստանյան հեռանկարները» խորագրով կոնֆերանսի մասնակիցները զեկուցումների միջոցով ուսումնասիրել են Հայաստանում մատակարարման շղթաների կայունության խնդիրները, առաջատար փորձագետների հետ քննարկել Հայաստանում համապատասխան նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը:
Ջոն Գալագեր (ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան) - Կլիմայի փոփոխությունը եթե ոչ գլխավոր, ապա հիմնական մարտահրավերներից մեկն է, որին այսօր առնչվում է աշխարհը:
Չնայած որ Հայաստանը փոքր երկիր է զուտ արտանետումների առումով, չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանը նույնպես ունենա իր մասնակցությունն այս կարևորագույն արշավում. մենք խրախուսում ենք Հայաստանին՝ իրականացնելու համապատասխան գործողությունները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան