Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ը առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: