• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ի՞նչ արդյունքներ տվեցին եվրոպական գագաթնաժողովները Ի՞նչ արդյունքներ տվեցին եվրոպական գագաթնաժողովները 19:39
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել 2-3 շաբաթ. Թրամփ. «Հարևաններ» ԱՄՆ-ի և Իրանի միջև... 19:38
Օրը՝ 60 վայրկյանում | 06.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.05.2026 19:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Շուրջ 40 մեղադրյալ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ կատարած ռազմական հանցագործությունների փաստերով. դատախազություն
Լեռնային Ղարաբաղ
12:5327 Սեպ, 2021

Շուրջ 40 մեղադրյալ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ կատարած ռազմական հանցագործությունների փաստերով. դատախազություն

Նկատի ունենալով, որ լրացել է 2020 թ. Արցախյան պատերազմի սկսման առաջին տարելիցը և առաջնորդվելով պատերազմին առնչվող հանցագործությունների առթիվ իրականացվող քրեական վարույթների արդյունքների վերաբերյալ իրազեկված լինելու հանրության իրավունքի իրացման անհրաժեշտությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված ներքին հանցագործությունների փաստերի առթիվ քննվող քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2021 թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ այնքանով, որքանով չի կարող վնասել քննությունների բնականոն ընթացքին:

Ըստ այդմ՝ ՀՀ դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՀՔԾ-ում քննվել կամ քննվում է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված ավելի քան 2150 քրեական գործ:

Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ, 217.1-րդ, 226-րդ, 384-րդ, 387-րդ, 389-րդ, 390-րդ, 391-րդ, 394-րդ, 395-րդ, 397.1-րդ հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, որոնցով լայնածավալ նախաքննությունն իրականացվում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող 2 վարույթի շրջանակում: Դրանցով քննության առարկա են, մասնավորապես՝ 

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի նկատմամբ 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը միջազգային բազմաթիվ պայմանագրերի և միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառման արգելքի անտեսմամբ, ազգային ատելության շարժառիթով ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու, դրա ընթացքում գրեթե բոլոր զինատեսակներով Արցախի և Հայաստանի զինված ուժերի մարդուժին և ռազմական նշանակության ենթակառուցվածքներին, տեխնիկական միջոցներին, խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը կանխամտածված և նպատակաուղղված կերպով թիրախավորված կամ ոչ ընտրովի հարվածներ հասցնելու, զինծառայողներին, քաղաքացիական անձանց դիտավորությամբ մահ պատճառելու, գույքային հսկայական վնասներ հասցնելու բազմաթիվ դեպքերը.

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական անձանց գերեվարումները, միջազգային կոնվենցիաների, միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումներով ընդհուպ կոնվենցիոնալ պաշտպանության ներքո գտնվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց դաժանաբար սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու բազմաթիվ դեպքերը. 

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի խախտմամբ, ազգային ատելության շարժառիթով ինչպես մարտական գործողությունների ընթացքում, այնպես էլ հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու բազմաթիվ դեպքերը.

ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ միջազգայնորեն արգելված, այդ թվում նաև՝ քիմիական բաղադրությամբ զինատեսակների կիրառման դեպքերը.   

ադրբեջանցիների կողմից ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունն արդարացնելու, թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերը. 

ԱՀ-ի և ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկանների ներգրավման, մերձավորարևելյան տարածաշրջանից հազարավոր վարձկան ահաբեկիչներին Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխման և ռազմական գործողություններում օգտագործելու, այդ նպատակով ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց նախնական համաձայնության շրջանակներում միջազգային ահաբեկչությւան ֆինանսավորման դեպքերը.

ՀՀ տարածքում՝ Երասխ գյուղի հատվածում, ՌԴ զինված ուժերի Մի 24 տեսակի ռազմական ուղղաթիռը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ խոցելու և դրա արդյունքում երկու անձանց սպանվելու և մեկ անձի մարմնական վնասվածք ստանալու դեպքը:

Վերոնշյալ քրեական գործերով իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ, 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ, 393.1-րդ, 397.1-րդ և 395-րդ, 217-րդ, 34-390-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր՝ շուրջ 40 անձ, այդ թվում՝ ինչպես Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այնպես էլ վարձկան գրոհայիններ, ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ: 

Նրանց նկատմամբ հիմնականում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել միջազգային հետախուզում: 

Միջազգային ահաբեկչության վերաբերյալ դրվագով անջատված մասով 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան, որի արդյունքում նրանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Նախաքննության շրջանակներում լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական գործողությունները շարունակվում են: Բազմաթիվ դրվագներով, նաև դատախազների կողմից տրված համապատասխան ցուցումների և հանձնարարությունների հիման վրա, ձեռնարկվում են հնարավոր բոլոր իրավաչափ միջոցները՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և իրականացված ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի այլ ներկայացուցիչների, ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից կատարված ռազմական հանցագործությունների ապացույցների լիարժեքությունն ապահովելու, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների իրական թիվը հստակեցնելու, նրանց նկատմամբ խոշտանգման, ապօրինի գործողությունների փաստերն ամբողջացնելու, միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց դաժանաբար սպանած, նրանց արժանապատվությունը նսեմացնող, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնության բացահայտման, դրանց վերաբերյալ հավելյալ, հատկապես անձանց նույնականացման հնարավորություն տվող ապացույցների ձեռքբերման ուղղությամբ: 

Դիտումների քանակ34
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Տեղեկատվություն 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ. ՔԿ 09:5427 Սեպ, 2021 Տեղեկատվություն 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ. ՔԿ Հետաքննություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Խոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվում. Անահիտ Մանասյան 14:3607 Մայ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի իրագործումն անխուսափելիորեն տեղի է ունենում և տեղի է ունենալու. վարչապետ 14:3407 Մայ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3007 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահի խորհրդականի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ 14:2607 Մայ, 2026
  • ՄԻՊ-ը՝ խոսքի ազատության սահմանների խախտման համար քրեական պատասխանատվության գործիքների կիրառման վերաբերյալ 14:2407 Մայ, 2026
  • Օբյեկտիվ անհրաժեշտություն կա, որ միկրոբիզնեսի շեմը բարձրացնենք. Փաշինյան 14:2207 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է լեհական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը 14:1907 Մայ, 2026
  • Կալանքների հետ կապված խնդիրը Հայաստանի համար եղել է և շարունակում է մնալ ամենահամակարգայիններից մեկը. ՄԻՊ 14:1607 Մայ, 2026
  • Զախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին 14:1007 Մայ, 2026
  • Մայիսի 28-ին կտեսնենք՝ Մակրոնն ինչ է արել Հայաստանի համար. Փաշինյան 14:0907 Մայ, 2026
  • Դպրոցներին ուղարկված նամակը ապատեղեկատվություն է․ ԿԳՄՍՆ 14:0407 Մայ, 2026
  • Փաշինյանը՝ Վեդիում անչափահասների դեպքի և իրավապահների աշխատանքի մասին 14:0207 Մայ, 2026
  • Մակրոնն ու Փեզեշքիանը քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրությունը 13:5807 Մայ, 2026
  • Խնդիր եմ ձևակերպել, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը. Փաշինյան 13:5607 Մայ, 2026
  • Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի դիմավորման արարողությունը 13:5107 Մայ, 2026
  • Սամվել Կարապետյանի հետաքրքրությունների կենտրոնը ՀՀ-ից դուրս է. Փաշինյանը՝ «կալուգացի օլիգարխ» բնորոշման մասին 13:4807 Մայ, 2026
  • ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. Փաշինյան 13:4007 Մայ, 2026
  • ՀՀ-ում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը կանխարգելելու և հասցեավորելու շատ մեծ խնդիր կա. ՄԻՊ 13:3407 Մայ, 2026
  • Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից 13:2107 Մայ, 2026
  • Պետք է հիմա գնահատենք կարիքները և անցնենք գործի. Փաշինյանը՝ Կարս-Գյումրի երկաթուղու մասին 13:1407 Մայ, 2026
  • Իրանն ուսումնասիրում է հակամարտության դադարեցմանն ուղղված ԱՄՆ-ի առաջարկը. Բաղաեի 13:1107 Մայ, 2026
  • Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրել 13:0507 Մայ, 2026
  • Աննա Վարդապետյանի պարզաբանումները Մարտի 1-ի գործի վերաբերյալ 13:0107 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Չնայած մեծ ներդրումներին՝ խնդիրները հրատապ են. վարչապետը՝ ջրամատակարարման մասին 13:0007 Մայ, 2026
  • Արարատ Միրզոյանը Էմանուել Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով 12:5607 Մայ, 2026
  • Ես ու Կառավարության անդամների մեծ մասը արձակուրդում ենք լինելու՝ քարոզարշավին մասնակցելու համար. Փաշինյան 12:4907 Մայ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4507 Մայ, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է 12:4107 Մայ, 2026
  • Երբ քաղաքային իշխանությունը որոշում է կառավարության հետ նորմալ չհամագործակցել, հետևանքները երևում են. Փաշինյանը՝ Գյումրիի ճանապարհների մասին 12:2707 Մայ, 2026
  • Պատերազմի եռագլուխ կուսակցության երեք առաջնորդների շահերի կենտրոնը Հայաստանը չէ. Կոնջորյան 12:1707 Մայ, 2026
  • Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել 12:1407 Մայ, 2026
  • Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին 12:1107 Մայ, 2026
  • ԲԴԽ նախագահը ՄՔԴ նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները 12:0807 Մայ, 2026
  • Լատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 12:0407 Մայ, 2026
  • Այս պահին մենք զբոսաշրջային բում ունենք, ու դա շարունակվելու և աճելու է. Փաշինյան 12:0107 Մայ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0007 Մայ, 2026
  • Մոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը 11:5607 Մայ, 2026
  • Առաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համար 11:5307 Մայ, 2026
  • Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ 11:4107 Մայ, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին 11:3807 Մայ, 2026
  • Էրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել 11:3407 Մայ, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, իսկ հետո դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ. Ռուբինյան 11:2307 Մայ, 2026
  • Կիրառվել է 90 կարգապահական տույժ․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները 11:1907 Մայ, 2026
  • 19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ 11:0707 Մայ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0007 Մայ, 2026
  • «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում 10:5307 Մայ, 2026
  • Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները 10:3807 Մայ, 2026
  • Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրի դեռահասների ու երիտասարդների համար 10:0907 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 10:0407 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Ընդդիմության նպատակը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների լարումն է. քաղաքագետ 10:0007 Մայ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0007 Մայ, 2026
  • Առաջին անգամ Հայաստան է ժամանել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն 09:4607 Մայ, 2026
  • FRONTEX-ի հետ Աշխատանքային պայմանավորվածության ստորագրումը հնարավորություն կտա առավել արդյունավետ արձագանքել միգրացիոն և սահմանային մարտահրավերներին․ ՆԳՆ 09:2807 Մայ, 2026
  • Կառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել 09:1007 Մայ, 2026
  • Մեծ ձեռքբերում. Արշիլ Գորկու «Անվերնագիր»-ը՝ ՀԱՊ-ում 08:5107 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:3207 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1307 Մայ, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 6 մլրդ 180 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0007 Մայ, 2026
  • Երևանի ջրամատակարարման բարելավման 29 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրն ամփոփվեց 01:1207 Մայ, 2026
  • STI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, ընդգծել գիտություն-քաղաքականություն փոխգործակցության ամրապնդման կարևորությունը 00:5807 Մայ, 2026
  • Ռուսական աշխարհայացքով կուսակցությունները փորձում են մարդկանց սարսափի մեջ պահել. քաղաքագետ 00:3907 Մայ, 2026
  • Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ 00:2807 Մայ, 2026
  • Շատ տրամաբանական բան է ասել վարչապետը. Արտաքին հետախուզության ծառայության պետը՝ պատերազմի մասին 00:1707 Մայ, 2026
  • Եղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար․ Պապոյան 00:0507 Մայ, 2026
  • «ՆԱՏՕ-ն և Հայաստանը թևակոխում են գործակցության նոր փուլ». Մեսարոշ 23:4606 Մայ, 2026
  • ՀՀ-ն ծնկած չի ապրում որևէ գերտերության «սապոգի տակ». ԱԺ նախագահ 23:4206 Մայ, 2026
  • Լոռիում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ 23:2406 Մայ, 2026
  • Մայիսի 7-ի եղանակային կանխատեսումները 23:1406 Մայ, 2026
  • Երևանում քննարկվել է Հայաստան–UNCTAD համագործակցության ընդլայնումը 23:0006 Մայ, 2026
  • Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ 22:4706 Մայ, 2026
  • Երևանում քննարկվել են Հայաստան-Թաիլանդ հարաբերությունների զարգացման ուղիները 22:4206 Մայ, 2026
  • «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ 22:3906 Մայ, 2026
  • Ընդունել եմ Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակությանը․ Մխիթար Հայրապետյան 22:3006 Մայ, 2026
  • Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը՝ ընդլայնման փուլում 22:2406 Մայ, 2026
  • Վեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 22:2206 Մայ, 2026
  • Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը նշում է հիմնադրման 25-ամյակը 22:1806 Մայ, 2026
  • Արգիշտի Մեխակյանը հանդիսավոր կերպով դիմավորել է մեր մեդալակիր մարզիկներին․ համայնքապետարան 22:1506 Մայ, 2026
  • ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն 22:1306 Մայ, 2026
  • Հարցազրույց Սվետլանա Տիխանովսկայայի հետ 22:0506 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 6. 2026 22:0306 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր 21:5106 Մայ, 2026
  • Օրը՝ իրավունքների պաշտպանության առաջնագծում. նոր նախագիծ 21:4506 Մայ, 2026
  • Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն 21:3006 Մայ, 2026
  • Բովանդակալից հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ․ Լիլիթ Մակունց 21:1806 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության. Պակիստան 21:1506 Մայ, 2026
  • Ազգային նվագարանների մասին՝ օվկիանոսից այն կողմ 21:1506 Մայ, 2026
  • Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները 21:0506 Մայ, 2026
  • Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ 21:0006 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Կեղծիքից մինչև խուճապ․ ինչպես է շրջանառվում ադրբեջանցիների «վերաբնակեցման» թեման 21:0006 Մայ, 2026
  • Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամերին 20:5606 Մայ, 2026
  • Մայիսի 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5206 Մայ, 2026
  • Երևանն ու Բաքուն զգալի առաջընթացի են հասել. Յըլմազ 20:4706 Մայ, 2026
  • ՆԱՏՕ-ն և Հայաստանը թևակոխում են գործակցության նոր փուլ. Մեսարոշ 20:4206 Մայ, 2026
  • Անվտանգ և հավասար կրթական միջավայր՝ սպորտի միջոցով 20:4206 Մայ, 2026
  • ՀՀ-ն ծնկած չի ապրում որևէ գերտերության «սապոգի տակ». ԱԺ նախագահ 20:3806 Մայ, 2026
  • Անահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ հաստատության անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը 20:3406 Մայ, 2026
  • Հյուսիսային Կորեան Սահմանադրությունից հեռացնում է Հարավային Կորեայի հետ վերամիավորման մասին հղումները 20:3106 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն փոխանցել է դիվանագետների և ՊՆ ուսման մեջ գտնվող զինծառայողների էլեկտրոնային քվեարկության ծրարները 20:2706 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ 20:2306 Մայ, 2026
  • Ռոմանոս Պետրոսյանը և «Շնայդեր Էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրենը անդրադարձել են համագործակցության հնարավորություններին 20:2006 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015