• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է,... 10:27
Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15... 21:07
Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Մ-20 ԱԱ. 70 կգ... 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԼՂ հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը. ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
13:2027 Սեպ, 2021

ԼՂ հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարելիցի հետ:

«2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մեր հերոսների հիշատակի առջև, որոնք ընկան հանուն ազատության ու իրենց հայրենակիցների արժանապատվության և կյանքի իրավունքի պաշտպանության։

Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցրեց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ավերածությունների։ Իրագործված զանգվածային ոճրագործությունները մանրակրկիտ կերպով փաստագրվել և ներկայացվել են միջազգային կազմակերպություններին ու միջազգային մասնագիտացված կառույցներին։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են միջազգային տարբեր հարթակներում։

44-օրյա պատերազմը նախապես ծրագրված ու նախապատրաստված ռազմական ագրեսիա էր, որի նպատակն էր ուժի կիրառման և հայ բնակչության բնաջնջման միջոցով միջազգային օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այդ մասին են վկայում ինչպես պատերազմին նախորդած շրջանում Ադրբեջանի գործողությունները, այնպես էլ՝ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը։ Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ վարվող հայատյացության քաղաքականությունն ու ուժի կիրառման սպառնալիքները, միջազգային միջնորդների կողմից հակամարտության կարգավորման և հրադադարի ամրապնդման առաջարկների մերժումը, հրադադարի համակարգված և պարբերական խախտումները, միջազգային պարտավորությունների խախտմամբ սպառազինության մեծաքանակ կուտակումները և շփման գծի երկայնքով պարբերաբար անցկացվող հարձակողական բնույթի զորավարժությունները, համավարակի պայմաններում գլոբալ զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին միանալուց հրաժարվելը, ինչպես նաև պատերազմից հետո հնչող հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղը դադարել է գոյություն ունենալ, գալիս են հաստատելու, որ Ադրբեջանը երբևէ շահագրգռված չի եղել խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմամբ:

Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում էր հումանիտար հրադադար հաստատելու միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ինչի հետևանքով նախարարական մակարդակով ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համաձայնեցված երեք հրադադարներն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, որին հետևեց ՌԴ խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, դադարեցրեց Ադրբեջանի ագրեսիան և պայմաններ ստեղծեց Արցախում բնակչության համապարփակ անվտանգության երաշխավորման համար։

Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով Արցախի հայության առջև ծառացան բազմաթիվ հումանիտար խնդիրներ․ 90 հազարից ավելի արցախահայեր ստիպված եղան լքել իրենց մշտական բնակության վայրերը, որոնց գերակշիռ մասը ներկայումս վերադարձել է Արցախ։ Ավելի քան 40 հազար մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են կենսական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ և հիվանդանոցներ։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է միջազգային հումանիտար և այլ մասնագիտացված կառույցների անխափան մուտքն Արցախ, ինչն առանցքային նշանակություն ունի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի համապարփակ և արդյունավետ լուծման համատեքստում։

Շուրջ մեկ տարի անց Ադրբեջանը դեռևս շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը, այլև իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են կրոնական սրբավայրերը և մշակութային ժառանգությունը: Այս գործողությունները և հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումը ևս մեկ անգամ բացահայտում են այն իրողությունը, որ Արցախի հայերի ֆիզիկակական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո։

Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների արդյունքում ձևավորված իրողությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից նմանօրինակ շարունակական գործողությունները չեն կարող ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կայուն հիմքեր։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը՝ հաշվի առնելով ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

Միայն խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները կարող են նոր էջ բացել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և զարգացման համար։

Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք մեկնարկի դիրքերից։ Միևնույն ժամանակ, առաջնահերթ նշանակություն են ստանում հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պանտանդների հայրենադարձումը և բռնի անհետացման դեպքերի հասցեագրումը:

Հայաստանը շարունակելու է հետևողական լինել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցում և ջանքեր գործադրել՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի, համապարփակ ու տևական լուծման և երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու արցախահայության իրավունքը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Դիտումների քանակ53
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արտաքին քաղաքական առաջնահերթությունները շարունակում են մնալ Արցախի անկախության միջազգային ճանաչումը. ԱՀ ԱԳՆ 10:1827 Սեպ, 2021 Արտաքին քաղաքական առաջնահերթությունները շարունակում են մնալ Արցախի անկախության միջազգային ճանաչումը. ԱՀ ԱԳՆ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացե՛ք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին 15:3824 Օգս, 2026
  • Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան 15:2324 Օգս, 2026
  • Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 15:1924 Օգս, 2026
  • 2026-ի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 15:0724 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:5824 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին 14:5624 Օգս, 2026
  • Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին 14:5024 Օգս, 2026
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 14:3824 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 14:3024 Օգս, 2026
  • Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ 14:2624 Օգս, 2026
  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան 14:1724 Օգս, 2026
  • Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան 14:0024 Օգս, 2026
  • Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ 13:4824 Օգս, 2026
  • Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան 13:3724 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3624 Օգս, 2026
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից 10:0524 Օգս, 2026
  • Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագիրը | ՈՒՂԻՂ 10:0024 Օգս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2524 Օգս, 2026
  • Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը 08:0024 Օգս, 2026
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015