• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստանը՝ արհեստական բանականության քարտեզի վրա Հայաստանը՝ արհեստական բանականության քարտեզի վրա 20:03
Կարևոր է պահպանել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի դրական դինամիկան. Գրոնո. «Հարևաններ» Կարևոր է պահպանել ՀՀ-Ադրբեջան... 19:59
Օրը՝ 60 վայրկյանում | 20.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.04.2026 20:27
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 19:0321 Սեպ, 2021

Անկախության առթիվ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորանք են հղել

Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակը լրանում է մի ժամանակաշրջանում, երբ երկիրը մեր միասնական ուսի, մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքը ունի, ասվում է հանրապետության նախագահի ուղերձում: Արմեն Սարգսյանը շեշտում է՝ 30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը:

Կարծես թե դրա համար ամեն ինչ առկա էր՝ երազանքից մինչև գաղափար, ոգևորությունից մինչև կամք, անցյալի փորձից մինչև ապագայի ձգտում:

Մինչդեռ այսօր պարզվում է, որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք: Ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները: Մեր ոգին ծառայեցրել ենք ոչ այնքան իրական հաջողություն ստեղծելուն, որքան ցանկալի հաջողությամբ ուրախանալուն: Շուրջ 30 տարի անց ստացած հարվածը, ցավոք, նոր պատերազմի տեսքով էր...

Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ՝ համերաշխության ու հանդուրժողականության, ազգային համաձայնության մթնոլորտում, հավելել է հանրապետության նախագահը: Պատմությունը հիշում է թե՛ պարտություննները, թե՛ հաղթանակները: Արմեն Սարգսյանը կոչ է արել որպես պետություն ու ժողովուրդ ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին հիշել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով:

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵԼ Է ՈՒ ԿԱ ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ. ՍԻՄՈՆՅԱՆ
30 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը, ուղերձում շեշտել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և հավելել՝ այս տարիների ընթացքում քայլ առ քայլ մենք կերտում ենք անկախ պետության նոր քաղաքացուն:

Ժամանակ առ ժամանակ պայքարելով, հուսահատվելով՝ վերագտնում ենք մեզ իրավունքների ու պատասխանատվության մեծ շրջապտույտում: Հենց այս իրավիճակում էլ մենք մեր տեսլականը խարսխում ենք անկախության իրողությանը:

Այս հիշարժան օրը մեկ անգամ ևս խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման համար իրենց կյանքը չխնայեցին:
Անկախությունը եղել է ու կա մեր ընտրությունը, որի վրա 30 տարի պետականություն ենք կառուցում: Զարգացնենք ու շենացնենք մեր երկիրը, այսօր հենց այդպիսի հայրենասիրություն է անհրաժեշտ:

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԻՏԻ ՊԱՀՊԱՆԵՆՔ
Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր երազանքը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձում նաև շեշտել է՝ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքում մշտապես արթուն է պահել անկախության գաղափարը:

Այսօր, ցավոք, հաճախ ենք տեսնում անհանդուրժողականության դրսևորում՝ համերաշխության ու երկխոսության փոխարեն։ Մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները պահանջում են միասնականություն, ջանքերի մեկտեղում և համախոհ նպատակադրումների իրականացում։ Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին, քանզի մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելիության կարևորագույն խարիսխն ու գրավականն է։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ ուղերձ է հղել նաև Արցախի նախագահը: Սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց մայր Հայաստանի պատմության մեջ՝ իրականություն դարձնելով հայի վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն։ Անկախության օրը դարձավ պետականակերտման, ինչպես նաև իրավական, տնտեսական, անվտանգային նոր համակարգի ձևավորման բարդ ու դժվարին գործընթացի սկիզբ։

44-օրյա պատերազմը դարձավ լրջագույն փորձություն հայոց պետականության համար՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկային ու տարածքային կորուստների, սակայն, համոզված եմ, մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը և նպատակային ջանքերով կամրապնդենք պետականության հիմքերը: Այս՝ երեսնամյա անկախության ճանապարհը հնարավոր եղավ հայ ժողովրդի լավագույն զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ։

Շնորհավորական ուղերձներ են հղել նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հեղինակ`Շողիկ Գալստյան
Դիտումների քանակ49
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Քննարկվել են գետերի ելքերի հնարավոր աճի և ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր 18:0321 Ապր, 2026
  • Իրանն այլ տարբերակ չունի և պետք է պատվիրակություն ուղարկի Իսլամաբադ. Թրամփ 17:5621 Ապր, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ. վարչապետն ընդունել է Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 17:4421 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին 17:3921 Ապր, 2026
  • Հանրային-մասնավոր երկխոսության շրջանակում քննարկվել է պետական գնումների համակարգի թվայնացման գործընթացը 17:3521 Ապր, 2026
  • Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան 17:2721 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը, Սրբուհի Գալյանը և Անահիտ Մանասյանը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկական ստորաբաժնման հատվածում 17:1921 Ապր, 2026
  • «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել 17:0921 Ապր, 2026
  • Արագածոտնի մարզի սննդի օբյեկտներից մեկում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ 17:0321 Ապր, 2026
  • Լուրեր 17։00 | Սուտ է. բրազիլացի լրագրողի կեղծ նյութերի թիրախում Հայաստանի իշխանությունն է 17:0021 Ապր, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 16:4221 Ապր, 2026
  • Անտոնիո Ֆերնանդեսը՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ 16:3921 Ապր, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղարը քննարկել են COP17-ի շրջանակներում ՀՀ-ի և ESCAP-ի միջև համագործակցությունը 16:3421 Ապր, 2026
  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա 16:2421 Ապր, 2026
  • «Ամիօ բանկ»-ը 2025-ին 4 մլրդ 964 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:1221 Ապր, 2026
  • ՑԱՀԱԼ-ը կգործի ամբողջ ուժով նույնիսկ հրադադարի ժամանակ՝ Լիբանանից սպառնալիքներից պաշտպանվելու համար. Կաց 16:0421 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության հարցեր 15:5621 Ապր, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ 15:5121 Ապր, 2026
  • Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգներ, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել 15:4221 Ապր, 2026
  • Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում 15:3121 Ապր, 2026
  • Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է 15:2021 Ապր, 2026
  • Քաղաքացու օրվա միջոցառումները կանցկացվեն «Մենք ենք մեր պետությունը» խորագրով 15:1521 Ապր, 2026
  • Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը կդարարի խոսել. Հռիփսիմե Գրիգորյան 15:0621 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Թրամփը ցանկանում է բանակցային սեղանը վերածել կապիտուլյացիայի սեղանի. Մոհամմադ Ղալիբաֆ 15:0021 Ապր, 2026
  • ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոնը՝ Նիկոլ Փաշինյանին 14:5721 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին 14:5321 Ապր, 2026
  • Միայն Թավշյա հեղափոխությունից հետո ավելի շատ երիտասարդ կանայք սկսեցին մուտք գործել քաղաքականություն. Սոնա Ղազարյան 14:4921 Ապր, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը կնպաստի Հարավային Կովկասում ավելի մեծ կանխատեսելիության. Խոջա 14:3321 Ապր, 2026
  • Իրանի շրջափակումը կշարունակվի, քանի դեռ գործարք չկա. Թրամփ 14:3121 Ապր, 2026
  • Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը 14:1821 Ապր, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն առաջնային նշանակություն ունի. Կալաս 14:1621 Ապր, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն 14:0921 Ապր, 2026
  • Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան 13:5921 Ապր, 2026
  • Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում 13:4221 Ապր, 2026
  • Հերթական ապատեղեկատվական արշավը վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ 13:2821 Ապր, 2026
  • Արաղչին Լավրովին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը հրադադարի խախտումների վերաբերյալ 13:1821 Ապր, 2026
  • Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին 13:0621 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Երկրում հաստատված իրավակարգը բխում է քաղաքացուց, նրա որոշումից և համաձայնությունից. վարչապետ 13:0021 Ապր, 2026
  • Քննարկվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցեր 12:5621 Ապր, 2026
  • Դոնբասից դուրս գալը ռազմավարական պարտություն կլինի Ուկրաինայի համար. Զելենսկի 12:5321 Ապր, 2026
  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան 12:5221 Ապր, 2026
  • Կբացվի «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսը 12:4621 Ապր, 2026
  • Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել 12:2421 Ապր, 2026
  • Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. այն փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 12:2021 Ապր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահն ու այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների. ԶԼՄ 12:1521 Ապր, 2026
  • ՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում. Փաշինյան 12:1321 Ապր, 2026
  • 500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ 12:0621 Ապր, 2026
  • Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ. Փաշինյան 11:5821 Ապր, 2026
  • Հրադադարը չի երկարաձգվի, եթե Հորմուզի նեղուցը չբացվի և գործարք չկնքվի. Թրամփ 11:5521 Ապր, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող. ՆԳՆ 11:5421 Ապր, 2026
  • Ներկայումս դիտարկվում են մի շարք ուղղություններ պետական համակարգում ԱԲ գործիքների կիրառման համար. Գևորգ Մանթաշյան 11:5121 Ապր, 2026
  • Ադրբեջանն այսօր դիզելային վառելիքի հերթական խմբաքանակն է ուղարկում Հայաստան 11:4421 Ապր, 2026
  • Հարկերի դեմոնիզացիան հակապետական գործունեություն է. Փաշինյան 11:4321 Ապր, 2026
  • Երևանում կանցկացվի «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովը 11:2621 Ապր, 2026
  • Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ. Փաշինյանը՝ ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգի 4 անելիքների մասին 11:2621 Ապր, 2026
  • Նախատեսվում է ընդլայնել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքները 11:1321 Ապր, 2026
  • Այսօր ՀՀ-ում դադարեցված է Ղարաբաղյան շարժումն առնվազն պաշտոնական և ժողովրդական մակարդակով. Փաշինյան 11:0721 Ապր, 2026
  • ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնում է ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրում 11:0621 Ապր, 2026
  • Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազություն 11:0121 Ապր, 2026
  • Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի 11:0121 Ապր, 2026
  • Եթե նոր Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, նշանակում է՝ շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը. Փաշինյան 10:5821 Ապր, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը 10:5621 Ապր, 2026
  • Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 10:5121 Ապր, 2026
  • ՆԳՆ-ն հայտարարում է ընդունելություն ոստիկանության գվարդիայի կրտսեր խմբում 10:4821 Ապր, 2026
  • Նոր Նորքի 7-րդ զանգվածի ջրամատակարարումը 7 ժամով կդադարեցվի 10:3721 Ապր, 2026
  • ՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել 10:1821 Ապր, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի 10:1221 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. նախաքննությունն ավարտվել է 10:0721 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Ներքին լեգիտիմության աղբյուրը ժողովուրդն է, պետություն ունենալու նրա կամքը. վարչապետ 10:0021 Ապր, 2026
  • Սյունիքում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ 09:4221 Ապր, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:3121 Ապր, 2026
  • Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 26 մլն 789 հզր դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է 09:2421 Ապր, 2026
  • Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին 09:1721 Ապր, 2026
  • Քննարկվել է Թբիլիսիի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը 09:1121 Ապր, 2026
  • 1000 նոր սոցբնակարանի ապահովման ծրագիր․ Արսեն Թորոսյանը ներկայացրել է մանրամաները 08:5921 Ապր, 2026
  • Երևանի Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 08:3821 Ապր, 2026
  • Լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է․ վարչապետը ներկայացնում է ՔՊԿ նախընտրական ծրագիրը 08:1321 Ապր, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2025-ին 5 մլրդ 32 մլն դրամի հարկ է վճարել 08:0421 Ապր, 2026
  • Խաչատուր Ավետիսյան-100. հոբելյանական համերգ՝ ԵՊԿ-ում 01:0021 Ապր, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև դրական դինամիկան պետք է պահել. Գրոնո 00:5021 Ապր, 2026
  • ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայաստանի պատմության թանգարան 00:3321 Ապր, 2026
  • ՄԻՊ գրասենյակը 2025-ին 22,600 դիմում-բողոք է ստացել. որ կառույցներից են մարդիկ ամենաշատը դժգոհ 00:1121 Ապր, 2026
  • «Հանրապետություն» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 30 համարների անունները 23:4520 Ապր, 2026
  • Ցուցաբերել զգոնություն, գործադրել առավելագույն ջանքեր․ էկոպարեկային ծառայության պետը Տավուշում գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել 23:3420 Ապր, 2026
  • Ծառուկյանի դստեր ու փեսայի առանձնատան 90 տոկոսը կբռնագանձվի. Վճռաբեկի նախադեպային որոշումը 23:1720 Ապր, 2026
  • Նոր Գեղիում այրվել է ավտոմեքենա 23:0020 Ապր, 2026
  • Յուրաքանչյուր վճարված հարկ իրական արդյունք է ստեղծում, և այս գործընթացում յուրաքանչյուրս ունի իր կարևոր դերակատարումը․ ՊԵԿ նախագահ 22:4820 Ապր, 2026
  • Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին 22:3020 Ապր, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրել է Հայաստանի մոտեցումները կայուն զարգացման վերաբերյալ 22:1820 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասի նոր իրողությունները 22:0420 Ապր, 2026
  • Հարցազրույց Դավիթ Խուդաթյանի հետ 22:0020 Ապր, 2026
  • Հեպատիտների առաջացման ռիսկերը. ինչպե՞ս խուսափել 21:5720 Ապր, 2026
  • Հայաստանը Վենետիկի 61-րդ բիենալեում կներկայացնի Զատիկ Զատիկյանը 21:3020 Ապր, 2026
  • Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն 21:1820 Ապր, 2026
  • Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար 21:0720 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը շարունակում է մնալ գուբեռնացումը. փորձագետ 21:0020 Ապր, 2026
  • Ապրիլ 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5420 Ապր, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանի այցը Լոռի՝ հագեցած օրակարգով 20:4620 Ապր, 2026
  • Ղալիբաֆը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին, եթե Վենսը ժամանի. The New York Times 20:3720 Ապր, 2026
  • «Բարգավաճ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու հայտը 20:3220 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015