Տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված ստուգայցերը: Փակ տարածքներում և հանրային վայրերում դեռ արձանագրվում են հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր:
«Լուրերի» նկարահանող խումբը հետևել է շրջայցին Էրեբունի վարչական շրջանում:
«Նախարարի հրամանով սահմանվում է իրազեկման թերթիկ, որը պետք է փակցված լինի տեսանելի վայրում: Ստուգայցերը շարունակվելու են ինտենսիվ կերպով»,- ասաց տեսուչներից մեկը:
Առևտրի կենտրոններից մեկում նա ստուգել է՝ արդյոք առկա՞ են ախտահանիչ հեղուկներ, ստուգել է նաև մատյանները, որտեղ պետք է գրանցվեն աշխատակիցների ջերմաչափումները: