Մեծ Բրիտանիայի Վեստմինսթերյան պալատի աշտարակի՝ Բիգ Բենի վերականգնման աշխատանքները գրեթե ավարտված են:
Վերանորոգումից առաջ վերջին անգամ աշտարակի զանգը ղողանջել է 2017 թվականի օգոստոսի 21-ին:
Չորս տարի առաջ Բիգ Բենի վերականգնումը գնահատվում էր շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար, սակայն ավարտական հաշվարկները ցույց են տալիս, որ աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 110 մլն ԱՄՆ դոլար: