Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին ներողություն է խնդրել աֆղանստանցիներից՝ երկիրը լքելու համար: Նա նշել է, որ Քաբուլից հեռանալն իր կյանքի ամենադժվար որոշումն է եղել:
Նրա խոսքով՝ դա արյունահեղությունից խուսափելու միակ տարբերակն է եղել:
Նախկին նախագահը հերքել է այն պնդումները, թե իր հետ Արաբական Միացյալ Էմիրություններ է տարել ժողովրդին պատկանող միլիոնավոր դոլարներ, նա խոստացել է առաջիկայում անդրադառնալ այն հանգամանքներին, որոնց պատճառով ստիպված է եղել հեռանալ երկրից: