Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ Կարեն Սարուխանյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին:
Նախարարը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Կարեն Սարուխանյանին, հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ և մոտեցումներով կնպաստի համակարգի զարգացմանը:
ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տեղակալ Արկադի Բալյանին՝ արդյունավետ աշխատանքի համար և նախարարության անունից հանձնել հուշանվեր:
Կարեն Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018-2019 թթ. եղել է Շիրակի մարզպետ, 2019-2021 թթ.՝ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: