Սեպտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ը աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: