ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արտյոմ Սմբատյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արտյոմ Սմբատյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի
որոշման մեջ: