Հանրապետության տարածքում` oգոստոսի 2-ին, 7-ին` կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝ oգոստոսի 2-ին՝ կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Oգոստոսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։