• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սենատը սահմանափակել է Իրանի հարցում Թրամփի ռազմական լիազորությունները. «Հարևաններ» Սենատը սահմանափակել է Իրանի... 20:05
Մանդատներ չվերցնելն ամենահեշտ ուղին է Մանդատներ չվերցնելն ամենահեշտ ուղին է 19:55
Օրը՝ 60 վայրկյանում | 24.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.06.2026 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Անգործությունն ու բռնապետին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում են նոր պատերազմի. Նիդերլանդներում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
16:5002 Օգս, 2021

Անգործությունն ու բռնապետին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում են նոր պատերազմի. Նիդերլանդներում ՀՀ դեսպան

Նիդերլանդների հանրային հեռուստատեսության հեղինակային հոդվածների կայքում հրապարակված «Անգործությունն ու բռնապետին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում են նոր պատերազմի» վերտառությամբ հոդվածում դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի բռնապետի սադրանքներին ԵՄ ոչ համարժեք գործողություններին, ինչը Բաքվի կողմից նոր պատերազմ հրահրելու նախադրյալներ է ստեղծում:

«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական 44-օրյա ագրեսիայի ավարտից ի վեր Ադրբեջանը մշտապես խախտում է փաստաթղթի դրույթները, որով վերջ դրվեց ռազմական գործողություններին: Ոչ համարժեք գործողությունները և Բաքվում իշխող, աշխարհի ամենակոռումպացված և բռնապետական ռեժիմներից մեկին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում է նոր ռազմական բախումների՝ խլելով երիտասարդ կյանքեր։

Ինչպես բազմիցս զգուշացրել եմ, Ադրբեջանի բռնապետը, ոգեշնչված իր անպատժելիությունից, շարունակելու է ագրեսիվ գործողությունները և արդեն իսկ կանգնեցրել է տարածաշրջանը նոր պատերազմի եզրին։

Չդատապարտվելով Human Rights Watch-ի կողմից փաստագրված ռազմական հանցագործությունների համար՝ Ալիևն այժմ հպարտորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել է ուժի միջոցով՝ չմտածելով անգամ հետևանքների մասին և համոզված լինելով, որ անձեռնմխելի է ցանկացած տիպի պատժիչ գործողությունից։

Փորձելով մոլորեցնել միջազգային հանրությանը և արդարացնել իր մեղքերը, Ադրբեջանը սկսել է հայելային մեղադրանքներ ներկայացնել, քանի որ դա լավագույն միջոցն է միջազգային հանրության ուշադրությունն իր գործողություններից շեղելու համար: Ավելին, ի պատասխան բոլոր ռազմագերիներին և որպես պատանդ պահվող քաղաքացիներին ազատ արձակելու միջազգային հանրության պահանջներին՝ Բաքուն վերջիններիս դեմ սկսել է իրականացնել կեղծ դատավարություններ՝ հիմնված շինծու մեղադրանքների վրա։ Ի հակադրություն նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն բոլոր ռազմագերիներին և որպես պատանդ պահվող անձանց վերադարձնելու իր պարտավորությանը՝ Բաքուն առաջ է քաշել ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգը։

Այդ կեղծ օրակարգն ավելի ընդլայնվեց ԵՄ պաշտոնյաների քաջալերող հայտարարությունների միջոցով, ովքեր «ծափահարում էին ականապատ տարածքների քարտեզների և ռազմագերիների փոխանակումը», այցելում էին Ալիևին Բաքվում՝ պատրաստակամություն հայտնելով սովորականի պես շարունակել համագործակցությունը բռնապետի հետ, որի կոռումպացված դաշնակիցները դատապարտվում են եվրոպական դատարաններում Ալիևի կողմից տարիներ շարունակ կաշառվելու համար։

Ոգեշնչված իր անպատժելիությամբ՝ Իլհամ Ալիևն ամրապնդել է տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ՝ խոստանալով վերադառնալ «իր նախնիների երկիրը»։ Ավելին, այս նկրտումների մասին նա խոսում է Եվրոպական խորհրդի նախագահի կողքին կանգնած և ապա «գովաբանում» վերջինիս՝ «կարգավիճակ» և «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունները չօգտագործելու համար՝ նշելով, որ Հայաստանը պետք է դրանից հետևություններ անի:

Սա ակներև է դարձնում այն հանգամանքը, որ ԵՄ-ի՝ «շարունակել, ասես ոչինչ չի եղել» մոտեցումը, չեզոք դիրքորոշումը և «երկու կողմերին ուղղված կոչերը» ոչ միայն չեն նպաստում կայունությանը, այլև խրախուսում են Ադրբեջանին ավելի ագրեսիվ լինել ինչպես իր հռետորաբանության, այնպես էլ՝ գործողությունների մեջ: Ալիևը, վստահ լինելով, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել իրեն, կարծում է, որ ազատ է անել այն, ինչ ցանկանում է, և չկա որևէ սահման, որն ինքը պատրաստ չէ հատել։

Խնդիրն այն է, որ ԵՄ-ն և իր անդամ երկրները լուրջ չեն վերաբերվում Ալիևի շարունակական սպառնալիքներին և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես ԴԱԻՇ-ից կամ «Թալիբանից» եկող սպառնալիքների դեպքում էր, կամ երբ մեկ տարի առաջ Հայաստանը նախազգուշացնում էր, որ բռնապետը պատրաստվում է ագրեսիվ պատերազմ սկսել, և, որ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը վտանգված են: Եթե այդ ժամանակ ԵՄ-ն ավելի հաստատակամորեն պաշտպաներ իր իսկ սեփական արժեքները, բռնապետն այդքան հանգիստ չէր լինի վերոնշյալ արժեքների՝ նման բացահայտ ոտնահարման հարցում։

Բրյուսելում և այլուր որոշում կայացնողների համար պետք է պարզ լինի, որ ցանկացած այց Բաքու և Ալիևի ռեժիմի հետ հարաբերությունները «սովորականի պես» շարունակելու ցանկացած խոստում ծառայում են որպես իրավիճակի վատթարացման, սադրիչ և ագրեսիվ գործողությունների իրականացման խթան: Այս առումով դեսպանների դատապարտելի քարոզչական ուղևորությունը դեպի էթնիկ զտումների ենթարկված Շուշի՝ առանձնահատուկ պատասխանատվություն է պարունակում։

Մինչդեռ, ի տարբերություն ԵՄ-ի «երկկողմանիության» և «չեզոքության» քաղաքականության, Ադրբեջանը ոչ միայն Եվրոպայի կոչերին և ակնկալիքներին հակառակ գործողություններ է անում, այլև միանում է թուրքական սադրանքներին Կիպրոսում՝ բարձրաստիճան պատվիրակություն ուղարկելով օկուպացված հյուսիսային հատված և խոստանալով ճանաչել այն՝ այդպիսով անտեսելով ԵՄ-ին և վերջինիս արժեքներն ու քաղաքականությունը:

Հատկանշական է նաև, որ Ալիևը փորձում է խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը վերահսկելու նպատակով անկախ դիտորդական առաքելության տեղակայումն այնպես, ինչպես արգելափակել էր այդ գործընթացը 2016 թվականին։ Այս ամենը շատ ակնհայտ բացատրություն ունի․ դիտորդներ պետք չեն այն կողմին, որը պատրաստվում է նոր պատերազմի։ Նոր ռազմական գործողությունները հրահրվում, սրվում և կազմակերպում են նրա կողմից։

Եվրոպացիները պետք է լուրջ վերաբերվեն տարածաշրջանում առկա ծայրահեղ վտանգավոր իրավիճակին և գործեն դրան համահունչ: Նրանք պետք է միասնական լինեն այն արժեքների պաշտպանության հարցում, որոնց հավատում են, ինչը պահանջում է ագրեսիվ գործողությունների նվազեցմանն ուղղված հստակ քայլեր։ ԵՄ պատժամիջոցները՝ համաձայն Ներկայացուցիչների պալատի բանաձևերի, միակ միջոցն են Ադրբեջանի ղեկավարին ստիպելու, որ վերջինս հարգի միջազգային իրավունքը։

Ցավոք, մենք հետ չենք բերի Ալիևի ռեժիմի կողմից սպանված տղամարդկանց և տղաներին, կանանց և երեխաներին, բայց կարող ենք այնպես անել, որ Իլհամ Ալիևն ու իր շրջապատը և մարդու իրավունքները նման ձևով ոտնահարողներն արդարադատության առջև կանգնեն»։

Դիտումների քանակ124
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հայաստանի և Ադրբեջանի հարցով զեկուցող և Կովկասի հետ կապերի հարցով պատվիրակության ղեկավար եվրապատգամավորների հայտարարությունը Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ 16:2930 Հլս, 2021 Հայաստանի և Ադրբեջանի հարցով զեկուցող և Կովկասի հետ կապերի հարցով պատվիրակության ղեկավար եվրապատգամավորների հայտարարությունը Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ Քաղաքականություն
  • 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերն անթույլատրելի են. Արցախի ԱԳՆ 16:2129 Հլս, 2021 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերն անթույլատրելի են. Արցախի ԱԳՆ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Կամրապնդվի բարձրագույն կրթության և տնտեսության կապը, կստեղծվի մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմքը 18:2025 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը 18:1225 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը Պետերբուրգյան միջազգային համաժողովում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումները 18:0825 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա 18:0225 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը 17:5525 Հնս, 2026
  • Պապոյանն արտահանում իրականացնող գործարարների հետ քննարկել է միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը վերաբերող հարցեր 17:4925 Հնս, 2026
  • Կապահովվի կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը 17:4225 Հնս, 2026
  • Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան 17:3225 Հնս, 2026
  • Տեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը 17:2125 Հնս, 2026
  • Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը 17:1425 Հնս, 2026
  • Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը 17:0625 Հնս, 2026
  • ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին 17:0425 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Ոչ մի հեռախոս, որի օրինական ներմուծումը չի հաստատվում, ՀՀ տարածքում չի աշխատելու 17:0025 Հնս, 2026
  • «Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը 16:5625 Հնս, 2026
  • ԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին 16:5125 Հնս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը 16:4625 Հնս, 2026
  • Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազություն 16:4125 Հնս, 2026
  • Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց 16:2925 Հնս, 2026
  • Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 16:2225 Հնս, 2026
  • Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության 16:1825 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետն ազգությամբ հայ է 16:1225 Հնս, 2026
  • Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար 16:0625 Հնս, 2026
  • Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում. պաշտոնապես հիմնադրվեց IUCN Հայաստանի ազգային կոմիտեն 15:5725 Հնս, 2026
  • ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին 15:4425 Հնս, 2026
  • Երևանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել 15:3925 Հնս, 2026
  • Կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման և հետևողականության ապահովման համար 15:3225 Հնս, 2026
  • 823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում 15:2125 Հնս, 2026
  • ԱԳ փոխնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են ՀՀ-ի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման քայլերը 15:0825 Հնս, 2026
  • ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. Թրամփ 15:0225 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն. վարչապետ 15:0025 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 100000-ի 14:5125 Հնս, 2026
  • Կան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրություն 14:4925 Հնս, 2026
  • Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասին 14:3725 Հնս, 2026
  • Երևանում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում քամու հետևանքով ծառեր են տապալվել 14:2425 Հնս, 2026
  • Դա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը. Փաշինյանը՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին 14:2325 Հնս, 2026
  • Տրանզիտը ոչ թե տրանզիտ երկրին է կախվածություն բերում, այլ տրանզիտի վերջնական կետին. Փաշինյանը՝ «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համաձայնագրի մասին 14:1025 Հնս, 2026
  • Կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մնալ համակարգային խնդիր. ՄԻՊ 14:0425 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:5825 Հնս, 2026
  • Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի 13:5225 Հնս, 2026
  • Մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 11.7 տոկոս 13:4825 Հնս, 2026
  • Ինչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը 13:4225 Հնս, 2026
  • TRIPP-ը կարող է լինել և՛ Միջին միջանցքի մաս, և՛ ավելի լայն նախագծերի մաս. Փաշինյան 13:3825 Հնս, 2026
  • Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. Կառավարությունը 177,8 մլն դրամ է հատկացրել 13:3325 Հնս, 2026
  • Եթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին 13:2525 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 13:1625 Հնս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի 13:0725 Հնս, 2026
  • Սևանա լճի պահպանությունից մինչև COP17․ ՇՄՆ-ում ընդունել են JICA-ի պատվիրակությանը 13:0425 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Լեգիտիմության 1 աղբյուր կա՝ ժողովուրդը. վարչապետը՝ ՍԴ-ում արդյունքների վիճարկման մասին 13:0025 Հնս, 2026
  • Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան 12:5225 Հնս, 2026
  • Գյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 12:4625 Հնս, 2026
  • 2026-ի մայիսին ունենք բոլոր ժամանակների պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը. Փաշինյան 12:3725 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3525 Հնս, 2026
  • Կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման բացը հնարավոր չէ հաղթահարել միայն պետական միջոցներով. Համբարձում Մաթևոսյանը՝ Լոնդոնում 12:3425 Հնս, 2026
  • Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. Վասիլև 12:3125 Հնս, 2026
  • ԵԱՏՄ ձևաչափում քննարկելու բան կա, և ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ քննարկումը սկսելու համար. Փաշինյան 12:2525 Հնս, 2026
  • Վառելիքի վաճառքի սահմանափակումների ֆոնին Մոսկվան բանակցություններ է վարում Աստանայի հետ բենզինի մատակարարման շուրջ 12:2025 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1325 Հնս, 2026
  • Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները 12:1025 Հնս, 2026
  • Բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ ենք կատարում. Պապոյանը՝ հայկական արտադրանքի գնաճի և գնանկման մասին 12:0625 Հնս, 2026
  • Կառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում 11:5125 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության մոտեցումները 11:4925 Հնս, 2026
  • Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. Ռուբիո 11:3825 Հնս, 2026
  • Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի 11:3525 Հնս, 2026
  • Արարատ Միրզոյանը արձակուրդ կմեկնի 11:2925 Հնս, 2026
  • Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին 11:2025 Հնս, 2026
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին 11:0425 Հնս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0025 Հնս, 2026
  • «Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն 10:5725 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել հրդեհների դեմ պայքարի և հետևանքների վերացման միջոցառումների համակարգմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը 10:4925 Հնս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 10:4625 Հնս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում 10:3325 Հնս, 2026
  • Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին 10:1825 Հնս, 2026
  • Քննարկվել են COP17-ի նախապատրաստական գործընթացում ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ ՀՀ նախագահության առաջնահերթությունները 10:0525 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կիրականացվի առցանց. կգործարկվի նոր հարթակ 10:0025 Հնս, 2026
  • Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը 09:4925 Հնս, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում 09:3625 Հնս, 2026
  • Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում․ հայտարարվել է արտակարգ դրություն 09:1725 Հնս, 2026
  • Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանությունը ցանկ է հրապարակել 08:5025 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:3625 Հնս, 2026
  • Ուրուգվայում ներկայացվել է «Ճանապարհ հարթող կանայք. բազմակողմանի համագործակցության և դիվանագիտության պատմություններ» գիրքը 08:1325 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:0425 Հնս, 2026
  • Մեկնարկել է «SumMeet» ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը 01:0025 Հնս, 2026
  • «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ 00:3525 Հնս, 2026
  • ԱԷՄԳ ներկայացուցիչների հետ Իրան կմեկնեն նաև ամերիկացի տեսուչներ. Թրամփ 00:1525 Հնս, 2026
  • Մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի․ մանրամասներ Վարդաշեն 6-րդ փողոցի հրդեհից 00:0225 Հնս, 2026
  • Կին դատապարտյալների զբոսանքի ժամանակը երկարացվել է, դատերն անվերջ չեն ձգվի. կարևոր փոփոխություններ 23:4024 Հնս, 2026
  • Այս տարի 9338 անձ ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել. դիմելու գործընթացը թվայնացվում է 23:3024 Հնս, 2026
  • Երևանի Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 12 քաղաքացի 23:2524 Հնս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 23:1524 Հնս, 2026
  • ՄՍՇՊՀ-ն տնտեսավարողներին ներկայացրել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումները 22:5724 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահն ու ՎԶԵԲ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները 22:4324 Հնս, 2026
  • Ունենք բավարար ներուժ բավականին հաջող ընթացող բարեփոխումը հաջողությամբ շարունակելու համար. Փաշինյան 22:2924 Հնս, 2026
  • Հանդիպում ԿԶՆԱԿ-ում․ քննարկվել է ChatGPT Edu գործիքի արդյունավետ տեղայնացումը 22:1824 Հնս, 2026
  • Հարցազրույց Մարիամ Գալստյանի հետ 21:5924 Հնս, 2026
  • Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել 21:4824 Հնս, 2026
  • ՀՀ-Հնդկաստան գործակցությունը բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում է. դեսպան Նիլակշի Սահա Սինհա 21:3324 Հնս, 2026
  • Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը 21:1524 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Առողջության ապահովագրության հիմնադրամի կառավարումը պատվիրակվում է ընտրված թիմին 21:0024 Հնս, 2026
  • SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Երևանում և Գյումրիում 20:5124 Հնս, 2026
  • Տիգրան Խաչատրյանը և ՎԶԵԲ պատվիրակությունը մտքեր են փոխանակել ընթացիկ համագործակցության ուղղությունների և դրանց ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ 20:4024 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015