Բազմակի օգտագործման New Shepard տիեզերանավը չորս հոգուց բաղկացած անձնակազմով հաջողությամբ վայրէջք է կատարել՝ փոխանցում է РИА Новости-ն:
Տիեզերանավում եղել են Blue Origin ընկերության սեփականատեր, մոլորակի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, իր եղբայրը՝ Մարկ Բեզոսը, 82-ամյա օդաչու Ուելլի Ֆանքը և Նիդերլանդների 18-ամյա քաղաքացի Օլիվեր Դեմենը: Նրանք ամենատարեցն ու ամենաերիտասարդն են, որոնք թռիչք են իրականացրել դեպի տիեզերք:
Ամբողջ թռիչքը տևել է 10 րոպե 28 վայրկյան: Պարկուճը հաղթահարել է 107 կմ բարձրությունը: