Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն այլևս ընկերության գլխավոր տնօրենը չէ: Աշխարհի ամենահարուստ մարդը պաշտոնից հեռացել է հուլիսի 5-ին՝ ընկերության հիմնադրման 27-րդ տարում: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը:
Amazon-ի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Էնդի Ջեսսին, որը նախկինում ղեկավարում էր Amazon Web Services ստորաբաժանումը:
Այժմ ամենահարուստ քաղաքացին կստանձնի ընկերության կառավարման գործադիր ղեկավարի պաշտոնը և ավելի շատ ժամանակ կտրամադրի իր բարեգործական նախաձեռնություններին և այլ նախագծերի: