• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հորմուզի նեղուցը չի բացվի, եթե ԱՄՆ-ը չընդունի մեր պայմանները․ ԻՀՊԿ. «Հարևաններ» Հորմուզի նեղուցը չի բացվի,... 20:38
Բաց հարթակ․ Բանակում կանոնադրային հարաբերությունների փոփոխությունների կարիք կա. Մանասյան Բաց հարթակ․ Բանակում կանոնադրային... 19:13
Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 20:29
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով
Քաղաքականություն
16:5917 Հլս, 2021

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել նրանց հարցերին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Շառլ,

լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

հարգելի տիկնայք և պարոնայք,

ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին: Գործընկերոջս հետ տեղի ունեցած արդյունավետ և կառուցողական զրույցների ժամանակ մտքեր ենք փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալված ակտիվ համագործակցության, համատեղ ծրագրերի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում սա իմ երկրորդ հանդիպումն է պարոն Միշելի հետ, և հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրոպական միության շփումները երբևիցե այսքան ինտենսիվ չեն եղել, ինչն անկասկած վկայում է հարաբերությունները զարգացնելու երկուստեք հանձնառության մասին: Ինչպես միշտ, կայացած քննարկումների առանցքում էին մեր ներկա և ապագա ծրագրերը: Այդ տեսանկյունից հատուկ ընդգծվեց համատեղ ծրագրերի հաջող իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորությունը:

Անդրադարձել ենք նաև 2020 թ. ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին՝ ի դեմս նոր տիպի կորոնավիրուսի և 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին և դրա հետևանքներին: Այս համատեքստում, հատուկ ցանկանում եմ հայտնել մեր երախտագիտությունը և գոհունակությունը նախագահ Միշելին թե՛ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի, և թե՛ դրա հետևանքների մեղմման, և թե՛ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից տուժած անձանց օժանդակելու նպատակով իր ներդրած անձնական ջանքերի համար, այդ թվում՝ գերիների վերադարձի հարցում ունեցած շահագրգիռ ներդրման համար:

Նախորդ տարվա իրադարձությունները տարածաշրջանում ստեղծել են նոր իրականություն: Հարկ է նշել, որ ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում, կարևոր եմ համարում հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում կողմերին, լավ հայտնի սկզբունքների հիման վրա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:

Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու այս հայտարարությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել, և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Նախագահ Միշելի հետ մեր բանակցություններում՝ որպես առաջնահերթ գերակայություն, կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ:

Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում: Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև՝ ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար: Մենք ինչպես ասել, այնպես էլ ասում ենք, որ Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, և այստեղ չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը:

Այս համատեքստում, ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար շուրջ 2.6 մլրդ եվրո տրամադրելու մտադրության մասին: Ինչպես արդեն հայտնի է, այդ միջոցներով իրականացվելու են յոթ ուղենշային ծրագրեր, որոնք ի դեպ, ի սկզբանե այդ ուղենշային ծրագրերը հինգն էին, բայց հետագայում նաև ֆինանսական աջակցության ծավալի մեծացմանը զուգընթաց այդ ծրագրերի թիվն ավելացավ, որոնց թվում են նաև Հյուսիս-հարավի կառուցումը, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության և առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը ու կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ջրային և կրթական ենթակառուցվածքների ձևավորումը: Այդ ծրագրերի իրականացումը, հիրավի հիմնարար նշանակություն կարող է ունենալ մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսական աճի ու զարգացման համար:

Հարգելի պարոն նախագահ,

հարգելի գործընկերներ,

չնայած պատերազմին, տարածաշրջանային մարտահրավերներին, մեր երկիրը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների անդառնալի ուղին: Կցանկանայի շեշտել, որ բարեփոխումների այս հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում Եվրոպական միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ակտիվ համագործակցությունը Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հետ՝ կիզակետում ունենալով մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, օրենքի գերակայության հաստատումն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:

Այս համատեքստում հարկ է հիշատակել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կարևորությունը: Համաձայնագրի վավերացման գործընթացի հաջող ավարտը և վերջինիս ուժի մեջ մտնելը կարևորագույն իրադարձություն է Հաայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Մենք կարևորում ենք նաև «Արևելյան գործընկերությունը», որը Եվրամիության հետ մեր հարաբերությունների առանցքային նախաձեռնությունն է, և մենք լրջորեն ենք նախապատրաստվում դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին՝ հույս ունենալով, որ այն կլինի արդյունավետ:

Շնորհակալություն:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել - Պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ,

մեծ հաճույք և մեծ պատիվ է ինձ համար վերադառնալ Ձեր գեղեցիկ երկիր: Երեք տարի առաջ առիթ էի ունեցել պաշտոնական այցով այստեղ լինել որպես Բելգիայի վարչապետ:

Այսօր այցելեցի Ցեղասպանության հուշահամալիր, որտեղ երեք տարի առաջ մի ծառ էի տնկել:

Ցանկանում եմ նախ և առաջ Ձեզ ողջունել և շնորհավորել ընտրության արդյունքների կապակցությամբ, ինչի արդյունքում Դուք մանդատ եք ստացել, որը Ձեզ լեգիտիմություն է տալիս գործելու և բարեփոխումներ իրագործելու, կառուցողական մոտեցումներով շարունակելու Ձեր աշխատանքները:

Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված, ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար: Եվ այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել Եվրամիության ու Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների մասին խոսելու: Ես մի շատ հզոր ուղերձ եմ Ձեզ հղում. մենք Հայաստանի կողքին ենք և հաստատում ենք ևս մեկ անգամ. աննախադեպ՝ 2,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ ենք տրամադրելու Հայաստանին, որպեսզի աջակցենք երկրի առաջնահերթությունների իրականացմանը:

Մենք առիթ ունեցանք խոսելու նաև այդ առաջնահերթությունների մասին, որոնց շուրջ Ձեր թիմերը կհամագործակցեն Եվրամիության հետ, որպեսզի այդ ֆինանսական միջոցները տեսական կամ վիրտուալ չլինեն, այլ հնարավորինս արագ կյանքի կոչվեն, կոնկրետ ծրագրերի միջոցով իրագործվեն, պատասխանեն Հայաստանի կարիքներին տարբեր ոլորտներում՝ լինեն ենթակառուցվածքները, թվային ոլորտը, կլիմայական, տրանսպորտի բնագավառներին կամ աջակցելու ժողովրդավարական բարեփոխումների ծրագրի իրականացմանն ու առաջ մղմանը:

Աշխարհում ամենուր առճակատվում ենք համավարակին՝ COVID-19-ին: Մենք այստեղ ևս, ինչպես նշեցիք, ջանքեր ենք գործադրել և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել համերաշխ լինելու Հայաստանի հետ: Եվրամիությունն աշխարհի մեծ ժողովրդավարական տարածաշրջան է: Եվ Եվրոպան փորձում է արտահանել պատվաստանյութեր և շարունակելու է այդ գործընթացը: «Կովակս» ծրագիրն ենք իրագործում, որպեսզի ամբողջ աշխարհի համար հասանելի դառնան այդ պատվաստանյութերը: Որոշվել է առնվազն մինչև տարվա վերջ 100000 դեղաչափ մոբիլիզացնել, որպեսզի կարողանանք պատասխանել համաշխարհային այս մարտահրավերին: Քանի դեռ այս առումով բոլորն անվտանգության մեջ չեն, աշխարհն ամբողջությամբ անվտանգության մեջ չի լինի:

Տարածաշրջանում իմ ներկայության մեկ այլ պատճառը հետևյալն է. վաղը լինելու եմ Ադրբեջանում, երկուշաբթի՝ Վրաստանում: Եվրամիությունը ցանկանում է իր ներգրավվածությունն արտահայտել այս տարածաշրջանում: Մենք ցանկանում ենք ամրապնդել կապերն այս տարածաշրջանի երկրների և Եվրամիության միջև: Ցանկանում ենք նախապատրաստել գագաթնաժողովը, որի մասին խոսեցիք, Արևելյան գործընկերության բոլոր երկրների հետ, բացառությամբ՝ Բելառուսի, որի մասնակցությունը դեռ առկախված է: Գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբեր ամսին: Այս առումով ինձ համար կարևոր է միաժամանակ լսել տարբեր երկրների պատասխանատուներին և փորձել հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք համատեղ աշխատել այդ գագաթնաժողովի ժամանակ, որպեսզի նոր լիցք հաղորդենք մեր հետագա աշխատանքներին: Եվ առաջիկա ամիսներին ցանկանում ենք շարունակել Ձեզ հետ աշխատել, պարոն վարչապետ, որպեսզի կարողանանք առաջ գնալ որոշակի հարցերի շուրջ:

Բնականաբար, բոլորս ազդված ենք պատերազմից, որը հարվածել է Հայաստանին, բոլոր նրանց իրավիճակից, ովքեր այս կամ այն կերպ տուժել են դրանից: Ի դեպ, այստեղ ցանկանում եմ իմ հարգանքի տուրքն արտահայտել բոլոր տուժածներին և նրանց ընտանիքներին: Այս առումով կարևոր է որոշ թեմաներ առանձնացնել, և ցանակում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին: Մենք ցանկանում ենք ոգեշնչել Մինսկի խմբին՝ շարունակել աշխատանքները և տեսնում ենք չորս թեմա, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայունություն և բարգավաճում բերվի այս տարածաշրջանին և լուծվեն լուրջ հիմնախնդիրներ:

Առաջին կետը՝ չափավոր դիսկուրսն է, չափավոր հռետորաբանությունն է, փորձել խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից: Շատ կարևոր օրինակ՝ գերիների հարցը. վերջին շաբաթների ընթացքում առիթ ենք ունեցել քննարկել այս հարցը: Եվրամիությունն այլ գործընկերների հետ խոսել է գերիների հետ կապված, ինչպես նաև ականապատման քարտեզների շուրջ: Հուսով ենք՝ պատասխանատու և դրական կերպով առաջ գնալ այս հարցի շուրջ:

Երկրորդ կետը՝ սահմանների սահմանազատումն է: Հուսով ենք, որ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսությունների գործընթաց սկսել: Կարծում ենք՝ օգտակար է, որ երկու կողմերի զինված ուժերը նահանջեն, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել:

Երրորդ կետը, որ կուզեի նշել, մեր կարծիքով, կարևոր է կարողանալ քննարկել հնարավոր համագործակցությունները, տրանսպորտի ոլորտի հարցը: Գուցե կան այլ ոլորտներ, որտեղ տարածաշրջանային գործընթացներ կարող են իրականացվել՝ նպաստելու տնտեսական աճին և երկխոսությանը:

Եվ չորրորդ կետը՝ ավելի ընդհանուր, կարգավիճակի հարցը, խաղաղության բանակցությունը պետք է հնարավոր լինի նաև արծարծել: Եվ ես նշում եմ նաև, շատ ուշադիր եմ այն թեմաների շուրջ, որ Դուք ներկայացրեցիք, ինչպես օրինակ, մշակութային ժառանգության հարցը, որը թերևս պետք է հնարավոր լինի լուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաստատությունների աջակցությամբ:

Պարոն վարչապետ,

տիկնայք և պարոնայք,

տեսնում եք, որ մենք առիթ ենք ունեցել շատ լուրջ խորքային քննարկումներ ունենալ տարբեր թեմաների շուրջ: Ցանկանում եմ վարչապետին շնորհակալություն հայտնել անկեղծության, համագործակցության համար: Ես վաղն առիթ կունենամ լինելու Ադրբեջանում և այդ երկրի իշխանությունների հետ մտքերի փոխանակում ունենալ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ վստահեցնել, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի կողքին լինել, կառուցողական և հավատարիմ գործընկեր լինել, որպեսզի աջակցի՝ կարգավորելու հարցերը, ինչպես նաև նպաստի ժողովրդավարության, մարդկային արժեքներն առաջ տանելուն, վերջապես հասնելու բարօրության և կայունության:

Շնորհակալություն:

Հարց. «Արմենպրես» լրատվական գործակալություն, Աննա Գզիրյան - Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ պարոն Փաշինյանին ու պարոն Միշելին, այն վերաբերում է տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորություններին: Ադրբեջանի նախագահը մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից՝ տեսնում ենք Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հայտարարությունները: Դրանից բացի, չեն դադարում կրակոցներն ու սադրանքները սահմանին: Այստեղ արդյոք հակասություններ չե՞ք տեսնում, և ի՞նչ անելիք ունի Եվրոպան:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Իհարկե, այդտեղ հակասություն չտեսնել պարզապես հնարավոր չէ, և հենց այսօրվա իմ ելույթում անդրադարձա դրան: Երկու օր առաջ Կառավարության նիստում մանրամասն անդրադարձել եմ այդ թեմային և ուզում եմ ընդգծել, որ մենք հստակ դիրքորոշում ունենք սահմաններին ստեղծված իրադրության վերաբերյալ և պատրաստ ենք այդտեղ կառուցողական դիրքորոշում ունենալ:

Ես Անվտանգության խորհրդի նիստում առաջարկ եմ արել, խոսքը վերաբերում է զորքերի հայելային դուրսբերմանը՝ վերադարձին մշտական տեղակայման վայրեր, ապա սահմանագծի երկայնքով, մենք հիմա նաև բանակցում ենք այդ ուղղությամբ ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայմանն ու միջազգային հովանու ներքո սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնելուն: Կրկին ասում եմ, որ Ադրբեջանի ամբողջ քաղաքականությունն այն է, որ ինքն ուզում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղ բանակցություններին, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը, թե Հայաստանը դեմ է սահմանազատմանը, բայց իրականությունը բոլորովին այլ է:

Ամեն դեպքում ես ասում եմ և այսօր էլ պարոն Միշելի հետ հանդիպման ժամանակ նույնպես վերահաստատել եմ, որ ողջունում ենք և պատրաստակամություն ենք հայտնում գործել ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության: Ըստ էության, այստեղ էլ կարող ենք ասել, որ միջազգային հանրության ու մեր պատկերացումները լիովին համընկնում են, որովհետև մայիսի 12-ից հետո հայտարարություններով և գնահատականներով հանդես են եկել մի շարք երկրներ, նաև Եվրոպական խորհրդարանն է բանաձև ընդունել այդ թեմայի վերաբերյալ, ու ձևակերպված մոտեցումները, ընդհանուր առմամբ, համահունչ են մեր պատկերացումներին:

Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. երբ ուսումնասիրում ենք Ադրբեջանի քաղաքականությունը, տեսնում ենք, որ նա տարածքային նկրտումներ ունի իր հարևաններից մեծամասնության նկատմամբ, և այստեղ հարցը միայն Հայաստանը չէ: Հիմա նրանք խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին, չգիտեմ՝ ունեն Հարավային Ադրբեջան, ունեն Հյուսիսարևմտյան Ադրբեջան և այլն, և այդպես շարունակ: Ադրբեջանների ցանկը շատ լայն է, և կարծում եմ՝ սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես տարածաշրջանի անվտանգությանը:

Կարծում եմ՝ այստեղ ընդամենը քաղաքական հռետորաբանության հարց չէ, և երբ ուսումնասիրում ենք, թե ինչ են դասավանդում Ադրբեջանի դպրոցներում, տեսնում ենք, որ հարևանների նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը միայն Հայաստանի նկատմամբ չէ, այլ Ադրբեջանի հարևանների մեծամասնության նկատմամբ է: Էլ չեմ ասում, որ վերջերս բացված խայտառակ, այսպես կոչված, «ավարների պուրակի» մասին, որտեղ երեխաներին տանում են էքսկուրսիա, դա, իհարկե, Ադրբեջանի հարևանների նկատմամբ ատելության շարքում Հայաստանը և հայությանը դնում է առաջին տեղում:

Ինչի՞ համար եմ սա բարձրաձայնում, բարձրաձայնում եմ՝ ընդգծելու տարածաշրջանում տևական կայունություն, խաղաղություն հաստատելուն ուղղված մեր պատրաստակամությունը: Իհարկե մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության համաձայն բանակցություններ սկսել, ինչպես համանախագահներն են ձևակերպել, կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա: Եվ ուրախ եմ, որ պարոն Միշելը նույնպես այսօր խոսեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման ու որոշման կարևորության մասին, որովհետև հենց դա է հակամարտության կարգավորման անկյունաքարը:

Մենք պատրաստակամ ենք նաև սկսել աշխատանքը սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ, համապատասխան պայմանների առկայության դեպքում, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք խոսել ենք նաև, որ գերիների առկայությունն այն պայմաններում, երբ Ադրբեջանն ունի գրավոր պարտավորություն՝ վերադարձնել բոլորին, իհարկե, էականորեն խաթարում է համագործակցային մթնոլորտը տարածաշրջանում, և սա կարևոր օրակարգ է, որի շուրջ պետք է ջանքերը մեկտեղենք:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել - Մի քանի բան նշեմ: Պետք է զերծ մնանք ագրեսիվ հռետորաբանություն օգտագործելուց, որպեսի հնարավորություն ընձեռվի անդրադառնալ բոլոր բաղադրիչներին և տարրերին, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ:

Ես բացատրեցի, թե իմ կարծիքով որոնք են 4 տարրերը, որոնց հարկ է անդրադառնալ, որպեսզի առաջընթաց ապահովվի՝ դեպի ավելի շատ կայունություն, ավելի շատ անվտանգություն: Ինչպես հասկացաք, վաղը նաև հանդիպում ունեմ Ադրբեջանի նախագահի հետ: Կփորձեմ տեսնել, թե ինչ դրական և կառուցողական դեր կարող է խաղալ Եվրոպական միությունը՝ ի նպաստ դնելու մեր փորձառությունն ու սատարելու, իհարկե, Մինսկի խմբին:

Եվրոպական միության պատմությունը նույնպես հիմնված է նախկին հակամարտությունների հաղթահարման վրա, բայց այդ նախկին հակամարտություններից հետո շատ լուրջ առաջընթաց է եղել: Եվրոպական միության մակարդակով մենք հաջողեցինք, դա հեշտ չէր, մենք կարողացանք քայլ առ քայլ առաջընթաց արձանագրել՝ կառուցելու այս եզակի քաղաքական ծրագիրը, հիմնված փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա: Հիշատակվեց մի կարևոր տարր, որն իմ կարծիքով շատ կարևոր է, ամենայն հարգանքով, որ ըստ ինձ՝ պետք է լինի հենց տարածաշրջանային համագործակցության խթանումը: Օրինակ՝ տրանսպորտային հատվածի խնդիրները. ես գիտեմ, որ կան երկաթգիծը ներառող ծրագրեր: Սա կարող է լինել մեկ հնարավոր հատված, որով կարող է երկխոսություն ծավալվել: Ես չեմ թերագնահատում դժվարությունները, ես քաջ գիտակցում եմ, թե որոնք են խոչընդոտները և դժվարությունները, բայց քաղաքական կամքի առկայությունը, թերևս այստեղ կարևոր է: Դա չի նշանակում մեկ օրվա մեջ ամեն ինչ և ամեն հարց լուծել, սա ժամանակ կպահանջի, դժվարություններ ու խոչընդոտներ կլինեն, բայց առաջինը փորձելն է՝ ավելի լավ փոխադարձ ըմբռնում ձևակերպել, հասկանալ, որոնք են տարամետ կարծիքները, փաստարկները և փորձել գտնել որոշակի հնարավոր լուծումներ:

Հարց. «Ազատություն» ռադիոկոյան, Սարգիս Հարությունյան - Հարցս ուղղում եմ Հայաստանի վարչապետին և Եվրոպական խորհրդի նախագահին:

Դուք նշեցիք, որ Եվրոպական միությունը 2.6 մլրդ եվրոյի աջակցություն է ցուցաբերելու, և հպանցիկ անդրադարձաք այդ ոլորտներին: Խնդրում եմ, եթե հնարավոր է ավելի մանրամասն ներկայացրեք ոլորտները, որոնց ուղղված ծրագրերն ի վերջո նաև նպաստելու են Հայաստանի տնտեսական, ինստիտուցիոնալ զարգացմանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Իհարկե, կարող եմ ներկայացնել: Առաջին ուղղությունը փոքր և միջին բիզնեսին աջակցությունն է, ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ այդտեղ շատ կարևոր դեր ունի փոքր և միջին բիզնեսի նորարարությունը: Այսինքն՝ մենք ոչ միայն պարզապես աջակցելու ենք, այլ աջակցելու ենք փոքր և միջին բիզնեսի արդիականացմանը, նորացմանը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը: Շատ կարևորում եմ, ինչպես արդեն նշեցի, կանանց տնտեսական ակտիվության և առաջնորդության քաջալերումը, որովհետև ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. նախկինում էլ այս թեմայի մասին խոսել եմ, մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, շատ կարևոր է, որ կանանց տնտեսական պոտենցիալը լիարժեք ներառվի երկրի տնտեսական զարգացման գործում:

Հաջորդ ուղղությունը, որը շատ կարևորում եմ, հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումն է: Այդտեղ նախնականորեն նախատեսվում է 80 մլն եվրոյի ծրագրեր իրականացնել: Այնտեղ էլ ամենատարբեր ենթակառուցվածքների, այդ թվում՝ գյուղատնտեսական, զարգացման մասին է խոսքը: Մենք նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում հավաքագրել ենք առանցքային խնդիրներ՝ խմելու ջրի մատակարարման, արոտավայրերին հասանելիության, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ:

Կարծում ենք՝ հարավային շրջանները հատկապես տուրիզմի շատ մեծ պոտենցիալ ունեն, և այս ոլորտին նույնպես աջակցություն պիտի ցուցաբերվի:

Հաջորդ ուղղությունը՝ Հյուսիս-հարավն է, որը կրկին մեծ մասամբ կապվում է և՛ հարավային, և՛ հյուսիսային շրջանների հետ: Առաջիկայում կհայտարարենք Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթը, որտեղ թունելներ և կամուրջներ կան, ընդ որում, դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարություն: Եվ այստեղ Եվրամիությունը պատրաստակամ է շուրջ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել, ինչը չափազանց կարևոր է:

Հաջորդ ուղղությունը գիտության, տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտին է վերաբերում: Եվ մենք մտածում ենք այս ուղղության մի հատվածը նույնպես ուղղել կրթությանը, որովհետև կրթությունը լավագույն միջոցն է: Մենք ծրագրերը ոչ ամբողջ ծավալով ենք համաձայնեցրել Եվրամիության հետ: Այսինքն՝ վեկտորալ ուղղությունն ենք առայժմ քննարկում: Գիտեք, որ շատ լուրջ ծրագրեր ունենք կրթության ոլորտում, մասնավորապես, դպրոցների, մանկապարտեզների կառուցման գործում: Կարևորում ենք նաև ջրամբարների կառուցման ծրագրերը:

Կարևոր եմ համարում այն, որ բարեփոխումների առանձին փաթեթ է նախատեսված Երևանի՝ Կանաչ Երևանի և խելացի կառավարվող քաղաքի, մասնավորապես, երթևեկության ոլորտում կառավարմանը, մետրոպոլիտենի զարգացմանը, որտեղ Եվրամիությունը բավականին շոշափելի դեր է ունեցել, և այդ ուղղություններով մենք կշարունակենք համագործակցությունը:

Այժմ հետևյալ փուլում ենք. Եվրամիության կայացրած որոշումից հետո ինտենսիվ աշխատանք ենք իրականացնում: Արդեն իսկ, ըստ էության, պատրաստել ենք ճանապարհային քարտեզի նախագիծը և համոզված ենք, որ ակտիվ կոմունիկացիայի միջոցով այդ ծրագրերը պիտի առաջ տանենք: Այո, պիտի առաջիկա 4-5 տարվա ընթացքում 2,6 մլրդ եվրոյի ծրագրերն իրականացնենք, ինչը լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական զարգացման համար:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել - Միանգամայն համաձայն եմ վարչապետի ասածի հետ, կուզենայի ասել ևս մի քանի բան: Նախ, իմ կարծիքով, սա եզակի հնարավորություններ է ընձեռում Հայաստանին: Սա հսկայական ֆինանսական փաթեթ է, հստակ գերակայությունները սահմանված են, մեկ-երկուսը կուզեի շեշտել:

Մենք համարում ենք, որ ամեն օր աշխարհում բախվում ենք կլիմայի փոփոխության մարտահրավերին, միաժամանակ, սա կարող է նաև հետաքրքիր լծակ ծառայել՝ սատարելու տնտեսական զարգացմանը և հնարավորություն տալ մասնավոր հատվածին՝ դառնալ կիրառելի ու գրավիչ՝ համահունչ Եվրամիության գերակայություններին:

Բավականին բուռն երկխոսություն ենք ծավալում Հայաստանի իշխանությունների հետ, չեմ թերագնահատում այն մեծածավալ աշխատանքը, որը կպահանջվի իրականացնելու այս ամենը: Երաշխավորում ենք, որ այս հսկա ֆինանսական փաթեթը կոնկրետ և տեսանելի արդյունքներ կբերի ՓՄՁ-ների, քաղաքացիների համար՝ հավելյալ արժեք ստեղծելով:

Եվ վերջինը, որը կարևոր է մեր կարծիքով, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն է՝ երաշխավորելու, որ հնարավոր է կոնսոլիդացնել ժողովրդավարական հաստատությունները: Սա լավագույն պայմանն է, որը երաշխավորում է բարեկեցությունը: Ես լավատեսորեն եմ տրամադրված՝ ելնելով այն ուժեղ ազդակներից, որոնք մենք հղում ենք Հայաստանին: Սա նաև ապագայի վստահության հանդեպ ազդակ է առ այն, որ մենք միասին, համատեղ, սերտորեն կաշխատենք իրականացնելու այս ամենը և երաշխավորելու, որ Հայաստանի ժողովուրդը, քաղաքացիները դրական ազդեցություն կզգան այս ծրագրերից՝ ի շահ իրենց:

Դիտումների քանակ112
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն դինամիկ զարգացում. կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը 14:3217 Հլս, 2021 ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն դինամիկ զարգացում. կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը Քաղաքականություն
  • Ղարաբաղյան կարգավորման գործընթացի համատեքստում Շառլ Միշելը կարևորել է Արցախի կարգավիճակի հարցը 14:1617 Հլս, 2021 Ղարաբաղյան կարգավորման գործընթացի համատեքստում Շառլ Միշելը կարևորել է Արցախի կարգավիճակի հարցը Քաղաքականություն
  • Մենք ձեր կողքին ենք և ևս մեկ անգամ հաստատում ենք Հայաստանին 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթ տրամադրելը. Շառլ Միշել 13:3717 Հլս, 2021 Մենք ձեր կողքին ենք և ևս մեկ անգամ հաստատում ենք Հայաստանին 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթ տրամադրելը. Շառլ Միշել Քաղաքականություն
  • Կարևորվել է Ադրբեջանում պահվող գերիների՝ առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը. Նիկոլ Փաշինյան 13:1217 Հլս, 2021 Կարևորվել է Ադրբեջանում պահվող գերիների՝ առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը. Նիկոլ Փաշինյան Քաղաքականություն
  • Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները. Փաշինյան 13:0017 Հլս, 2021 Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները. Փաշինյան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկում 18:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. դպրոցական պայուսակի թույլատրելի քաշը 18:3628 Օգս, 2026
  • Թրամփը՝ ԿՀՎ ղեկավարի Մոսկվա այցի մասին 18:2828 Օգս, 2026
  • Նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներն ապահովված կլինեն դասագրքերով 18:2228 Օգս, 2026
  • Եթե Իրանը չկարողանա նավթ վաճառել, ուրեմն ոչ ոք չի կարողանա. Ղալիբաֆ 18:1628 Օգս, 2026
  • Նախատեսվում է մշակել «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք 18:1128 Օգս, 2026
  • Կիսում եմ այն գնահատականը, որ փաստացի 1994-2022-ին Հայաստանը՝ որպես պետություն, տառապել է երկվության բարդույթով. ՀՀ նախագահ 18:0628 Օգս, 2026
  • Իսրայելը չի հեռանա Գազայի հատվածից. Նեթանյահու 18:0128 Օգս, 2026
  • Դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով. ՀՀ նախագահ 17:5628 Օգս, 2026
  • ՀԷՑ-ի ավտոպարկը կթարմացվի․ 27 նոր պիկապ դեպի Հայաստան ճանապարհին են 17:5128 Օգս, 2026
  • Բաղրամյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդով տիրացել է համայնքային գույքին 17:4928 Օգս, 2026
  • Վճռաբեկ դատարանը քրեական ենթամշակույթին վերաբերող ուղենիշային որոշում է կայացրել 17:4428 Օգս, 2026
  • ԱԲ-ն մտնում է կրթական համակարգ․ 50 հազար ChatGPT Edu բաժանորդագրություն՝ սեպտեմբերից 17:3528 Օգս, 2026
  • Դիտարկեցի ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը. Պապիկյան 17:2828 Օգս, 2026
  • Դպրոցական սննդի ծրագիրը կփորձարկվի նաև Երևանում 17:1728 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն փոխում է ուսուցիչների ատեստավորման համակարգը․ 300 հազար դրամ դրույքաչափ՝ բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին 17:1028 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Համայնքի գույքը՝ 12 անգամ էժան․ նախկին պաշտոնյայի գործն ուղարկվել է դատախազին 17:0028 Օգս, 2026
  • Ընթերցանությունը հիմնարար նշանակություն ունի երեխաների առաջադիմության համար․ Ժաննա Անդրեասյան 16:5828 Օգս, 2026
  • S&P Global Ratings վերահաստատել է Հայաստանի վարկանիշը, նշել նաև այն բարելավելու պոտենցիալը 16:4828 Օգս, 2026
  • Մենք ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման վտանգ չենք տեսնում. Թրամփ 16:3628 Օգս, 2026
  • Խարդախություններ՝ վարձով բնակարանների շուկայում 16:2628 Օգս, 2026
  • Գյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը 16:1328 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի հովանու ներքո հանդիպել են Կիպրոսի Հանրապետության նախագահն ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչը 15:5928 Օգս, 2026
  • 5 մեդալ՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 15:4528 Օգս, 2026
  • «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը 15:3328 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 15:2928 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները 15:1528 Օգս, 2026
  • Թրամփն Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկա լիճ 15:0128 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Էժան վարձով բնակարանների խարդախության նոր սխեմա․ կանխավճարից հետո «տանտերը» անհետանում է 15:0028 Օգս, 2026
  • Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան 14:4528 Օգս, 2026
  • Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել 14:3628 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 14:2728 Օգս, 2026
  • Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 14:1328 Օգս, 2026
  • Բժշկությունը շարունակում է մնալ ամենապահանջված մասնագիտությունը․ ԿԳՄՍ նախարար 14:0128 Օգս, 2026
  • Սեպտեմբերին Արագածոտնի մարզում շահագործման կհանձնվի 4 դպրոց 13:5728 Օգս, 2026
  • Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով 13:5028 Օգս, 2026
  • 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ 13:4328 Օգս, 2026
  • Լավրովը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին 13:3128 Օգս, 2026
  • Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար 13:2228 Օգս, 2026
  • Վահրամ Դումանյանին վերանշանակել վարչապետի խորհրդականի պաշտոնում 13:1528 Օգս, 2026
  • Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է 13:0728 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից 13:0528 Օգս, 2026
  • Սլավիկ Սարգսյանը վերանշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 13:0128 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է 500-ի․ հարյուրավոր օտարերկրացիներ անհետ կորած են 13:0028 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն 12:5328 Օգս, 2026
  • Վահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնում 12:4628 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա մակերեսով հողատարածքը 12:4028 Օգս, 2026
  • Գևորգ Մանթաշյանն ազատվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել նախարարի տեղակալ 12:3628 Օգս, 2026
  • Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհայտ կորած 12:3028 Օգս, 2026
  • Հովհաննես Մարտիրոսյանը վերանշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2528 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 500-ի 12:2228 Օգս, 2026
  • «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 574 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 12:1428 Օգս, 2026
  • Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում 12:1028 Օգս, 2026
  • Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում 12:0528 Օգս, 2026
  • Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոնում 12:0328 Օգս, 2026
  • Քննարկվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների առաջնահերթությունները նոր ուսումնական տարում 11:5628 Օգս, 2026
  • Արամ Ջիվանյանը վերանշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում 11:5128 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումին 11:4528 Օգս, 2026
  • Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում 11:4328 Օգս, 2026
  • Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը 11:3628 Օգս, 2026
  • Արման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում 11:3528 Օգս, 2026
  • Արդարադատության չորս փոխնախարար վերանշանակվել է պաշտոնում 11:2828 Օգս, 2026
  • ՊՆ-ում երեք փոխնախարար է վերանշանակվել 11:2228 Օգս, 2026
  • Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում 11:2028 Օգս, 2026
  • Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում 11:1328 Օգս, 2026
  • Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված միջազգային մրցաշարում 11:0228 Օգս, 2026
  • Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը 10:4828 Օգս, 2026
  • Հայաստանը և QS-ը մեկնարկում են համագործակցություն՝ հայաստանյան բուհերում նորարարության և գերազանցության խթանման համար 10:2728 Օգս, 2026
  • Արվեստը՝ բիզնեսի հիմքում 10:1528 Օգս, 2026
  • Քաջարան-Ագարակ հատվածում կառուցվող՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը շարունակվում է 10:1328 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Հայկական գյուղմթերքի իրացման նոր շուկաներ են բացվում | 28.08.2026 10:0028 Օգս, 2026
  • Լցվել է խառը բաղադրության հողային լիցք և հարթեցվել․ Փամբակի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 09:4828 Օգս, 2026
  • Մեր արմատներն այլ են, մեր արմատներում տեղ չունեն կնոջ նկատմամբ անարգանքը, բռնությունն ու նվաստացումը․ Աննա Հակոբյան 09:3028 Օգս, 2026
  • Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման դադարեցումներ կլինեն 09:1228 Օգս, 2026
  • «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն 6 ամսում 6 մլրդ 36 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 08:4928 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3328 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:1528 Օգս, 2026
  • Շուշանիկ Կուրղինյան-150. գրական հանդիպում 08:0228 Օգս, 2026
  • «Գրանդ Մաստեր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 755 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0028 Օգս, 2026
  • Ադրբեջանը ՌԴ-ից պահանջել է ապահովել իր դիվանագիտական աշխատողների անվտանգությունը 00:3928 Օգս, 2026
  • Անտարկտիդան սնդիկի «պահեստարանից» աստիճանաբար վերածվում է շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրի 00:0128 Օգս, 2026
  • Watermelon Ecosystem-ի միջոցով հայկական արտադրանքը կհասնի ոչ միայն ԱՄԷ, այլև աշխարհի այլ շուկաներ 23:5327 Օգս, 2026
  • Խորհրդարանը 20-օրյա նիստերից հետո ավարտեց առաջին նստաշրջանի աշխատանքը 23:3927 Օգս, 2026
  • Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում 23:2227 Օգս, 2026
  • Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրվարույթը կուղարկվի դատարան 23:0027 Օգս, 2026
  • Հիմա էլ Կտրիճն է գալու, ասի՝ նզովյալ լինես, հրաժարականի համար 15 րոպե եմ տալիս. Նիկոլ Փաշինյան 22:4227 Օգս, 2026
  • Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ 22:2127 Օգս, 2026
  • «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց 22:0527 Օգս, 2026
  • Հարցազրույց Դավիթ Կոստանդյանի հետ 22:0227 Օգս, 2026
  • TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա կմեկնի Վաշինգտոն 21:5827 Օգս, 2026
  • Գյումրու փողային նվագախումբը վերականգնում է քաղաքի հին ու բարի ավանդույթը 21:4227 Օգս, 2026
  • «Յուքոմ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 814 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 21:3027 Օգս, 2026
  • Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ․ ՆԳՆ-ն շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ 21:2127 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Քոչարյանասերժական մաֆիան իր շոշափուկներն ունի դատաիրավական համակարգում. Փաշինյան 21:0027 Օգս, 2026
  • Ազգային տարազի երեկո՝ Սրբոց Ղևոնդյանց տաճարի բակում 20:5727 Օգս, 2026
  • Օգոստոս 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4627 Օգս, 2026
  • Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր. Զախարովա 20:3727 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 20:2927 Օգս, 2026
  • Կալասը զգուշացրել է Չինաստանից Եվրամիության կախվածության մասին 20:2127 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 27. 2026 20:1427 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015