• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության դաշինք ձևավորելու կոչ է արել. «Հարևաններ» Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության... 20:05
Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:33
Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 11:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մխիթար Զաքարյանը կալանավորվել է. տեղակալի և գլխավոր մասնագետի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
Քաղաքականություն
12:1513 Հլս, 2021

Մխիթար Զաքարյանը կալանավորվել է. տեղակալի և գլխավոր մասնագետի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Մեղրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, 2016 թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, կատարելով պաշտոնական կեղծիք, խախտելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անձնական այլ շահագռգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կազմակերպել և իրականացրել է համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0,4388 հողամասի օտարումը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ դեռևս 20.05.2011 թ. Մեղրի համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով, բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով  վարձակալության տրամադրել համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված, համայնքի հատակագծում որպես արգելոց նշված տարածքից 0,4388 հա մակերեսով հողատարածքը, որի հիման վրա համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012 թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է վարձակալության:

Սակայն վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, վարձակալը տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով, այն է՝ կառուցել է սրճարան և առանց համապատասխան թույլտվությունների՝ տարածքը ծանրաբեռնել է հիմնական և ոչ հիմնական շինություններով:

Մեղրիի համայնքապետը, պարտավոր լինելով հետևել, որպեսզի վարձակալությամբ տրամադրված հողատարածքն օգտագործվի նպատակային նշանակությամբ, ինչպես նաև՝ կասեցնել և կանխարգելել առանց թույլտվության հիմնական և ոչ հիմնական շինությունների կառուցումը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները. ավելին՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է այդ հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ  անձին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի և աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից 12.11.2019թ. կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք այն մասին, թե իբր, Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում։

Նշված տեղեկանքի հիման վրա Մեղրի համայնքի ավագանու կողմից, 25.05.2020թ. որոշմամբ, փոփոխություն և լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու 06.03.2020թ. որոշման մեջ և հողատարածքն ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։

2020թ. հունիսի 24-ին Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած աճուրդի արդյունքում, որը կազմակերպվել է համայնքի ղեկավարի տեղակալի՝  Արմեն Սամվելյանի կողմից, հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի մտերիմ անձը, այնուհետև համայնքի ղեկավարի որոշմամբ, աճուրդի արդյունքներով, հողատարածքն օտարվել է հաղթող ճանաչված անձին և նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան ՀՀ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է միասնական տեղեկանք այն մասին, որ հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասերի ցանկում:

Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա համայնքապետարանի գլխավոր մասնագետը դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրված նախորդ միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում և «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնից հանել «ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի» գրառումը:

Նշված դիմումին ի պատասխան՝ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է նոր միասնական տեղեկանք, որի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում» նշվել է, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի՝ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:

Հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը պատրաստել է նշված հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, որը հաստատվել է համայնքի ղեկավարի կողմից:

Տեղեկանքի հիման վրա համայնքապետարանի կողմից լիազորված և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձանց միջև Մեղրի քաղաքում նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով հիշյալ 0,4388 մակերեսով հողատարածքն օտարվել է և ստացել պետական գրանցում:

Արդյունքում՝ Մեղրիի համայնքապետի, համայնքի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի գործողությունների արդյունքում համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է որպես սեփականություն՝ այդ կերպ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, այն է՝ համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, Մեղրի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար, 08.07.2021 թ. միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ ԱԺ պատգամավորի թեկնածու հանդիսացող Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու և համաձայնություն ստանալու համար։ Նույն օրը դատախազի կողմից համապատասխան միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, որը բավարարվել է:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին և տեղակալին՝ Արմեն Սամվելյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, իսկ մյուս երկու միջնորդությունները դեռևս չեն քննարկվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ692
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մեղրիի նախկին համայնքապետը կալանավորվել է 09:5513 Հլս, 2021 Մեղրիի նախկին համայնքապետը կալանավորվել է Քաղաքականություն
  • Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է 12:5112 Հլս, 2021 Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է Քաղաքականություն
  • Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը 13:0311 Հլս, 2021 Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Էջմիածնի ամենահեռավոր թաղամասում նոր դպրոց է կառուցվում 01:0327 Օգս, 2026
  • Հրապարակվել են ՖԻԴԵ-ի շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականների կազմերը 00:5927 Օգս, 2026
  • «Դեռ չեմ որոշել՝ մտնել ռինգ, թե ոչ». ոչ պետական բուհերը` խոշորանալու պահանջին ընդառաջ 00:5227 Օգս, 2026
  • Ըմբիշ Սամվել Գրիգորյանը Poland Open միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել 00:4927 Օգս, 2026
  • Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է տարածումը դեպի հարակից տներ 00:2227 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը դեռ չի վերաբացվի. ԻՀՊԿ 23:5826 Օգս, 2026
  • Առաջ վա՞տ էիք վերաբերվում ընտրակաշառքին. ԱԺ փոխնախագահը՝ հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր թեկնածուին 23:3026 Օգս, 2026
  • Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է 23:1526 Օգս, 2026
  • «Ֆեստիվառի» վերջին մեծ համերգը՝ օգոստոսի 29-ին Ճամբարակում 23:0026 Օգս, 2026
  • Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը 22:5026 Օգս, 2026
  • Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան 22:4226 Օգս, 2026
  • ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ կա 9 տուժած 22:2726 Օգս, 2026
  • Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ 22:1626 Օգս, 2026
  • Սոթքում բացվել է 6.2 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգ 22:1026 Օգս, 2026
  • Հարցազրույց Հայկ Եսայանի հետ 22:0226 Օգս, 2026
  • Քրեական գործերը, որոնցով անցնում են Քոչարյանները, հասարակությանը վաղուց հայտնի են. ՔՊ պատգամավոր 21:5726 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ 21:4726 Օգս, 2026
  • Հաստատվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը 21:4326 Օգս, 2026
  • Զարեհ Ջոն Սինանյանը վերանշանակել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում 21:3426 Օգս, 2026
  • «Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ»․ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 21:2426 Օգս, 2026
  • Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը 21:1526 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արտաշատի և Փարաքարի դպրոցներում․ քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթությունները 21:0826 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | «Նզովքի էպիզոդը» և փոխադարձ մեղադրանքներ․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0026 Օգս, 2026
  • Օգոստոս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5926 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանը․ ՇՄ նախարարությունը զգուշացնում է 20:5326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացված եկամուտների բաշխման հարցում 20:4826 Օգս, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 20:4326 Օգս, 2026
  • Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 20:3726 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:3326 Օգս, 2026
  • Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է ընդունելության երկրորդ փուլ 20:2726 Օգս, 2026
  • ԵՄ-ն և Կանադան սերտացնում են հարաբերությունները. Politico 20:2126 Օգս, 2026
  • Արվեստագետը՝ որպես պատկեր. ֆոտո տարեգրություն 20:1426 Օգս, 2026
  • Մեղվաբույծը՝ Խաչարձանից, որտեղ մեղու են պահում բոլորը 20:0626 Օգս, 2026
  • Ճապոնիան կաջակցի Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղների կառուցման նախագծերին 19:5726 Օգս, 2026
  • Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026 19:4726 Օգս, 2026
  • Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա 19:3626 Օգս, 2026
  • Հայաստանում շատերը վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից. Ալեն Սիմոնյան 19:2926 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել ԶՈՒ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը 19:1926 Օգս, 2026
  • Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ պարեկային ծառայությունը կրկնապատկում է ջանքերը 19:1226 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը․ երկու անձ ձերբակալվել է 19:0326 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ԵՄ-ից ազդակ, ՌԴ-ի հետ հարաբերություններ և Քոչարյանների գործեր․պատգամավորների անդրադարձը 19:0026 Օգս, 2026
  • ԵՄ խորհուրդը քննարկում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի նկատմամբ պատժամիջոցների հարցը 18:5426 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 26. 2026 18:4526 Օգս, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում 18:3626 Օգս, 2026
  • ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններում 18:2826 Օգս, 2026
  • ԿԳՄՍ նախարարի հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ շարունակվում են 18:2426 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 18:1626 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կկենտրոնանա Իրանի նկատմամբ պատժամիջոցների և ծովային շրջափակման վրա՝ ուղղակի հարվածների փոխարեն 18:1326 Օգս, 2026
  • Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ Պաշտպանն այցելել է ՊՆ թիվ N զորամաս 18:0226 Օգս, 2026
  • Ծանրորդ Նարե Առաքելյանը` Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 17:5126 Օգս, 2026
  • Դուք փորձում եք քաջալերել անձանց, որոնք փորձում են պետության մեջ պետություն դառնալ. Չախոյանը՝ ընդդիմադիրներին 17:4626 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը 17:3126 Օգս, 2026
  • Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ 17:2226 Օգս, 2026
  • Ավետիք Իսահակյանն ու չինական մշակույթը 17:0526 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ռուսաստանցիների նոր հոսքից մինչև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն. ԱԽ քարտուղարի անդրադարձը 17:0026 Օգս, 2026
  • Ամառային արձակուրդները՝ Ոսկեհատի դպրոցական ճամբարում 16:5226 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2100 քմ մակերեսով հողամասը. վարչապետ 16:3526 Օգս, 2026
  • Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան 16:3126 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3026 Օգս, 2026
  • Փյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործի 16:2426 Օգս, 2026
  • Պակիստանի խոշոր հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով մահացել է 14 նորածին 16:1226 Օգս, 2026
  • 171 մլն դրամ՝ Ծովագյուղի մանկապարտեզի հիմնանորոգմանը 16:0026 Օգս, 2026
  • Խոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 15:4426 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը 15:3726 Օգս, 2026
  • Շինարարություն, ծառայություններ, արդյունաբերություն. ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.7 տոկոսով 15:2626 Օգս, 2026
  • Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս 15:1426 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը 15:1326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության հարցեր 15:0226 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայ տնտեսվարողների դեմ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ կանոններին. Ռուբինյան 15:0026 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը 14:5026 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3126 Օգս, 2026
  • Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը 14:2126 Օգս, 2026
  • Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահ 14:0826 Օգս, 2026
  • Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն 13:5526 Օգս, 2026
  • Փարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. Euronews 13:4526 Օգս, 2026
  • Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը 13:2926 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը 13:2526 Օգս, 2026
  • Էկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարները 13:1826 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ջուսինադ» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ 13:0726 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի նախագահի հայտարարությանը 13:0026 Օգս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք 12:5326 Օգս, 2026
  • Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 12:5226 Օգս, 2026
  • Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին 12:3926 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը 12:3126 Օգս, 2026
  • ՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը 12:2826 Օգս, 2026
  • Կանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկին 12:1526 Օգս, 2026
  • ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը 12:0226 Օգս, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 12:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0026 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները. Պապիկյանն ընդունել է Դըկոտինյիին 11:5226 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի հարցը 11:2926 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1726 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում 11:1626 Օգս, 2026
  • Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները 11:0426 Օգս, 2026
  • Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 10:4826 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն 10:3626 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Քոչարյանի և Սարգսյանի օրոք քաղաքացուց վրեժ են լուծել. ԱԺ փոխնախագահ 10:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0026 Օգս, 2026
  • Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը 09:5226 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ 09:4426 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015