Կառավարության կառուցվածի վերաբերյալ հնարավոր փոփոխությունները քննարկվում են, սակայն վերջնական որոշում դեռ չկա. «Lուրերին» հայնտեց «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» ղեկավար էդմոն Մարուքյանի՝ Փաշինյանին ուղղված առաջարկին: Մարուքյանն առաջարկում է վերականգել Գյուղատնտեսության և Մշակույթի նախարարությունները:
Սիսակ Գաբրիելյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Չեմ կարող ասել՝ կառավարությունն այս պահին ինչ դիրքորոշում ունի, բայց, օրինակ, թվերը ցույց են տալիս, որ Գյուղատնտեսության նախարարություն չունենալը բացասական չի ազդել ոլորտի վրա, շատ ճյուղեր գրանցել են երկնիշ տնտեսական աճ:
2019-ի մայիսին կառավարության կառուցվածքային փոփոխություններով միավորվեցին Կրթության և գիտության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները, Գյուղատնտեսության նախարարությունն էլ միացվեց էկոնոմիկային: Մարուքյանն ասում է՝ այդ որոշումից հետո, օրինակ, գյուղացին իր խնդիրների հետ մնաց միայնակ:
Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար - Գյուղատնտեսության նախարարության գործառույթները՝ կլանված Էկոնոմիկայի նախարարության մեջ, իրենց դերը չկատարեցին: Ինչ վերաբերում է Մշակույթի նախարարության լուծարմանը, ապա հայ-ադրբեջանական այս իրավիճակի ֆոնին շատ սխալ էր:
Իշխող ուժի ներկայացուցիչն ասում է՝ ինքն էլ կողմ է, որ Մշակույթի նախարարությունը վերականգնվի: Նման տեսակետ ունեն նաև խմբակցության այն պատգմավանորները, որոնք արվեստի ոլորտից են:
Մարուքյանը հիշեցնում է՝ դեռ 2019-ին պայքարում էին այդ նախարարությունների միավորման դեմ, սակայն արդյունք չեղավ: Հիմա, ըստ Մարուքյանի, ժամանակն է, որ կառավարությունն այդ նախագիծը բերի խորհրդարան և վերականգնի այդ գերատեսչությունները:
Կառավարության կառուցվածքի մասին փոփոխության նախագիծ կարող է ներկայացնել միան գործադիրը: