Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ իրենց համար անընդունելի է Կիպրոսի հիմնախնդրի կարգավորումը երկու պետության սկզբունքով, գրում է Ermenihaber-ը։
Այդ մասին նա հայտնել է Ստրասբուրգում ընթացող ժողովի ժամանակ, որը տեղի է ունենում Սլովենիայի նախագահությամբ։
Լայենը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հուլիսի 20-ին այցելելու է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետություն և նշել, որ ԵՄ-ում ուշադիր հետևելու են այցի ընթացքին ու կտրականապես մերժելու են երկու պետություն ստեղծելու վերաբերյալ ցանկացած առաջարկ։