ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Տաջիկստանի և Ուզբեկստանի արտգործնախարարների հետ և քննարկել ինչպես երկկող հարաբերություններն, այնպես էլ իրավիճակն Աֆղանստանում, գրում է kommersant-ը:
ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է երկու հանրապետության դերը տարածաշրջանում, շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի արտաքին գերատեսչության ղեկավարին՝ տարածաշրջանային անվտանգության հարցերում Դուշամբեի շարունակական ղեկավարման համար, Ուզբեկստանին էլ՝ տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտում տարածաշրջանի երկրներին մերձեցնելու հարցում:
Պետքարտուղարը և արտգործնախարարները համաձայնել են, որ Աֆղանստանում իրավիճակի արդար և կայուն կարգավորումը կնպաստի տարածաշրջանում տնտեսության աճին և ինտեգրմանը»:
Հունիսի 22-ին Տաջիկստանի հետ սահմանը պահպանող աֆղանցի զինվորները ենթարկվել էին «Թալիբան» շարժման հարձակմանը, ինչը ստիպել էր 134 զինվորի ապաստան խնդրել հարևան երկրում: