Կրկին անհանգիստ է իրադրությունը նաև Միջին Ասիայի երկու հանրապետության՝ Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանին:
Դուշանբեն հայտարարել է, որ Տաջիկստանը խախտել է պետական սահմանի հարցում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, հաղորդում է ТАСС-ը:
Ըստ տեղեկության՝ Տաջիկստանի զինծառայողները հունիսի 4-ի գիշերը «1000 մ թափանցել են Ղրղզստանի տարածք, չնայած ձեռք բերված համաձայնագրին, ըստ որի՝ մինչև սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարտն արգելվում է իրականացնել ցանկացած աշխատանք երկու երկրի սահմանի չսահմանագծված տեղամասերում»:
«Ներկա իրավիճակը կարգավորելու համար» դեպքի վայր է մեկնել Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը, որը Տաջիկստանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման պատվիրակության ղեկավարն է:
Ապրիլի վերջին և մայիսի սկզբին Ղրղզստանի և Տաջիկստանի զինծառայողների միջև զինված բախումներ են տեղի ունեցել սահմանի վիճահարույց շրջանների պատճառով, որի ընթացքում մահացել է մի քանի տասնյակ մարդ: