Ղրղզստանն ու Տաջիկստանը դուրս են բերել զորքերը սահմանից: Այս գիշերը խաղաղ է եղել: Դա Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևի և Սայմումին Յատիմովի պայմանավորվածության արդյունքն է՝ հրադադարի երկրորդ խոստումը մոտ մեկ շաբաթվա ընթացքում:
Կամչիբեկ Տաշիև (Ղրղզստանի Ազգային անվտանգությհան պետական կոմիտեի ղեկավար) - Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են դադարեցնել կրակը և հետ քաշել զորամիավորումները:
Երկու հարևանի միջև իրավիճակը լարվել էր ապրիլի 28-ին ՝ Գոլովնոյ ջրամբարը կիսել չկարողանալու պատճառով: Ջրամբարը գտնվում է սահմանի վիճահարույց այն հատվածում, որի պատկանելությունը համաձայնեցված չէ: Ընդհարումը սկսվել է այն ժամանակ, երբ Տաջիկստանի սահմանապահները սկսել են անվտանգության տեսախցիկներ տեղադրել ջրամբարի տարածքում, ինչը փորձել են կասեցնել ղրղըզ բնակիչները: Բախումները դարձել են մոտ 4 տասնյակ մարդու մահվան պատճառ, մեծ մասը՝ ղրղզական կողմից: Հրադադարի առաջին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ապրիլի 29-ին՝ Կազանում ընթացող ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նիստի ընթացքում՝ երկու երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ: Ղրղզստանի կառավարությունը խոստացել է վերականգնել Տաջիկստանի հետ սահմանային միջադեպի պատճառով ավերված շենքերը, որոնց թիվը հասնում է մոտ 8 տասնյակի, դրանց թվում՝ երկու դպրոց ու մեկ մանկապարտեզ: Հիմա պայմանավորվածությունը լավատեսական է:
Սայմումին Յատիմով (Տաջիկստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար) - Այսօր մենք սկզբունքային համաձայնության ենք եկել՝ խաղաղություն ապահովելու և մեր երկու երկրում կայունությունը վերականգնելու հարցում: Առաջիկայում կլուծենք բոլոր խնդիրները, և մեր ժողովուրդները նորից կապրեն եղբայրության ու փոխըմբռնման պայմաններում:
Ղրղզստանի ՆԳՆ-ն 11 քրեական գործ է հարուցել Տաջիկստանի հետ սահմանին զինված բախման փաստի առիթով: