Հյուսիսամերիկյան մայրցամաքում անոմալ տապից մահացել է ավելի քան 500 մարդ: Վերջին հինգ օրվա ընթացքում առնվազն 486 մահ է գրանցվել Կանադայի բրիտանական Կոլումբիայում՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Նշվում է, որ մահացել են հիմնականում միայնակ տարեցները: Նրանք հայտնաբերվել են բնակարաններում, որտեղ օդորակման համակարգեր չեն եղել: Արագ արձագանքման ծառայություններն ու առողջապահության համակարգերը պատրաստ չեն եղել այսքան մահերի, հետևաբար՝ ժամանակ է անհրաժեշտ եղել նրանց գործողություններն արագացնելու և համակարգելու համար:
Կանադայի Լիթթոն քաղաքում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան վերջին 80 տարվա ընթացքում՝ 49.5 աստիճան ըստ Ցելսիուսի: Վերջին ռեկորդը՝ 44.4 աստիճան, գրանցվել էր 1941-ին: