Հաջորդ շաբաթ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն առանձին մամուլի ասուլիս կհրավիրի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ փոխանցում է РИА Новости-ն:
ԱՄՆ վարչակազմից տեղեկացրել են, որ նման ձևաչափով ասուլիսն «առավել համապատասխան» կլինի:
Ավելի վաղ այդ մասին տեղեկացրել էր ամերիկյան CNN հեռուստաալիքը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսից հրաժարումը չի վկայում մեծ ակնկալիքների մասին: Նա նշել է, որ առանձին մամուլի ասուլիսը «ամերիկյան կողմի ընդունված պրակտիկան է»:
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպումը նախանշված է անցկացնել հունիսի 16-ին Ժնևում: