ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում լրագրողը հետաքրքրվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Պուտինին «մարդասպան» անվանելու վերաբերյալ Կրեմլի ղեկավարի վերաբերմունքով:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին «սովորել է տարբեր տեսակի հարձակումներին» և բոլորովին չի նեղվում «պիտակավորումներից»:
«Ես մշտապես գործել եմ՝ ելնելով Ռուսաստանի և ռուս ժողովրդի շահերից: Եվ տարատեսակ պիտակների համար նույնիսկ չնչին չափով չեմ մտահոգվում»,- պատասխանել է Կրեմլի ղեկավարը:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է՝ «իմ աշխատանքի ընթացքում ես սովորել եմ տարատեսակ հարձակումներին և տարբեր աստիճանի զայրույթին, և ինձ ոչինչ չի զարմացնում»: