Այսօրվանից արդեն Առաջինի «Լուրերն» ավելի հաճախ կլինի եթերում: Մեզ կարող եք հետևել ոչ միայն Առաջին ալիքի եթերում, այլև նորաբաց լրատվական ալիքում:
Ժամը մեկ լրատվություն, քաղաքական ու վերլուծական հաղորդումներ, հարցազրույցներ, ուղիղ միացումներ, մեդիա գրագիտության դասեր և անդրադարձներ Հայաստանի ու հարևանների պատմությանը:
Առաջինի նոր լրատվական ալիքի հերթական համարը մայրաքաղաքի հեռուստացանկում 18-ն է: