ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը այցելել է Վրաստան, հայտնում է apsny.ge-ն:
Պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը հանդիպումներ կունենա Վրաստանի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ, կքննարկի ապրիլի 19-ին կուսակցությունների ստորագրած համաձայնագրի կատարման ընթացքը:
Ֆիլիպ Ռիքերը, Վրաստանից բացի, կայցելի նաև Ադրբեջան և Հայաստան: Նրա այցի նպատակն է զարգացնել երկկողմ և տարածաշրջանային գերակայությունները և արտահայտել ԱՄՆ-ի աջակցությունը տարածաշրջանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը:
Պետքարտուղարության հաղորդմամբ՝ Հայաստանում և Ադրբեջանում Ֆիլիպ Ռիքերը կհանդիպի կառավարությունների, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների հետ, կքննարկի երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: