Ուկրաինայի հարցով բաց դռների քաղաքականության նկատմամբ դիրքորոշումը կհաստատվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը կկայանա հունիսի 14-ին, բայց դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում դեռ կոնսենսուս չկա: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն՝ տեսակապի միջոցով «Ժողովրդավարությունը գործողության մեջ» համաժողովի ընթացքում, հայտնում է ТАСС-ը:
«Որոշում կայացնելու համար մենք պետք է համաձայնության գանք, բայց այս հարցում դեռ կոնսենսուս չկա»,- նա պատասխանել է դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հեռանկարի վերաբերյալ հարցին: Միրչա Ջոանեն ավելացրել է, որ ուկրաինական հարցը կքննարկվի հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում: «Բաց դռների քաղաքականությունն անփոփոխ է, իրական և արդիական: Մեկ շաբաթից գագաթնաժողովում մեր ղեկավարները կհաստատեն այդ քաղաքականությունը»,- ասել է նա: