ԱՄՆ սենատորների պատվիրակությունը` սենատոր Ջին Շահինի գլխավորությամբ, այցելել է Վրաստան` հավաստիացնելու, որ Միացյալ Նահանգները կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին իրենց ժողովրդավարությունն ամրապնդելու ջանքերում, գրում է Aliq-ը:
Սենատորները հանդիպել են Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և այցելել Հարավային Օսիայի հետ վարչական սահմանագիծ:
Այցի ընթացքում նախատեսված է սենատորների հանդիպումը քաղաքացիական հասարակության անդամների և Վրաստանի կառավարության ներկայացուցիչների, ներառյալ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ:
Թբիլիսի է ժամանել նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը: Սա նրա առաջին այցն է Վրաստան, որտեղ հանդիպել է իր վրացի գործընկերոջ՝ Ղարիբաշվիլիի հետ: Քննարկել են երկու երկրների միջև բարեկամական ու ռազմավարական գործընկերությունը, ՆԱՏՕ-ի ինտեգրման գործընթացում արձանագրված առաջընթացը և նշվել, որ դաշինքին անդամակցությունը երկու երկրների արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական գերակայություններից մեկն է: