• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 10:1807 Հնս, 2021

Բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից կատարված պետական դավաճանության աննախադեպ դեպք. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք:

Մասնավորապես.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական ու այլ դատավարական գործողությունների և դրանց զուգահեռ հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգևով պարգևատրված նախկին զինվորականը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ, աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի Հանրապետություն և այնտեղ  հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով  նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:

Այդ պահից սկսած՝ վերը նշված անձինք, միավորվելով պետական դավաճանություն կատարելու միևնույն նպատակի շուրջ, միմյանց միջև ձևավորել են կայուն կապ, անխախտ, փոխադարձ համաձայնություն, երկարատև և մանրակրկիտ կերպով նախապատրաստել են հանցագործության կատարումը, կատարել դերերի, ակնկալվող եկամուտների բաշխում, պլանավորել հանցագործության քողարկման եղանակները, կապի միջոցները, փոխանցման ենթակա տեղեկատվության ծավալը, նշանակությունը՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստանալով համապատասխան հրահանգավորումներ և ցուցումներ:

Կատարված նախապատրաստական գործողություններից հետո Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության աշխատակիցների  ուղեկցությամբ հիշյալ անձինք Թուրքիայից մեկնել են մեկ այլ երկիր՝ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպելու, բանավոր կերպով ձեռք բերված համաձայնությունը փաստաթղթավորելու և կոնկրետ հանձնարարականներ ստանալու համար:

Երրորդ երկրում գտնվող Ադրբեջանի դեսպանատան տարածքում հիշյալ անձինք ստորագրել են հավաքագրման համաձայնագրեր՝ առ այն, որ տալիս են իրենց ստորագրություններն ու համաձայնությունը թշնամու կողմն անցնելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության գործելու վերաբերյալ, որից հետո հատուկ ծառայությունների աշխատակիցներից ստացել են համապատասխան ծածկանուններ և կանխավճարների տեսքով գումարներ:

Հնարավորինս գաղտնի գործելու և քողարկված եղանակով օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու նպատակով, կազմակերպված խմբի անդամները հատուկ ծառայությունների աշխատակիցներին տվել են իրենց կողմից օգտագործվող թուրքական հեռախոսահամարները և դրանցով գրանցված ինտերնետային հավելվածների նույնականացման վերաբերյալ տեղեկությունները:

Այնուհետև, հիշյալ անձինք պարբերաբար կապ են պահպանել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանցից ստացել կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ, որոնց շրջանակներում լուսանկարել և տեսանկարահանել են ՀՀ ՊՆ զորամասերը, այնտեղ տեղակայված զինտեխնիկան, պարզել զորամասի զինծառայողների քանակը, զորամասի հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների, ինչպես նաև  Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումները, հատուկ և կարևորագույն օբյեկտների շրջակայքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների առկայության վերաբերյալ տվյալները, լուսանկարել և տեսանկարահանել են նաև պետական և ռազմավարական նշանակություն ունեցող հատուկ և կարևորագույն օբյեկտները՝ ջրամբարները, հիդրոէլեկտրակայանները, ստրատեգիական բարձունքները, պատերազմական գործողությունների ժամանակ պատսպարվելու համար նախատեսված ապաստարանները, զորքերի, զինտեխնիկայի քանակն ու տեղաշարժը, որոնք բջջային հավելվածներով ուղարկել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ այդ ընթացքում ակտիվացնելով ինտերնետ հասանելիությունը և այդ կերպ հնարավորություն տալով տեղորոշելու հատուկ պահպանվող օբյեկտների տեղակայումների հստակ կոորդինատները:

Դրանից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում  ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով, կազմակերպված խմբի անդամներից մեկը, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով, մեկնել է մարտի դաշտ՝ Արցախի Հանրապետության Հադրութի ինքնապաշտպանական շրջան և, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մինչև նույն թվականի հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում շարունակել է տեղեկությունների հավաքագրման և դրանք թշնամական պետության հատուկ ծառայություններին փոխանցելու դավաճանական գործելաոճը, որի ընթացքում իր մոտ գտնվող բջջային հեռախոսներով լուսանկարահանել, տեսանկարահանել և տեղեկություններ է փոխանցել թշնամական պետությանը՝ Արցախի և Հայաստանի տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, իրենց և պատերազմին մասնակցած այլ ստորաբաժանումների, զորամասերի, դրանց տեղակայումների և այլնի վերաբերյալ:

Արդյունքում՝ նշված գործողությունները հնարավորություն են տվել թշնամուն տեղորոշել ռազմավարական տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի գտնվելու վայրերը և կատարել անվրեպ խոցումներ,  նպատակուղղված հարվածներ հասցնել թիրախներին, շարքից հանել հայկական բանակային միավորումները, զինտեխնիկան և կենդանի ուժը, որի հետևանքով էականորեն խաթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՀ պաշտպանության բանակի մարտունակությունը, խոչընդոտվել է մարտական խնդիրների հետագա իրագործումը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից հարավային ուղղությունում պաշտպանության գծի ճեղքման և դեպի Արցախի խորքը հետագա առաջխաղացման համար:

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ կազմակերպված խմբի անդամներից մեկը, նույն դիտավորությամբ, լուսանկարահանել և ինտերնետային համակցման եղանակով հստակ տեղեկություններ է փոխանցել  նաև խոր թիկունքում տեղակայված զենիթահրթիռային համալիրներից մեկի գտնվելու վայրի մասին և այն դարձրել նպատակաուղղված գրոհի թիրախ, որի արդյունքում հնարավորություն է տվել հակառակորդին հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառմամբ կանխամտածված կերպով գրոհել թիրախը և ոչնչացնել այն:

Այսպիսով, կազմակերպված խմբի անդամները անցել են թշնամու կողմը և  վարձատրության դիմաց լրտեսության, այլ օգնություն ցույց տալու եղանակներով հանձնելու նպատակով հավաքել, իրենց մոտ պահել և օտարերկրյա պետության ներկայացուցիչներին հանձնել են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որով հակառակորդին ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, ՀՀ ԶՈԻ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու գործողությունների հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում թշնամու համար ստեղծել նպաստավոր պայմաններ՝ նպատակային և արդյունավետ խոցման համար, խոչընդոտել Արցախի ՊԲ և ՀՀ ԶՈԻ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել պետական դավաճանություն:

Վերոգրյալ հանցավոր արարքները կատարելու համար կազմակերպված խմբի անդամներից երկուսը ներգրավվել են որպես մեղադրյալ և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում մեղադրյալների բնակարաններում կամ օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են նաև զորքերի համար նախատեսված հատուկ կապի միջոցներ, բջջային հեռախոսներ, ուսումնական զորավարժությունների ժամանակ կատարված տեսանկարահանումների վերաբերյալ տեսաերիզներ, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ և շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պետական դավաճանությունը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին և, հաշվի առնելով դրա բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, պետական դավաճանություն կատարած անձանց համար Օրենսդիրը սահմանել է խիստ պատժատեսակներ և պատժաչափեր. այն է՝ տասնհինգից քսան տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Դիտումների քանակ260
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1507 Օգս, 2026
  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 14:0807 Օգս, 2026
  • ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը 14:0107 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը. Սոնա Ղազարյան 13:5407 Օգս, 2026
  • ՀԲ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը 13:4807 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում 13:4107 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Կլաուդիա Գոլդինին ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները 13:3607 Օգս, 2026
  • Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 13:3007 Օգս, 2026
  • Զելենսկին և Բայրամովը քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը 13:2207 Օգս, 2026
  • Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյանը՝ ընդդիմությանը 13:1107 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵԱՏՄ նիստում վարչապետը հիշեցրել է՝ կառույցի սկզբունքներից է ապրանքների ազատ տեղաշարժը 13:0007 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 12:5907 Օգս, 2026
  • Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան 12:5007 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ 12:4207 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ 12:2507 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցում մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ 12:1507 Օգս, 2026
  • Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին. Արթուր Հովհաննիսյանի ելույթը հանդարտ չանցավ 12:0707 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0107 Օգս, 2026
  • Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը 12:0007 Օգս, 2026
  • Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5607 Օգս, 2026
  • Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ 11:4807 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 11:4007 Օգս, 2026
  • ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ 11:3907 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին 11:3807 Օգս, 2026
  • Ներգրավված եմ Իրանի հետ բանակցություններում. շուտով կարող են արդյունքներ լինել. Թրամփ 11:3007 Օգս, 2026
  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան 11:2107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ 11:0807 Օգս, 2026
  • Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 10:5707 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ 10:4107 Օգս, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015