• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Արվեստը պետք է հեռու մնա քաղաքական և ազգամիջյան խնդիրներից. Դավեյան Բաց հարթակ․ Արվեստը պետք... 20:58
Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:19
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պատրաստ եմ ցանկացած ծանրության ու պատասխանատվության, եթե դա օգտակար կլինի իմ հայրենիքին ու ժողովրդին. Արտակ Բեգլարյան
Լեռնային Ղարաբաղ
22:3902 Հնս, 2021

Պատրաստ եմ ցանկացած ծանրության ու պատասխանատվության, եթե դա օգտակար կլինի իմ հայրենիքին ու ժողովրդին. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է  կատարել՝ անդրադառնալով ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում իր հնգամսյա աշխատանքին և ներկայացրել նոր պարտականությունները: 
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն հրապարակվել է, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել եմ պետական նախարար՝ ազատվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Նոր կարգավիճակում համակարգելու եմ չորս նախարարների գործունեություն՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։ Բացի դրանից, պետական նախարարի կառավարման ոլորտում է գտնվում բնապահպանության կոմիտեն:
 
Շնորհակալ եմ Հանրապետության նախագահին՝ ցուցաբերված վստահության համար, վստահություն, որը թույլ կտա ինձ էլ ավելի արդյունավետորեն ծառայեցնել իմ ներուժը Հայրենիքին ու ժողովրդին:
 
Նախ, կուզեի անդրադառնալ նախագահի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում իմ հնգամսյա աշխատանքին: Այդ պաշտոնն ստանձնելով հետպատերազմյան ծանր շրջանում՝ այս ողջ ընթացքում հնարավորինս կատարել եմ իմ լիազորությունները պատշաճ իրականացման ուղղությամբ: Իհարկե, իմ աշխատանքի գնահատականը ես չպետք է հնչեցնեմ, սակայն ինձ համար ամենակարևորն այն է, որ այդ դժվար պայմաններում ու կարևորագույն դիրքում պահել եմ իմ սկզբունքները և ծառայել եմ պետությանը անմնացորդ ու անշահախնդիր կերպով:
 
Ի լրումն Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ ապահովմանն ուղղված ամենօրյա աշխատանքների՝ ես, նախագահ Հարությունյանի հանձնարարությամբ ու գործուն աջակցությամբ, նաև ձգտել եմ մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարել և՛ նախագահի աշխատակազմում, և՛ պետական կառավարման համակարգում: Թեև իմ ծրագրերի մի զգալի մասը չեմ կարողացել հասցնել որոշակի կիրառական հանգրվանի՝ գլխավորապես կարճ ժամկետի ու իմ ծանրաբեռնվածության պատճառով, սակայն կուզեի հակիրճ թվարկել հիմնական ծրագրերն ու ընթացիկ արդյունքները.
 
1. Հետադարձ կապի համակարգ. նախագահի աշխատակազմի և քաղաքացիների միջև հետադարձ կապի պրոֆեսիոնալ մեխանիզմների ներդրման նպատակով հիմնել ենք ընդունելությունների ու զանգերի բաժինը՝ ներդնելով զանգի կենտրոնի էլեկտրոնային համակարգ և կազմակերպելով աշխատակիցների վերապատրաստումներ: Այդ ինստիտուցիոնալ բարեփոխման միջոցով նպատակ ունենք ոչ միայն մատչելի ու արհեստավարժ կերպով իրազեկել քաղաքացիներին պետական ծրագրերի մասին և հնարավորության դեպքում լուծել իրենց անհատական խնդիրները, այլ նաև վերհանել համակարգային խնդիրները և հասցնել որոշում կայացնողներին ու կատարողներին՝ կանխելով բազմաթիվ նոր անհատական խնդիրների առաջացումը: Կարող եմ ասել, որ այդ բարեփոխումն, ընդհանուր առմամբ, հաջողվել է, և պետք է այդ մոտեցումը միասնական կերպով կիրառել ողջ պետական կառավարման համակարգում:
 
2. Արտաքին աջակցության համակարգում. Հատկապես հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ առ այսօր խնդիր կա արդյունավետ կերպով համակարգելու մարդասիրական աջակցության ծրագրերն ու կապերն արտաքին (հայկական ու միջազգային) գործընկերների հետ: Զգալի նախապատրաստական աշխատանք ենք կատարել ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, սակայն, ցավոք, չենք հասցրել լիովին ավարտել բարեփոխումը, քանի որ դա ենթադրում է մեծածավալ ջանքերի ու ռեսուրսների ներգրավում: Այդ մասով շուտով շոշափելի ու տեսանելի արդյունքներ կլինեն, որոնք թույլ կտան և՛ ավելի արդյունավետորեն օգտագործել առկա արտաքին ռեսուրսները, և՛ ներգրավել նոր ռեսուրսներ սփյուռքյան ու միջազգային կազմակերպություններից:
 
3. Պետական տեղեկատվական քաղաքականության համակարգում. նախագահի աշխատակազմը, որպես տեղեկատվական քաղաքականության համակարգման մարմին, խնդիր ունի նշանակալի բարեփոխումներ իրականացնելու այդ ոլորտում: Այս ժամանակահատվածում հասցրել ենք որոշակի բարելավումներ կատարել նշված ուղղությամբ, սակայն արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված: Այնուամենայնիվ, բավարար դրական նախապայմաններ են ձևավորվել այդ ոլորտում ևս հիմնարար բարեփոխման համար, որը ժամանակատար ու ռեսուրսատար աշխատանք է:
 
4. Պետական կառավարման համակարգի ընթացակարգերի ու ծառայությունների թվայնացում. որոշակի աշխատանքներ ենք կատարել այս ուղղությամբ: Մասնավորապես, մի քանի մարմիններում ներդրել ենք էլեկտրոնային փաստաթղթաշարժի «Մալբրի» համակարգ, ինչպես նաև նախապատրաստել ենք թվայնացմամբ զբաղվող պետական լիազոր մարմնի ստեծման բոլոր փաստաթղթերը, և առաջիկա օրերին պաշտոնապես կհիմնվի այդ մարմինը, որն արդեն պրոֆեսիոնալ ու կանոնավոր կերպով կզբաղվի թվայնացման ծրագրերով: Արդյունքում, համոզված եմ, զգալիորեն կաճի պետական բազմաթիվ գործառույթների կատարման արդյունավետությունը և կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
 
5. Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ. սա կհամարեի ամենահիմնարար ուղղությունը, քանի որ բազմաթիվ խնդիրներ վերջին հաշվով պայմանավորված են հենց մարդկային ռեսուրսներով ու դրանց կառավարմամբ: Քանի որ ամենաբարդ ոլորտն է, հասցրել ենք միայն նախապատրաստական աշխատանքներ կատարել՝ նախագահի աշխատակազմում օրինակելի բարեփոխումներ իրականացնելու համար: Այնուամենայնիվ, դեռևս խնդիր կա խորությամբ գնահատելու առկա իրավիճակը և համապարփակ բարեփոխումներ պլանավորելու այս բնագավառում:
 
Բացի նշված ծրագրերից, իհարկե, կանոնավոր կապ եմ պահել տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ և իմ լիազորությունների ու կարողությունների սահմաններում աջակցել ոլորտային ծրագրերի իրականացմանը: Այդ ողջ աշխատանքներում կարևորագույն դերակատարություն ուներ նախագահ Հարությունյանի վստահությունն ու աջակցությունը, ինչպես նաև նախագահի աշխատակազմի աշխատակիցների բարեխիղճ աշխատանքը: Ուստի մեծապես երախտապարտ եմ նրանց և բոլոր գործընկերներիս ու աջակիցներիս՝ այս դժվարին ժամանակաշրջանում համատեղ կատարված բոլոր աշխատանքների համար, և գրանցված հաջողությունները համարում եմ բոլորինս: Նաև կուզեի ներողություն հայցել բոլոր այն քաղաքացիներից ու գործընկերներից, ում սպասումները չեմ կարողացել արդարացնել. հավաստիացնում եմ, որ սրտանց աշխատել եմ ուժերիս ներածին չափով, և իմ բացթողումներն ու սխալներն ամենևին դիտավորյալ բնույթ չեն կրել: Իսկ ահա սխալներն ու բացթողումները համարում եմ առաջնահերթորեն իմը՝ որպես մարմնի ղեկավար:
 
Այժմ հակիրճ ներկայացնեմ իմ հիմնական անելիքները նոր կարգավիճակում: Արդեն նշել եմ իմ համակարգման ներքո գտնվող չորս նախարարությունները, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է ծավալուն համակարգեր ու հիմնախնդիրներ: Ուստի հսկայական աշխատանք կա կատարելու այդ նախարարությունների թիմերի հետ միասին, և դրանք կբաժանեի երկու հիմնական մասի՝ ըստ ժամանակային չափանիշի.
 
1. Պատերազմի հետևանքներով պայմանավորված խնդիրների լուծում. գաղտնիք չէ, որ հետպատերազմյան բազմաթիվ հիմնախնդիրներ առնչվում են նշված հինգ մարմինների գործառույթներին, և Հանրապետության նախագահի հանձնարարությամբ առաջնահերթ ուշադրության տակ եմ պահելու այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, ներառյալ բնակարանային, սոցիալական, առողջապահական, կրթական, բնապահպանական և մի շարք այլ հարցեր:
 
2. Երկարաժամկետ բարեփոխումների իրականացում. բոլոր ոլորտներն էլ ակնհայտորեն հիմնարար ու ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք ունեն, և ես նախատեսում եմ ընթացիկ ու օպերատիվ խնդիրների լուծմանը զուգահեռ աշխատանքներ մեկնարկել առկա իրավիճակի պրոֆեսիոնալ գնահատման ու խնդիրների ախտորոշման ուղղությամբ: Դրանց արդյունքների հիման վրա պլանավորելու և իրականացնելու ենք համապատասխան բարեփոխումներ՝ ներգրավելով բոլոր կարող ուժերին թե՛ Արցախից, թե՛ ՀՀ-ից ու Սփյուռքից: Այդ բարեփոխումների նպատակն է լինելու ապահովել այնպիսի պայմաններ, որ, անկախ անձերից ու իրավիճակից, պետական ինստիտուտները լուծեն ու կանխարգելեն խնդիրներ, ավելորդ դժվարություններ չստեղծեն քաղաքացիների համար, խթանեն քաղաքացիների ու պետության բազմակողմանի ու կայուն զարգացումը և այլն:
 
Յուրաքանչյուր ոլորտում կոնկրետ անելիքների մասին ժամանակի ընթացքում հրապարակայնորեն կխոսեմ, նաև կքննարկենք հանրության տարբեր շրջանակների հետ ու համատեղ ջանքերով առաջ կգնանք: Այդ ճանապարհին ես առաջնորդվելու եմ մի շարք սկզբունքներով, մասնավորապես՝ սկզբունքայնությամբ, թափանցիկությամբ ու հանրային երկխոսությամբ, ջանասիրությամբ, պահանջկոտությամբ, արդարամտությամբ, համագործակցայնությամբ, նախաձեռնողականությամբ, համակարգայնությամբ և այլն:
 
Մի խոսքով՝ ասելիքը բավականին շատ է, սակայն մանրամասներին այլ առիթներով կանդրադառնամ պարբերաբար: Վերջում կուզեի շնորհակալություն հայտնել նախորդ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին իր արհեստավարժ ու բարեխիղճ աշխատանքի համար և նշել, որ իրենից հետո պաշտոնավարելը պատվաբեր ու դժվարին գործ է: Ուրախ եմ, որ պարոն Մարտիրոսյանը որոշել է ապրել և գործել Արցախում՝ ի նպաստ Հայրենիքի զարգացման:
 
Ես աներկբայորեն պատրաստ եմ ցանկացած ծանրության ու պատասխանատվության, եթե դա դույզն ինչ օգտակար կլինի իմ հայրենիքին ու ժողովրդին: Ի ԳՈ՛ՐԾ»,- գրել է Բեգլարյանը: 

 

Դիտումների քանակ888
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արտակ Բեգլարյանը Արցախի պետական նախարար է նշանակվել 20:1401 Հնս, 2021 Արտակ Բեգլարյանը Արցախի պետական նախարար է նշանակվել Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին 21:4814 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է 21:3514 Օգս, 2026
  • Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում 21:1814 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Ռադիկալացման շղթան պետք է կոտրել». ԱԺ նախագահի կոչը՝ լարվածության հաղթահարման մասին 21:0014 Օգս, 2026
  • Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը 20:5414 Օգս, 2026
  • British Petroleum-ը վերադառնում է Վենեսուելա 20:4514 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն նախատեսում է մեծ փոփոխություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում 20:3914 Օգս, 2026
  • Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր 20:3414 Օգս, 2026
  • Օգոստոս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3014 Օգս, 2026
  • Պաղեստինցիների տները շրջափակած վերաբնակիչներն «իսրայելցի ահաբեկիչներ» են. Հաքաբի 20:2314 Օգս, 2026
  • Ռուսաստանը մերժել է Սև ծովում հրադադարի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը 20:1114 Օգս, 2026
  • Իրանական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում 20:0014 Օգս, 2026
  • Հայ ուսանողների նվաճումները՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 19:5214 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 19:4614 Օգս, 2026
  • Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար 19:3614 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է. Արամ Թորոսյան 19:2914 Օգս, 2026
  • Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանում անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար 19:2114 Օգս, 2026
  • Լուրեր 19։00 | ԵՄ-ն գնահատել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները․ որ ոլորտներում են խնդիրները 19:0014 Օգս, 2026
  • Հայաստանը և Ադրբեջանը կարևոր առաջընթաց են գրանցել. ԵՄ ներկայացուցիչ 18:5714 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015