• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանի անկախությունն ու ամբողջականությունն անսակարկելի ազգային սրբություններ են. Արամ Ա
Հասարակություն
12:4328 Մայ, 2021

Հայաստանի անկախությունն ու ամբողջականությունն անսակարկելի ազգային սրբություններ են. Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Մայիսի 28-ի առթիվ պատգամ է հղել, որում ընդգծել է, որ Հայաստանի անվտանգության ու գերիշխանության ամրապնդումը անհետաձգելի հրամայական է: 
 
«Ամեակները սոսկ անցեալին նայելու առիթներ չեն։ Անոնք նաե՛ւ յիշեցում են ու մարտահրաւէր՝ անցեալի լոյսին տակ ու ներկայի պայմաններուն համահունչ, քննական հայեացքով ու նպատակասլաց տեսլականով ապագան ծրագրելու ու կերտելու։
 
Այսպէ՛ս է Մայիս 28 մեր ազգին համար։ Արդարեւ, ճակատագրական պայմաններու մէջ կերտուած Հայաստանի անկախութիւնը ահաւոր տագնապներ դիմագրաւեց եւ աշխարհաքաղաքական պարտադրանքներու հետեւանքով Հայաստանը կորսնցուց իր անկախութիւնը։ Սակայն, անկախութեան երազը մնաց արծարծ մեր ժողովուրդի կեանքին մէջ, եւ 1991-ին պատմական Հայաստանի գէթ կտոր մը հողին վրայ մեր երազը դարձաւ իրականութիւն։
 
Անցնող 30 տարիներուն Հայաստանը ապրեցաւ վերիվայրումներ. պայմանները չներեցին որ ան ունենայ կազմակերպական ու զարգացման ծրագրուած ընթացք եւ քայլ պահէ շրջանի աշխարհաքաղաքական փոփոխութիւններու հոլովոյթին հետ. տնտեսական տագնապը, արտագաղթը եւ փտածութիւնը հիւծեցին երկիրը եւ Արցախի վերջին պատերազմը Հայաստանը մատնեց ահաւոր ճգնաժամի։
 
Առաջին անկախութենէն 103 տարիներ յետոյ Հայաստանը դա՛րձեալ կ’ապրի ճակատագրական օրեր։ Արցախի պատերազմին հետեւանքով մեծ թիւով զոհեր տուինք, հող կորսնցուցինք, տխրահռչակ յայտարարութիւն ստորագրեցինք եւ աւելին՝ այսօր վտանգուած են նաե՛ւ Հայաստանի սահմանները։ Արդարեւ, մեր ազգը խորապէս ցնցող, Արցախի անկախութիւնը վտանգող, Հայաստանի ապագան մշուշապատող յիշեալ վտանգալից զարգացումներուն նկատմամբ Սփիւռքը ու Մենք չենք կրնար անտարբեր մնալ։ Մեր ողջ ժողովուրդը ամբողջական, առարկայական ու հրապարա¬կային հաշուետուութիւն կը պահանջէ։
 
Յուսահատութեան ու անորոշութեան ամպեր կուտակուած են հայ կեանքի երկինքին վերեւ։ Բայց մենք կը մերժե՛նք վախի մթնոլորտ, պարտուողական հոգեվիճակ եւ մեր ժողովուրդը նա¬հանջի առաջնորդող քայլեր։ Մենք ամուր հաւատք ու աներեր կամք ունեցող ժողովուրդ ենք։ Այսպէ՛ս եղած ենք մեր դարաւոր պատմութեան ընթացքին՝ հակառակ մեզ շրջապատող ահաւոր փոթորիկներուն։
 
Իր աշխարհագրական դիրքին պատճառով Հայաստանը եղած է կռուախնձոր մեծ պետութիւններու միջեւ։ Այսօր եւս նո՛յնն է պարագան։ Հարկ է ժամանակի նշանները ճի՛շդ կարդալ, Կովկասէն ներս Հայաստանի տեղն ու դերը իրապա՛շտ մօտեցումով արժեւորել ու համապատասխան կողմնորոշում որդեգրել՝ հեռո՛ւ տեսական մօտեցումներէ, ամբոխավարական պոռթկումներէ ու պարագայական որոշումներէ։ Հայաստանի տագնապը էապէս անվտանգութեան ու գերիշխանութեան տագնապ է։ Եթէ չկարենանք զայն այսօր միասնականութեամբ, խոհեմութեամբ ու հեռատեսութեամբ դիմագրաւել, Հայաստանի պետականութեան հիմքերը կրնան վտանգուիլ՝ նոյնի՛սկ Հայաստանի գոյութիւնը։
Ըլլանք իրատես։ Ներկայ պայմաններուն մէջ փաստօրէն Հայաստանը կարող չէ առանձին երաշխաւորել իր անվտանգութիւնը։ Հետեւաբար, անհրաժեշտ է հետեւողական ճիգ թափել ամրապնդելու ու միաժամանակ ընդարձակելու փոխադարձ շահերու ու վստահութեան վրայ հիմնուած մեր ռազմաքաղաքական գործընկերներու շրջագիծը։
 
Հայաստանի անկախութիւնն ու ամբողջականութիւնը մեզի համար անսակարկելի ազգային սրբութիւններ են։ Անոնց ամուր պահպանման նկատմամբ հարկ է որդեգրել միակամ ու անզիջող կեցուածք։
 
Ըլլանք զգօն։ Պատերազմը չէ աւարտած։ Մեր ցեղասպան դրացիները կը շարունակեն սպառնալ Հայաստանի ամբողջականութեան ու գերիշխանութեան եւ Արցախի անկախութեան. իսկ մենք քինախնդրութեամբ լեցուն զիրար կ’ամբաստանենք, մեր ոյժերը կը ջլատենք՝ կորսնցնելով նոյնիսկ մեր բարոյական ու ազգային արժէքներու կողմնացոյցը։ Անցնող տարիներուն Ազրպէյճանը պատրաստուեցաւ քաղաքական բանակցութիւններու ձախողութեան պարագային, իր կամքը զինուորապէս պարտադրելու։ Իսկ մենք ռոմանթիք զգացումներով օրօրուեցանք ու անիրատես խոստումներով շլացանք եւ իմաստութիւնը ու քաջութիւնը չունեցանք պատրաստուելու թէ՛ խաղաղութեան եւ թէ պատերազմի։ Չմոռնանք երբեք, որ եթէ այսպէս կոչուած «ո՛չ պատերազմ եւ ոչ խաղաղութիւն» ռազմավարութիւնը միջազգային կամ շրջանային հովանաւորութիւն չի վայելեր, կը դառնայ ժամանակաւոր ու վտանգալից, որուն սուղ գինը վճարեց Հայաստանը։ Ընդունի՛նք մեր սխալները։
 
Քառասունըչորս օրեր հայու արիւն հոսեցաւ մեր հողերուն վրայ. առանձին մնացինք։ Այսօր Հայաստանը կը գտնուի անդունդի եզրին. դա՛րձեալ առանձին ենք։ վստահինք մեր ոյժին։ Յիշենք հայրենիքի փրկութեան համար մղուած Աւարայրի ու Սարտարապատի ճակատամարտերը։ Արթնցի՛ր հայ ժողովուրդ։ Ոյժերու համախմբումը ի խնդիր Հայաստանի փրկութեան անյետաձգելի հրամայական է։
 
Մեր հաւաքական վճռակամութեամբ եւ համայն հայութեան մասնակցութեամբ կոչուած ենք վերակերտելու այնպիսի Հայաստան մը, ուր
- պետութեան շահերը դառնան գերիվեր ներ-քաղաքական հակադրութիւններէն ու անձնակեդրոն նպատակներէն.
- ազգին ու հայրենիքին ընդհանրական ու գերագոյն արժէքներն ու ձգտումները իրենց շուրջ համախմբեն մեր բոլոր զաւակները՝ իրենց քաղաքական տարբեր հայեցակէտերը պահելով հանդերձ.
- հոգեմտաւոր եւ ընկերաբարոյական արժէքներն ու սկզբունքները առանցքային տեղ գրաւեն ընկերութեան կեանքէն ներս.
- ազգային ինքնութեան առողջ պահպանումը համաշխարհայնացման ապահայացնող հոսանքներուն դիմաց՝ դառնայ առաջնահերթ նախանձախնդրութիւն։
Մենք կոչուած ենք միա՛սնաբար վերակերտելու այնպիսի Հայաստան մը, որ
- ունենայ զարգացող տնտեսութիւն՝ օրէնքի գերակայութեամբ երաշխաւորուած.
- ունենայ արդարութեան, թափանցիկութեան ու համարատուութեան վրայ ամրօրէն խարսխուած կառավարման առողջ համակարգ ու վստահութիւն ներշնչող իշխանութիւն.
- ունենայ հզօր բանակ՝ ինքնապաշտպանութեան արդի զէնքերով օժտուած.
- կարենայ դիւանագիտական աշխարհէն ու միջազգային համայնքէն ներս իր կարեւոր տեղը գրաւել.
- կարենայ մեր ազգին բռնաբարուած իրաւունքները պաշտպանել։
 
Վերջապէս, մենք կոչուած ենք միա՛սնաբար վերակերտելու այնպիսի Հայաստան մը, որ կարենայ լոզունգներէ անդին՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութեան գործնական արտայայտութիւն տալ՝ համազգային խորհուրդի մը կողմէ ճշդուած յստակ ուղեգիծի հետեւողութեամբ։
 
Հայաստանի ու ազգին ապագան մե՛նք պիտի որոշենք ու կերտենք, ո՛չ ուրիշներ, որքան ալ դառն ըլլան մեզ շրջապատող պայմանները եւ ահաւոր՝ մեզ դիմագրաւող մարտահրաւէրները։ Արդ, չսպասենք ապագան սոսկ երազելով ու խոստումներ շռայլելով, զայն սկսինք կերտել այսօ՛ր՝ մեր ողջ ազգի ներուժին ու մարդուժին ամբողջական լարումով։
 
Ա՛յս է պատգամը Մայիս 28 կերտած սերունդին։
 
Ա՛յս է պատգամը Արցախի պաշտպանութեան ի խնդիր իրենց անձերը ընծայաբերած մեր նահատակներուն։
 
Թող Աստուած պահէ, պահպանէ ու հզօրացնէ մեր ազգն ու հայրենիքը»,- ասված է Արամ Ա-ի ուղերձում:
Դիտումների քանակ83
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արմեն Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին 12:0428 Մայ, 2021 Արմեն Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին Քաղաքականություն
  • Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 11:1328 Մայ, 2021 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Քաղաքականություն
  • Մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդն Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև այս փորձությունից. Գարեգին Բ Կաթողիկոս 09:4528 Մայ, 2021 Մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդն Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև այս փորձությունից. Գարեգին Բ Կաթողիկոս Հասարակություն
  • Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին 09:3028 Մայ, 2021 Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1507 Օգս, 2026
  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 14:0807 Օգս, 2026
  • ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը 14:0107 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը. Սոնա Ղազարյան 13:5407 Օգս, 2026
  • ՀԲ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը 13:4807 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում 13:4107 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Կլաուդիա Գոլդինին ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները 13:3607 Օգս, 2026
  • Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 13:3007 Օգս, 2026
  • Զելենսկին և Բայրամովը քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը 13:2207 Օգս, 2026
  • Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյանը՝ ընդդիմությանը 13:1107 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵԱՏՄ նիստում վարչապետը հիշեցրել է՝ կառույցի սկզբունքներից է ապրանքների ազատ տեղաշարժը 13:0007 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 12:5907 Օգս, 2026
  • Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան 12:5007 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ 12:4207 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ 12:2507 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցում մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ 12:1507 Օգս, 2026
  • Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին. Արթուր Հովհաննիսյանի ելույթը հանդարտ չանցավ 12:0707 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0107 Օգս, 2026
  • Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը 12:0007 Օգս, 2026
  • Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5607 Օգս, 2026
  • Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ 11:4807 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 11:4007 Օգս, 2026
  • ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ 11:3907 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին 11:3807 Օգս, 2026
  • Ներգրավված եմ Իրանի հետ բանակցություններում. շուտով կարող են արդյունքներ լինել. Թրամփ 11:3007 Օգս, 2026
  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան 11:2107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ 11:0807 Օգս, 2026
  • Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 10:5707 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ 10:4107 Օգս, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015