Այն, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից տարանջատված լինի, օրենսդրորեն սահմանված սկզբունք է, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: Լիլիթ Մակունցը անդրադարձել է առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի ընդգրկման հարցին:
Մակունցը ընտրական ցուցակի մանրամասները չի բացել, բայց անդրադարձել է մամուլում շրջանառվող որոշ լուրերի, թե ովքեր չեն լինելու ցուցակում: