• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ 22:15
Մինչև 1.2 մլն դրամ ծածկույթ. քաղցկեղի բուժումը ընդլայնվել է Մինչև 1.2 մլն դրամ... 19:53
Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2026 23:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Եվրախորհրդարանն ընդունել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ բանաձևը
Հասարակություն
19:5920 Մայ, 2021

Եվրախորհրդարանն ընդունել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ բանաձևը

Եվրախորհրդարանն ընդունել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ բանաձևը, որով պարտադրում է Ադրբեջանին՝ առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 607 պատգամավոր, դեմ է հանդես եկել 27-ը, ձեռնպահ մնացել 54 խորհրդարանական:

Բանաձևում ասվում է՝
 
ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ 
 
Օրակարգում հարց ներառելու վերաբերյալ` քննարկելու մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների և օրենքի իշխանության խախտման հարցեր
 
Համաձայն Գործընթացների օրենքների 144-րդ օրենքի
 
Որը վերաբերում է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հակամարտությունից հետո ռազմագերիներին:
 
Միխայել Գալեր, Անդրեյ Կովաչև, Իզաբել Վիսելեր-Լիմա, Սանդրա Կալնիետե, Թոմ Վանդենկենդելաեր, Անդրիուս Կուբիլիուս, Փիթեր վան Դալեն, Միրիամ Լեքսմանն, Լորանտ Վինցզե, Քշիշտշոֆ Հեթման, Վլադիմիր Բիլչիկ, Ռոզա Թուն անդ Հոհենշտեյն, Էլժբիետա Լուկաչիյեվսկա, Դավիդ Լեգա, Շոն Քելլի, Ռոմանա Թոմս, Թոմաս Ժդեչովսկի, Փիթր Փոլլակ, Քրիստիան Սագարց, Ադամ Ջարուբաս, Ջանինա Օչոյսկա, Խոսե Մանուել Ֆերնանդես, Պաուլո Ռանգել, Ստանիսլավ Պոլչակ, Լուկաս Ֆուրլաս, Էվա Մայդել, Միքելա Սոյդրովա, Ստելիոս Կիմպուրուպուլոս, Լուդեք Նյեդերմայեր, Ժիրի Պոսպիսիլ՝
ԵԺԿ Խմբի անունից:
 
Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հակամարտությունից հետո ռազմագերիների հարցով Եվրոպական խորհրդարանի բանաձև:
 
Եվրոպական խորհրդարանը՝ 
 
- հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձևերը.
 
- հաշվի առնելով 2020 թ. դեկտեմբերի 17-ի ԵՄ-Հայաստան բարեկամական խորհուրդը և 2020 թ. դեկտեմբերի 18-ի ԵՄ-Ադրբեջան բարեկամական խորհուրդը և նրանց համապատասխան եզրակացությունները.
 
- հաշվի առնելով ՄԱԿ-ի Կանոնակարգը, ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Ժնևի` 1949 թ. օգոստոսի 12-ի Ռազմագերիների հետ վարվելակերպի վերաբերյալ կոնվենցիան (III).
 
- հաշվի առնելով նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված հրադադարի եռակողմ հայտարարությունը, որն ուժի մեջ է մտել 2020 թ. նոյեմբերի 10-ին.
 
- հաշվի առնելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության` 2021 թ. մարտի 19-ի` «Ադրբեջան. հայ ռազմագերիները խոշտանգվում են գերության մեջ» զեկույցը.
 
- հաշվի առնելով 2021 թ. ապրիլի 28-ի ԵՄ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում գերիների վերաբերյալ.
 
- հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` 2020 թ. հոկտեմբերի 25-ի, 2020 թ. հոկտեմբերի 30-ի, 2020 թ. դեկտեմբերի 14-ի, 2021 թ. ապրիլի 13-ի և 2021 թ. մայիսի 5-ի հայտարարությունները.
 
- հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Եվրոպայի նախարարների կոմիտեի խորհրդին 2021 թ. մարտի 9-ին ուղղված հաղորդագրությունը, Դատարանի օրենքների 39-րդ օրենքի համաձայն, որը վերաբերում է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական հակամարտության վերաբերյալ միջանկյալ միջոցներ ձեռնարկելուն.
 
- հաշվի առնելով իր Գործընթացների օրենքների 144-րդ օրենքը,
 
Ա. քանի որ 1988 թ. մինչև 1994 թ. տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր միջազգային հանրությունը փորձել է երկար տևած ժամանակահատվածում բազմակողմանի խաղաղության հասնելու լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով,
 
Բ. քանի որ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական հակամարտությունն ավելի քան 5.000 զինվորների կյանք է խլել, որի արդյունում վիրավորվել, սպանվել են ու տեղահանվել  են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, և մինչ այժմ դրա արդյունքում բնակչությունը տառապում է այն պատճառով, որ չգիտեն իրենց կորած հարազատների գտնվելու վայրը, ռազմագերիների և պատերազմի արդյունքում գերեվարված այլ անձանց թերի վերադարձ է տեղի ունեցել, մահացածների մասունքների թերի վերադարձ է տեղի ունեցել, և լիարժեք հնարավորություն չի տրվել հումանիտար օգնության, քանի որ ոչնչացվել են տարրական ենթակառուցվածքները:
 
Գ. քանի որ այս երկարաժամկետ համամարտության ընթացքում տուժած մարդիկ արդեն իսկ ենթարկվել են չափից շատ տառապանքի, և, ընդհանուր առմամբ, հակամարտությունը հանգեցրել է չափազանց շատ և անընդունելի քաղաքացիական կորուստների,
 
Դ. քանի որ ռազմական գործողույթուններն ավարտվել են 44 օր անց՝ համաձայնության արդյունքում, որը ձեռք էր բերվել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի, Սդրբեջանի և Ռուսաստանի միջև, և որը ստորագրվել էր 2020 թ. նոյեմբերի 9-ին և ուժի մեջ էր մտել 2020 թ. նոյեմբերի 10-ին,
 
Ե. քանի որ Հրադադարի եռակողմ հայտարարության 8-րդ կետը նշում է, որ պետք է ռազմագերիների, գերիների և գերեվարության մեջ գտնվող այլ անձանց ու զոհվածների աճյունների փոխանակություն տեղի ունենա, ինչի պարագայում այդ փոխանակությունը պետք է տեղի ունենա «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով,
 
Զ. քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ժնևյան Կոնվենցիայի (III) անդամ պետություններ են, որը վերաբերում է Ռազմագերիների հետ վարվելու վերաբերմունքին, և որի 118-րդ հոդվածով ասվում է, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո առանց ուշացնելու ռազմագերիները պետք է ազատ արձակվեն և տուն վերադարձվեն. Քանի որ 18-րդ հոդվածը պահանջում է, որ ռազմագերիների հանդեպ բոլոր ժամանակներում պետք է մարդկային վերաբերմունք ցուցաբերվի, և, որ Գերեվարող ՈՒժի կողմից անօրեն գործողությունների կամ բացթողումների իրականացումը, որի արդյունքում մահ է պատճառվում կամ գերության մեջ գտնվող անձի առողջությունը վտանգի տակ է դրվում, պետք է արգելվի, և պետք է դիտվի՝ որպես նշված կոնվենցիայի լուրջ խախտում. Քանի որ կոնվենցիան Ռազմագերիներին պաշտպանում է դաժան վերաբերմունքից կամ խոշտանգումներից, ինչպես նաև վիրավորանքից կամ հասարակական նվաստացումից,
 
Է. քանի որ հրադադարից առաջ կամ հետո գերեվարված զինվորական կամ քաղաքացիական անձինք միջազգային օրենքներով տարբեր կարգավիճակներ պետք է ունենան. քանի որ, մի կողմից, զինվորական անձինք, ովքեր գերեվարվել են նախքան հրադադարը կամ դրանից հետո, պետք է դիտարկվեն՝ որպես ռազմագերիներ, և պետք է լինեն Ժնևյան Կոնվենցիայի պաշտպանության ներքո. Քանի որ, մյուս կողմից, հակամարտության ընթացքում գերեվարված քաղաքացիական անձինք պետք է դիտարկվեն՝ որպես պաշտպանության ներքո գտնվող անձինք և նաև պաշտպանված են Ժնևյան Կոնվենցիաներով. Քանի որ հրադադարից հետո գերեվարված քաղաքացիական անձինք դրա փոխարեն պաշտպանված են Մարդու իրավունքների միջազգային օրենքով,
 
Ը. քանի որ պատերազմական գործողությունների դադարից հետո մի քանի անգամ գերիների փոխանակում է տեղի ունեցել, և՛ զինվորական , և՛ քաղաքացիական անձանց, որոնցից վերջինը՝ մայիսի 5-ին,
 
Թ. քանի որ, ըստ մտահոգիչ զեկույցների՝ Ադրբեջանի կողմից գերեվարության մեջ պահվող դեռևս մոտ 200 հայ գերի կա. Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նշել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված 249 հայերի վերաբերյալ բողոքներ է ստացել: Քանի որ ՄԻԵԴ-ը 229 հայերի վերաբերյալ միջանկյալ միջոցներ է կիրառել, որոնցից 183-ը դեռևս ուժի մեջ են մնում. Քանի որ ՄԻԵԴ-ը 2021թ. մարտի 9-ին եզրակացրել է, որ Ադրբեջանը ձախողել է դրանք իրականացնելու հարցում` նշելով, որ տրամադրված տեղեկությունը շատ ընդհանուր է և սահմանափակ. Քանի որ Ադրբեջանի իշխանություններն ընդունել են, որ իրենց կողմից գերեվարված են 72 հայեր. Քանի որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ին 112 անձանց վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվել, քանի որ մյուսների ճակատագիրը դեռ հայտնի չէ: Քանի որ ռազմական գործողությունների ավարտից հետո 73 ռազմագերիներ և քաղաքացիական անձինք են վերադարձվել Հայաստան:
 
Ժ. քանի որ ՄԻԵԴ-ը նաև բողոքներ է ստացել, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանի կողմից գերեվարված 16 ադրբեջանցիների վերաբերյալ, որոնցից 12-ը վերադարձվել են 2020 թ. դեկտեմբերին. Քանի որ ՄԻԵԴ-ը 39-րդ Օրենքի ներքո դադարեցրել է ուսումնասիրությունները մնացած չորս անձանց վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի կառավարության կողմից տրամադրված տեղեկատվության բնույթը:
 
Ի. քանի որ հաստատված տեղեկություններ կան առ այն, որ 2020 թ. նոյեմբերի 10-ի ռազմական գործողությունների ավարտից հետո հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են գերեվարվել: Քանի որ այդ գերիների և բանտարկյալների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունը պնդում է, որ նրանք ահաբեկիչներ են և Ժնևյան կոնվենցիայով չեն համապատասխանում ռազմագերի լինելու կարգավիճակին.
 
Լ. քանի որ «Human Rights Watch» կազմակերպությունը մարտի 19-ին զեկուցել է, որ Ադրբեջանի անվտանգության և ռազմական ուժերը խոշտանգել են հայ ռազմագերիներին` նրանց ենթարկելով դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգման՝ կամ այն ժամանակ, երբ նրանք գերեվարվել են, կամ նրանց տեղափոխման ժամանակ, կամ տարբեր բանտերում նրանց պահպանության ընթացքում: Քանի որ Ադրբեջանը դաժան վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիներին գերեվարելու ժամանակ և նրանց խոշտանգումների և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի է ենթարկել գերեվարման պայմաններում` արդյունքում գերեվարության ընթացքում առնվազն երկուսին հասցնելով մահվան: Քանի որ Ադրբեջանական ուժերն այդ քաղաքացիական անձանց գերեվարել են՝ անկախ այն բանից, որ չկար որևէ հիմնավոր պատճառ նրանց կողմից վտանգ ներկայացնելու վերաբերյալ, որով միջազգային իրավունքներով կարդարացվեր նրանց գերեվարումը: Քանի որ Ադրբեջանը ժխտում է իր կողմից ռազմագերիների նկատմամբ Ժնևյան Կոնվենցիայի խախտումներով վերաբերմունքի մեղադրանքները:
 
Խ. քանի որ, ըստ զեկույցների՝ համացանցով և սոցիալական ցանցերով տարածվել են տեսաձայնագրություններ, ըստ որոնց՝ եղել են ռազմական ուժերի գերեվարված ներկայացուցիչների հանդեպ խոշտանգումներ, և արգելված վերաբերմունք է ցուցաբերվել.
 
Քանի որ չկա ոչ մի տեղեկատվություն, որ Ադրբեջանի կամ Հայաստանի իշխանություններն իրականացրել են որևէ անհապաղ, հասարակության համար բաց և արդյունավետ հետաքննություն այդ դեպքերի վերաբերյալ, և, որ այդ հետաքննությունները, եթե եղել են այդպիսիք, հանգեցրել են քրեական հետապնդության
 
(Հավելված I). Քանի որ կան պնդումներ, որ ռազմագերիները և պաշտպանության ներքո գտնվող այլ անձինք ենթարկվել են արտադատական սպանության, անհետացման, կամ մահացածների մարմինները պղծվել են.
 
Ծ. քանի որ մայիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 10 միլիոն Եվրո մարդասիրական օգնության հատկացման վերաբերյալ, որպեսզի աջակցի Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս հակամարտության ընթացքում տուժած քաղաքացիական անձանց օգնելու համար, որի արդյունքում այդ օգնությունը պետք է տրամադրվի դրա կարիքն ունեցողներին, ինչի արդյունքում սեպտեմբերին սկսված ռազմական բախումների սկզբից ի վեր այդ աջակցության չափն անցնում է 17 միլիոն Եվրոն,
 
Կ. քանի որ բոլոր կողմերը պետք է տրամադրեն վերջին թարմացումներով առկա քարտեզներն ականների գտնվելու վերաբերյալ, որպեսզի թույլ տան քաղաքացիական անձանց վերադառնալ բնակության նախկին վայրերը;
 
Հ. քանի որ 2021 թ. ապրիլի 12-ին Բաքվում բացված «ռազմական ավարների պուրակը», ըստ զեկույցների, ցուցադրում է հայկական ռազմական սարքավորումներ, հայ մահացած կամ մեռնող զինվորների արձաններ, շղթայված հայ ռազմագերիների խցերում պահվող մոմե արձանների մոդելներ, այն կարելի է ընդունել՝ որպես դաժանությունների խրախուսում և հետագա դաժանությունների խրախուսման ռիսկեր, ատելության խոսքի և նույնիսկ մնացած ռազմագերիների ու գերեվարված այլ հայ անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի խրախուսում, ինչով նպաստում են ատելության մթնոլորտի տարածմանը և հակասում են հաշտեցման ցանկացած պետական հայտարարություններին:
 
Ձ. քանի որ մայիսի 12-ին Ադրբեջանական զորքերը մուտք են գործել Հայաստանի տարածք, որը միջազգային օրենքով համարժեք է Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի խախտմանը. Քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքների այս խախտումները հետևել են Ադրբեջանի ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի, մտահոգիչ հայտարարություններին, որով փաստացի տարածքային պահանջներ են ներկայացվել և սպառնացել են ուժ կիրառել՝ այսպիսով սպառնալով խարխլել տարածաշրջանում անվտանգության և կայունության ջանքերը,
 
Ղ. քանի որ անցած ամիսների ընթացքում զոհվածների մարմինների և հակամարտության արդյունքում խիստ տուժած ազգաբնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման գործողություններ են իրականացվել,
 
Ճ. քանի որ թարմացված ջանքերի կարիք կա երկու երկրների միջև վստահության կառուցման և երկարատև խաղաղության հասնելու համար,
 
1. Պահանջում է բոլոր զինվորական և քաղաքացիական հայ գերիների անհապաղ և առանց պայմանների ազատ արձակումը, ովքեր գերեվարվել են հակամարտության ընթացքում կամ դրանից հետո, և զերծ մնալ ապագայում կամայական գերեվարումներից. կոչ է անում ամբողջովին իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի Զինադադարի եռակողմ հայտարարությունը, որով նախատեսվում է ռազմագերիների, գերիների և այլ գերեվարված անձանց, ինչպես նաև աճյունների փոխանակում:
 
2. Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմի ընթացքում իրականացված բռնությունները: Կարեկցում է զոհերին և նրանց ընտանիքներին, դատապարտում է հրադադարի խախտումները, ինչը հանգեցրել է մարդկանց է՛լ ավելի տառապանքին, կյանքերի կորստին և ավերումներին: Դատապարտում է քաղաքացիներին թիրախավորող բոլոր հարձակումները, և հիշեցնում է քաղաքացիական անձանց կյանքերի պահպանման՝ միջազգային մարդասիրական օրենքներով պետությունների պարտավորության մասին: 
 
3. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ ռազմական հակամարտության հետ կապված իր մոտ գերեվարված բոլոր անձանց սպառիչ ցուցակ տրամադրել, որպեսզի տեղեկատություն տրամադրի նրանց գտնվելու վայրի և առողջական վիճակի վերաբերյալ` ներառյալ գերեվարության ընթացքում մահացած անձանց վերաբերյալ:
 
4. Հիշեցնում է անհայտ կորածների գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ձախողման վերաբերյալ, որը հավասարազոր է նրանց ստիպողական անհետացմանը, ինչը Հայաստանը և Ադրբեջանը հանձն էին առել կանխել: Կոչ է անում կողմերին պարզաբանել անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագրերը, և մահացածների մարմիններին վերաբերվել արժանապատվությամբ:
 
5. Պահանջում է Ադրբեջանի կառավարությունից հարգել օրենքի պահանջները, թույլ տալ իրավաբանների, բժիշկների, մարդու իրավունքների պաշտպանների մուտքը հայ ռազմագերիների մոտ և կազմակերպել, որպեսզի նրանք կապ հաստատեն իրենց հարազատների հետ:
 
6. Խոր մտահոգությունն է հայտնում հաստատված զեկույցների վերաբերյալ, ըստ որոնց՝ հայ ռազմագերիները և գերեվարված այլ անձինք մինչ այժմ և ներկայումս պահվում են ստորացուցիչ պայմաններում և ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների` և՛ իրենց գերեվարման ընթացքում, և՛ գերեվարության մեջ գտնվելու ժամանակ: Դատապարտում է խոշտանգումների և անհետացման բոլոր դեպքերը, ներառյալ՝ դեպքերը, որոնք ռազմական հակամարտության ընթացքում են իրականացվել, ինչպես նաև ռազմագերիների հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքը և աճյունների պղծումը:
 
7. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք այնպես անեն, որ դեռևս գերեվարության մեջ գտնվող անձինք լինեն այնպիսի պաշտպանության ներքո, ինչպես որ պահանջվում է մարդու իրավունքների միջազգային և մարդասիրական օրենքներով, ներառյալ՝ խոշտանգումներից զերծ լինելը և անմարդկային վերաբերմունքը: Կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին իրականացնել անկախ, անհապաղ, հասարակության համար բաց և արդյունավետ հետաքննություններ և հետապնդում իրականացնել Ժնևյան Կոնվենցիայի բոլոր խախտումների, ինչպես նաև միջազգային օրենքների և պատերազմի հանցագործությունների դեպքերով, որպեսզի նրանք հաշվետու լինեն, և զոհերի հիշատակը հարգվի, միգուցե դրա համար ստեղծվելիք միջազգային հանձնաժողովի օգնությամբ: Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանն ամբողջությամբ համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հետաքննելու հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցների հավաստիությունը, և դրանց համար մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
 
8. Հիշեցնում է, որ ներկայումս չկա հասարակության համար հասանելի հաստատված տեղեկատվություն Հայաստանի կողմից գերեվարված ադրբեջանցի ռազմագերիների կամ գերեվարված անձանց վերաբերյալ:
 
9. Հիշեցնում է հակամարտության բոլոր կողմերին միջազգային մարդասիրական օրենքների վերաբերյալ նրանց միջազգային պարտավորությունների մասին, որոնցով արգելվում են խոշտանգումները և այլ անմարդկային վերաբերմունքները, և վերահաստատում է, որ գերիների խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմի հանցագործություն է համարվում:
 
10. Խիստ քննադատում է ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Ադրբեջանի իշխանություններն ուղարկեցին դատարկ ինքնաթիռ, որով պետք է հայ գերիները վերադառնային. սա համարում է շատ անմարդկային և, ավելին, Ադրբեջանի ընդհանուր անմարդկային վերաբերմունքի ցուցադրական դրսևորում գերիների և նրանց ընտանիքների վերաբերյալ:
 
11. Պնդում է այն, որ անապաղ կարիք կա զերծ մնալու թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են դիտվել՝ որպես ատելություն սերմանող կամ բռնություն խրախուսող կամ անպատժելիությունը խրախուսող կամ որևէ այլ գործողություն, որով կարող է վտանգվել կառուցողական վստահության և հաշտեցման, համագործակցության և կայուն խաղաղության մթնոլորտը:
 
12. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հայ ռազմագերիների հարցով ամբողջությամբ համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ, և համապատասխանել Դատարանի միջանկյալ միջոցների իրականացման հետ, որն Ադրբեջանին կարգադրել էր տրամադրել մանրամասն տեղեկատվություն գերեվարված անձանց իրավիճակի, նրանց առողջական վիճակի և վերադարձնելու համար ձեռք բերվող միջոցառումների վերաբերյալ:
 
13. Իր համոզմունքն է հայտնում, որ գերիների ամբողջական վերադարձն ու զոհվածների մարմինների վերադարձը և մարդասիրական օրհասական հարցերի վերջնական լուծումը` հատկապես նրանց ընտանիքների համար, կլինեն առաջին քայլը վստահության կառուցման ուղղույամբ, որոնց անհրաժեշտությունը շատ կա այս իրավիճակում տարածաշրջանում հիմնարար կայունություն ապահովելու համար:
 
14. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել համապատասխան միջզգային կառույցներին մուտք ունենալ ռազմագերիների մոտ: Այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն (ԿԽՄԿ/ ICRC) և Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT):
 
15. Ընդգծում է մարդասիրական օգնությունն անհապաղ դրա կարիքը ունեցողներին հասցնելու հրատապ անհրաժեշտությունը, և այն կարևորությունը, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության և հայկական մշակութային ժառանգությունն ապահով լինեն, և, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները կարողանան վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերը:
 
16. Խիստ պահանջում է, որպեսզի Ադրբեջանում զերծ մնան հայկական մշակության ժառանգության ավերումից, իսկ Հայաստանում` ադրբեջանական մշակութային ժառանգության ավերումից: Կոչ է անում ամբողջովին վերականգնել ավերված վայրերը, և, որ միջազգային համայնքն այդ գործում ավելի շատ ներգրավվածություն ունենա, որպեսզի պաշտպանեն տարածաշրջանում համաշխարհային ժառանգությունը:
 
17. Հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների գլխավորությամբ միջազգային հանրության` խաղաղ, բազմակողմանի և կայուն լուծում գտնելու ջանքերը, որոնք հիմնված են ԵԱՀԿ 2009թ. Հիմնարար Սկզբունքների վրա (ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության, և ազգերի ինքնորոշման հավասար իրավունքների սկզբունքները)` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի օբյեկտիվ սահմանմամբ: Հիշեցնում է, որ դրան կարելի է հասնել միայն քաղաքական բանակցությունների արդյունքում` բոլոր կողմերի իրական նվիրվածությամբ: Կոչ է անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում հանձն առնել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունները Մինսկի Խմբի Համանախագահության ներքո: Կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, ինչպես նաև միջազգային միջնորդներին, համակարգված կերպով ներգրավվել կանանց խաղաղության գործընթացում և խորհրդակցել մարդու իրավունքների կին պաշտպանների հետ:
 
18. Ցավում է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբում մասնակցող ԵՄ Անդամ պետությունները ներկա չեն գտնվել, երբ միջնորդությամբ ստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, և, որ ԵՄ-ն առաջնորդություն չի ցուցաբերել իր` երկու կարևոր Արևելյան Գործընկերներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու հարցում:
 
19. Դատապարտում է Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմական ավարների պուրակը», որը հասարակության համար բացվել է ապրիլին 14-ին, քանի որ դա ավելի է նպաստում երկարատև թշնամական տրամադրություններին և խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի վստահությունը, ուստի հորդորում է այն անհապաղ փակել:
 
20. Կոչ է անում Փոխնախագահին/Բարձր Ներկայացուցչին և Եվրոպական Միությանը առաջարկել ամեն հնարավորին աջակցություն` հրադադարի ռեժիմի պահպանման համար, աջակցել կայունությանը նպաստող ցանկացած գործողությունների, վստահության ամրապնդմանը, փոխադարձ վստահության կառուցմանը, և պատերազմից հետո վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև ուշադիր հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը` հատկապես մոնիտորինգի մեխանիզմներին: Կոչ է անում Արտաքին գործողության եվրոպական ծառայությանը (EEAS), Հանձնաժողովին և անդամ պետություններին մեծացնել իրենց աջակցությունը քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանների հետ իրենց համագործակցությունը` մասնավորապես նրանց աշխատանքի սահմանափակումների հարցում: Համարում է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն այս հարցում կարևոր դեր ունի կատարելու:
 
21. Կոչ է անում հանձնաժողովին և ԵՄ Անդամ պետություններին շարունակել տրամադրել շտապ մարդասիրական օգնություն, շարունակել այս տարածքում միջազգային կազմակերպությունների աշխատանքը և պահպանել մշակութային և կրոնական ժառանգությունը, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իսկապես նպաստում են հաշտեցմանը:
 
22. Կոչ է անում Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր Ներկայացուցչին ԵՄ Անդամ Պետությունների հետ մեկտեղ՝ նաև 2021թ. աշնանը գալիք Արևելյան համագործակցության գագաթաժողովում բարձրացնել Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և տարածաշրջանային համագործակցության հարցերը:
 
23. Հանձնարարում է Նախագահին ուղարկել այս հռչակագիրը Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի/Բարձր ներկայացուցչի փոխնախագահին, Խորհրդին, Հանձնաժողովին, անդամ պետությունների կառավարություններին և խորհրդարաններին, Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, Մինսկի խմբի համանախագահներին, նախագահին, Հայաստանի կառավարությանը, խորհրդարանին և նախագահին, Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին:
 

Դիտումների քանակ1299
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԵՄ-ը պետք է ակտիվ մասնակցություն ունենա ԼՂ խաղաղ բանակցային գործընթացին. եվրախորհրդարանական 16:1220 Մայ, 2021 ԵՄ-ը պետք է ակտիվ մասնակցություն ունենա ԼՂ խաղաղ բանակցային գործընթացին. եվրախորհրդարանական Աշխարհ
  • Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառել հայերին սպառնացող «Գորշ գայլեր» շարժումը 12:1620 Մայ, 2021 Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառել հայերին սպառնացող «Գորշ գայլեր» շարժումը Աշխարհ
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀԲ-ն բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 23:5822 Հնս, 2026
  • Շարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին 23:4222 Հնս, 2026
  • Եվրոպայում սաստիկ շոգ է. կան զոհեր 23:2622 Հնս, 2026
  • Իրանի հետ շատ լավ հիմք դրեցինք վերջնական գործարքի համար. ԱՄՆ փոխնախագահ 23:1122 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2026 23:0022 Հնս, 2026
  • Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 22:4422 Հնս, 2026
  • Յունիս 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 22:3322 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից 22:1522 Հնս, 2026
  • Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ 22:0622 Հնս, 2026
  • Ֆրանսիայում գրանցվել են մահվան դեպքեր ռեկորդային շոգի պատճառով 21:5722 Հնս, 2026
  • «Վահագն Վիշապաքաղ» արձանի հեղինակի զարմուհին ուրախ է, որ գործը վերջապես կգտնի իր մշտական հասցեն 21:4822 Հնս, 2026
  • Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը 21:3322 Հնս, 2026
  • Բուժաշխատողի օրը նշել են Գավառում 21:1522 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ կճանաչի. նախագիծ 21:0022 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել 20:5422 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին 20:5122 Հնս, 2026
  • Մեր երկրի մասին լսել էին, հիմա բացահայտում են, որ պատմեն ընթերցողներին. իտալացի լրագրողները՝ ՀՀ-ում 20:3622 Հնս, 2026
  • Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին 20:2422 Հնս, 2026
  • Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա 20:2322 Հնս, 2026
  • Հնագիտական նոր բացահայտումներ՝ Արգիշտիխինիլի հնավայրում 20:1522 Հնս, 2026
  • «Քոչարյանը երբեք իրատեսությամբ աչքի չի ընկել». փորձագետը հեղափոխության հնարավորություն չի տեսնում 20:0122 Հնս, 2026
  • Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով 19:4522 Հնս, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը 19:3422 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 22. 2026 19:2422 Հնս, 2026
  • Բիշքեկում վարչական շենքեր են շրջափակվել՝ ռումբի սպառնալիքների պատճառով 19:0822 Հնս, 2026
  • Լուրեր 19։00 | Պայքարը չսկսված կավարտվի․ փորձագետները՝ ընդդիմադիր նոր դաշինքի մասին 19:0022 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:3922 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ 18:3622 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 18:3022 Հնս, 2026
  • Նոր սելավատարեր, դպրոց տանող նոր ճանապարհներ ու մայթեր. սուբվենցիոն 3 ծրագիր՝ Արմավիրում 18:2722 Հնս, 2026
  • Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN 18:1622 Հնս, 2026
  • Կրթաթոշակ Սերբիայում սովորելու համար․ դիմումների վերջնաժամկետը հունիսի 26-ն է 18:1222 Հնս, 2026
  • Արհեստական բանականությունը՝ ձկնաբուծության ոլորտում 17:5822 Հնս, 2026
  • Red Book of Armenia. Կարմիր գիրքը՝ քո հեռախոսում 17:4222 Հնս, 2026
  • Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում 17:3622 Հնս, 2026
  • Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցեր 17:2522 Հնս, 2026
  • «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել 17:0622 Հնս, 2026
  • Գյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռով 17:0022 Հնս, 2026
  • Լուրեր 17։00 | Արտակարգ իրավիճակ Կոնգոյում և Ուգանդայում. էբոլայի զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ 17:0022 Հնս, 2026
  • Վաշինգտոնում բացահայտվել է Լինքոլնի հուշարձանի տակ գտնվող թաքստոցը. «Այլ լուրեր» 16:5722 Հնս, 2026
  • Բոլորի պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենը. «Հայաստան» դաշինքի նոր «հերոսները» 16:4322 Հնս, 2026
  • Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում 16:3922 Հնս, 2026
  • Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ փրկարարները կանխել են տարածումը 16:3222 Հնս, 2026
  • Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը 16:2522 Հնս, 2026
  • Դովեղում տուֆապատվում են գյուղամիջյան ճանապարհները 16:1522 Հնս, 2026
  • Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին 16:0822 Հնս, 2026
  • Աղտոտողը վճարում է․ ԱԸՀ օրինագիծը պատրաստ է 16:0422 Հնս, 2026
  • Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ 16:0122 Հնս, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը 15:5322 Հնս, 2026
  • Զելենսկին կոչէ արել Բելառուսին դադարեցնել վառելիքի մատակարարումը Ռուսաստանի զինված ուժերին 15:4522 Հնս, 2026
  • «Մեգա թրեյդ» ընկերությունը 2025-ին 9 մլրդ 650 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:4522 Հնս, 2026
  • «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է 15:4122 Հնս, 2026
  • Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը 15:3422 Հնս, 2026
  • Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից 15:3322 Հնս, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով 15:2522 Հնս, 2026
  • Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից 15:0922 Հնս, 2026
  • Լուրեր 15։00 | 3 օրում արտահանվել է 764 տոննա միրգ և բանջարեղեն. նախարարը տվյալներ է ներկայացրել 15:0022 Հնս, 2026
  • Ի՞նչ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ԱՄՆ-ը և Իրանը Շվեյցարիայում 14:5422 Հնս, 2026
  • Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը 14:4622 Հնս, 2026
  • Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 14:3722 Հնս, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է 14:2422 Հնս, 2026
  • Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան 14:1022 Հնս, 2026
  • Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող 14:0522 Հնս, 2026
  • Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:5222 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել. BBC 13:3622 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը 13:3022 Հնս, 2026
  • Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց 13:2122 Հնս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 13:1922 Հնս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ 13:1122 Հնս, 2026
  • Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. Արաղչի 13:0822 Հնս, 2026
  • ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը 13:0522 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Ըշտը մերն էլ մե 20 կուդա». ընտրակաշառքի գործով հերթական գաղտնալսումը | 22.06.2026 13:0022 Հնս, 2026
  • Երևանի Դավթաշեն վարչական շրջանի որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուր» 12:3822 Հնս, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր 12:2122 Հնս, 2026
  • Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան 12:0722 Հնս, 2026
  • Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր 12:0222 Հնս, 2026
  • Ադրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվել 11:5222 Հնս, 2026
  • Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը 11:4822 Հնս, 2026
  • «Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով 11:3922 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համար 11:3322 Հնս, 2026
  • Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները 11:1922 Հնս, 2026
  • Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան 11:0922 Հնս, 2026
  • 2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ 11:0022 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր 10:4222 Հնս, 2026
  • Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին 10:1322 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի ռազմարդյունաբերությունը մրցունակ է դառնում. ԲՏԱ նախարար | 22.06.2026 10:0022 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:4622 Հնս, 2026
  • Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք․ ցնցումները զգացվել են Տավուշում 09:3622 Հնս, 2026
  • Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին 09:3322 Հնս, 2026
  • Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է 09:1622 Հնս, 2026
  • Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ 08:4322 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2122 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր 08:0122 Հնս, 2026
  • Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին 22:5921 Հնս, 2026
  • Իշխանի երկու տեսակ փրկված է, մյուս երկուսի պաշարները վերականգնելու աշխատանքները շարունակվում են 22:4521 Հնս, 2026
  • ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին 22:0921 Հնս, 2026
  • Կովից մինչև 100 հազար դրամ. ընտրակաշառքի նոր սակագներն ու պայքարը խստացնելու պահանջ հասարակությունից 22:0221 Հնս, 2026
  • Հետընտրական Հայաստան. ընդդիմության և իշխանության օրակարգերը. Մեծ բանավեճ 21:5621 Հնս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան 21:5521 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրելու իրավունքն այլևս չպետք է հաշվարկվի գլխաքանակով. ընտրությունների դասերը 21:0021 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015