Դմանիսիի մուտքի մոտ, որտեղ դիմակայել էին ադրբեջանական և վրացական համայքների ներկայացուցիչները, կենտրոնացված են լրացուցիչ ոստիկանական ուժեր, գրում է վրացական Առաջին ալիքը:
Աղբյուրի տեղեկությամբ՝ առավոտից տեղում գտնվող իրավապահները մի քանի անգամ հակառակորդ կողմերին կոչ են արել հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և հանգստություն պահպանել, սակայն երիտասարդների երկու խմբեր բախվել են միմյանց: Նրանք շրջանի տարբեր բնակավայրերից դեպքի վայր էին եկել իրենց աջակցությունն արտահայտելու Դմանիսիում երեկ տեղի ունեցած միջադեպի ժամանակ ձերբակալվածներին և պահանջել են նրանց կենտրոն տեղափոխելու իրավունք, ինչը իրավապահները թույլ չեն տվել:
Առերեսման մասնակիցները հարձակվել են նաև Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խմբի՝ լրագրողի, օպերատորի և լուսանկարչի վրա, որոնք Դմանիսիում լուսաբանում էին ընթացիկ իրադարձությունները: