Մայիսի 7-ին «Մարդու իրավունքների համար գործընկերություն» հասարակական կազմակերպությունը հաղորում է ստացել ՄԱԿ-ի երեխաների կոմիտեից, գրում է Aliq-ը: Կոմիտեն ընդունել է միջանկյալ միջոց, որով բավարարել է կազմակերպության մայիսի 5-ի բողոքը և կառավարությանը հանձնարարել ապահովել, որպեսզի բոլոր համապատասխան գերատեսչությունները վերահսկեն Նինոծմինդայի մանկատունը:
«Պետությունը պարտավոր է անհապաղ ապահովել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում՝ իրավասու պետական մոնիթորինգի մարմինների կողմից երեխաների իրավական կարգավիճակի ստուգումը»,- ասում են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեից:
Նման ժամանակավոր միջոց ՄԱԿ-ն օգտագործում է միայն այն դեպքում, երբ առկա է երեխաներին անդառնալի վնաս հասցնելու վտանգը:
2021 թ. ապրիլի 15-ին Հանրային պաշտպանին թույլ չեն տվել մտնել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոց և վերահսկել երեխաների իրավական կարգավիճակը, ինչպես օրենքով թույլատրված է: Չնայած 2015 և 2018 թվականներին Հանրային պաշտպանի զեկույցում նշված էին երեխաների նկատմամբ բռնության ամենադաժան ձևերը, 2020 թվականի հունիսի 20-ի դրությամբ Վրաստանի կառավարությունը չի ապահովել, որ Պետական խնամքի գործակալության սոցիալական աշխատողը մտնի գիշերօթիկ դպրոց:
«Մարդու իրավունքների համար գործընկերություն» հասարակական կազմակերպությունը դիմել էր նաև Թբիլիսիի քաղաքային դատարան՝ ժամանակավոր միջոց նշանակելու խնդրանքով, սակայն դատարանը երեխաների իրավունքների ոտնահարում և դիտանցման անհրաժեշտություն չէր արձանագրել: