Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Նրա թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Սպասվում է, որ այսօր երկրորդ անգամ ԱԺ-ն չի ընտրի վարչապետ, և ՀՀ Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի:
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի խորհրդարանի լուծարմամբ երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մայիսի 3-ի ԱԺ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ արդեն չի ընտրվել ՀՀ վարչապետ: