ԵՄ առնվազն մեկ երկրի ընդգրկումը Ռուսաստանի համար անբարյացակամ երկրների ցուցակում կդիտարկվի որպես քայլ ամբողջ ԵՄ-ի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ հղում անելով միության արտաքին քաղաքական ծառայության աղբյուրին:
«Եվրամիության միասնությունը պառակտել չի հաջողվի: Դուք չեք կարող որոշակի երկրի նկատմամբ բացասական վերաբերվել պարզապես այն պատճառով, որ կան քաղաքական տարաձայնություններ»,- ասել է աղբյուրը:
Եվրամիությունը համարում է, որ Ռուսաստանի անբարյացակամ երկրների ցուցակի ստեղծումը հակասում է միջազգային իրավունքին և դիվանագիտական հարաբերությունների կոնվենցիային:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ իրենք հայելային պատասխան չեն տա Ռուսաստանին, և կկայացնեն իրենց որոշումները:
Ապրիլի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է կազմել անբարյացակամ երկրների ցուցակ, որոնց վրա կիրառվելու են ազդեցության միջոցներ:
Ավելի ուշ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շեշտեց, որ Մոսկվան չի պատրաստվում առանց բացառության ցուցակում ընդգրկել բոլոր երկրներին: Նա պարզաբանել է, որ համապատասխան որոշումները հիմնված կլինեն իրավիճակի խոր վերլուծության վրա: Դիվանագետը նշել է, որ ցուցակը շուտով կներկայացվի: