ԱՄՆ Այդահո նահանգի դպրոցում վեցերորդ դասարանի աշակերտը ատրճանակ է բերել դպրոց և կրակ բացել, հայտնում է BBC News-ը:
Աղջիկը վիրավորել է երկու դպրոցականի և դպրոցի աշխատակցին: Տեղական իշխանությունը վստահեցնում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ուսուցիչին հաջողվել է զինաթափել աղջկան մինչև ոստիկանության ժամանումը: Դպրոցականի գործողությունների դրդապատճառը դեռ պարզ չէ: Դեպքը քննում են Հետաքննությունների դաշնային բյուրոն և տեղական իրավապահ մարմինները: