Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությունն անօրինական է, և Վաշինգտոնը իրավունք չունի քննադատել Ռուսաստանին, որը Սիրիայի իշխանությունների հրավերով արաբական երկրում օրինական հիմունքներով է գործում: Նման տեսակետ են հայտնել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունում: Այս մասին փոխանցում է Mehr գործակալությունը:
«Ցանկանում ենք հիշեցնել՝ ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում անօրինական է, հետևաբար Միացյալ Նահանգներն իրավունք չունի քննադատել ՌԴ զինված ուժերի օրինական գործողությունները, որոնք Սիրիայում իրականացվում են երկրի կառավարության հրավերով»,- այս գրառումն արվել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանության Թվիթերի էջում:
Գրառմանը նախորդել է ամերիկյան կողմի հայտարարությանը, որի համաձայն՝ ՌԴ զորամիավորումները խախտում են Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում հակամարտության կարգավորման գործընթացը: