ԱՄՆ Մինեսոտա նահանգում զինված տղամարդը ներխուժել է Սենթ Քլաուդ քաղաքի Wells Fargo բանկի մասնաճյուղ և պատանդ վերցրել աշխատակիցներին: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Իրավապահ մարմինների աշխատակիցները ենթադրում են, որ բանկում կողոպուտի պահին եղել է 6-8 աշխատակից:
Հանցագործի հետ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների 6-ժամյա բանակցությունների ընթացքում 5 պատանդ ազատ է արձակվել: Իրավապահները ձերբակալել են կասկածյալին: